Սոց. վճարի հետ կապված
Մանուշ.
Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանամ, եթե աշխատողը գրանցված աշխատում է, ու նրա համար փոխանցվում է ամենամսյա սոցվճարը ու եկամտահարկը, ու նույն աշխատողը գրանցվում է մի ուրիշ հիմնարկում, օրինակ ԱՁ-ում, ապա անպայման ԱՁ-ն նույպե՞ս պետք է սոց. ու եկամտարակ փոխանցի: Ես լսել եմ, որ եթե մի հիմնարկում փոխանցվում է սոցվճար, ապա երկրորդ աշխատավայրում չի փոխանցվում սոցվճար:
Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկի կատարում
Արմինե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես մարզադպրոցի հաշվապահ եմ: Մարզիչս փետրվարի 7-ին ազատվել է աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ հունվարի աշխատավարձ + փետրվարի 7օրվա աշխատավարձ + վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը հաշվելիս, եթե 1 ամսվան հասնում է 2.5օր արձակուդային, ապա փետրվարի 7 օրվան ինչքա՞ն արձակուրդային օր հաշվեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք:
Ա/Ձ եկամտահարկ
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում.
Ա/Ձ-ն գործոինեություն է ծավալել 2010թ.-ի սեպտեմբեր ամսից, սակայն ընդամենը մեկ ծառայության գործարք է ունեցել 180 000 դրամի: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարվի:
Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ
Ռուզաննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ի՞նչ տառով նշեմ հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը աշխատողների չներկայացված լինելը (տոն օր): Եվ խնդրում եմ պարզաբանեք, եթե կարելի է:
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Անուշ Քարամյան.
Խնդրում եմ պատասխանել` ինչ նոր փոփոխություն կա անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգում 2011թվականի փետրվարի 1-ից:
Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկ
Արթուր.
Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկը ինչպե՞ս է հաշվարկվում, միանվա՞գ, թե՞ բաժանելով ամիսների և նվազեցումները կատարելով ամսական:
Աշխատավարձի հաշվարկ
Ջուլի.
Խնդրում եմ ինձ ասել այն բանաձևը, թե ինչպես են աշխատավարձից հանում հարկերը:
Շնորհակալություն:
Անհատական ընթացիկ հաշվետվություն
Լիանա.
Բարև ձեզ, կպատասխանե՞ք իմ հարցին: 2010թ.-ի համար անհատական ընթացիկ հաշվետվություն պե՞տք է հանձնենք, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
ԱԱՀ հաշվարկի ժամանակ
Ella.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, 01/01/11թ. ԱԱՀ հաշվարկի ժամանակ վառելիքի հաշվանցում չի արվում: Հարցս հետևյալն է. բենզինը նույնպե՞ս ազատված է ԱԱՀ-ից, թ՞ե հաշվանցում են: Շնորհակալություն:
Հարկերի վերաբերյալ
Անժելա.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ես Ա/Ձ եմ, հարկերի վճարման ի՞նչ տարբերություն կա վաճառող ունենալու և չունենալու դեպքում:
Եթե կազմակերպությունը վնասով է աշխատել
Մարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. եթե նույնիսկ կազմակերպությունը վնասով է աշխատել, այն պե՞տք է վճարի շահութահարկ շրջանառության 1, թե՞ 2 տոկոսը, և որտեղի՞ց կարող եմ գտնել այդ որոշումը, կամ օրենքի ո՞ր հոդվածով է դա սահմանվել:
Կանխավ շնորհակալություն:
Իրավական ակտերի հաշվառման մատյան
Աննա.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է վարել ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման մատյան, և խնդրում եմ նշեք նաև ՀՀ կառավարության որոշման համարը, որի համաձայն կարգավորվում է այս հարցը: Կանխավ շնորհակալություն:
Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ
Sofia.
Խնդրում եմ օգնել մեկ հարցում, համաձայն եկամտահարկի օրենքի 29 հոդվածի Ա/Ձ-ները եկամտահարկի կանխավճարներ են մուծում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ, իսկ 29.1 հոդվածում, որտեղ խոսվում է եկամտահարկի նվազագույն գումարի մասին, որը վճարվում է նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսի չափով, նշված չի վճարման վերջնաժամկետը, արդյո՞ք այս դեպքում էլ կիրառվում է 29 հոդվածի ժամկետները: Կանխավ շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո:
Եկամտահարկի հաշվարկ
Ella.
Եթե աշխատողին վճարել են ամսվա վերջում աշխատավարձ 31/01/11, և այդ օրը աշխատողը գրում է ազատման դիմում, և ազատման հրամանը տրվել է 31/01/11, ես ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ վճարել չօգտագործված արձակուրդի գումարը, որ հունվար ամսվա եկամտահարկը շեղում չտա: Ես աշխատավարձից արդեն գանձել եմ եկամտահարկ, ես կարո՞ղ եմ եկամտահարկ հաշվարկել չօգտագործված արձակուրդի գումարից: Շնորհակալ եմ:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը
Մարիա.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ինձ հուշեք` ինչ ամսական, եռամսակային և տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը (ԱԱՀ վճարող, մինչև 50 աշխատակից ունեցող և տարեկան մինչև 100մլն. եկամուտով) և դրանց հանձման ժամկետները:
Նախապես շատ, շատ շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացում
Գուրգեն.
Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին:
Կազմակերպության աշխատակիցը ընդունվել է աշխատանքի համաձայն հրամանի` կնքելով աշխատանքային պայմանագիր 9 ամիս ժամկետով: Անհրաժե՞շտ են արդյոք նոր հրաման և նոր աշխատանքային պայմանագիր, եթե վերջինիս պայմաններում որևէ փոփոխություն չի կատարվելու, թե՞ կարելի է աշխատանքային պայմանագիրը երկարացնել` հիմք վերցնելով ՍՊԸ տնօրենի որոշումը այդ կապակցությամբ:
Շնորհակալություն:
Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ
Sveta.
Կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին հաշվետվությունը օրենքով ճիշտ է ներկայացնել ՏՀՏ էլեկտրոնայի՞ն եղանակով, թե՞ հաշվետվության բլանկով:
Երեխայի խնամքի նպաստ
Աննա.
Բարև ձեզ, կխնդրեի պատասխանել իմ երկու հարցերին.
1. Եթե ես ֆիզ արձակուրդի եմ գնում ապրիլի 16-ից, այդ աշխատածս կես ամսվա աշխատավարձը ես ստանալու՞ եմ:
2. Իմ առաջին բալիկը ծնվել է 22/10/2009-ին, ես 01/09/2010-ից դուրս եմ եկել աշխատանքի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 18000 դրամը էլ չեմ ստացել, այս տարվա ապրիլի 16-ից ես նորից եմ գնում ֆիզ. արձակուրդի, այդ օրվանից սկսած ես պետք է նորի՞ց ստանամ առաջին բալիկիս խնամքի նպաստը: Եվ երբ ծնվեց երկրորդ բալիկս, երկուսի համար էլ ստանալու՞ եմ:
Ձև 1 և Ձև 2 վերաբերյալ
Լիանա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ֆինանսների նախարարի N 465 12.12.2001 հրամանը ուժը կորցրել է 11.02.11-ից, նաև Հարկային տեսչությունում ինձ ասացին, որ Ֆինանսական հաշվետվություն չպետք է հանձնեմ: Դրա հետ միասին Հաշվապահական հաշվառման մասին օրենքում (ՀՕ-515-Ն 2002.) նման փոփոխություն ես չտեսա: Խնդրում եմ օգնեք պարզելու` պետք է արդյոք ֆինանսական հաշվետվության Ձև 1 և Ձև 2 ներկայացնեմ մինչև ապրիլի 15-ը:
Հաշվետվության հանձնում փոստով
Արփինե.
Ինձ անհրաժեշտ է իմանալ Քանաքեռ-Զեյթունի սոցապ վարչության հասցեն՝ անհատական հաշվետվությունները փոստով ուղարկելու համար: Ինձ հետաքրքրում է` վերը նշված հաշվետվությունը փոստով ուղարկելու համար անհրաժեշտ է արդյոք կցել պարունակության նկարագրությամբ թերթիկ:
Ո՞ր դեպքում է Ա/Ձ-ն համարվում ՓՄՁ
Mariam.
Ո՞ր դեպքում է Ա/Ձ-ն համարվում ՓՄՁ, կամ համարվու՞մ է, թե՞ ոչ:
ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետ
Ռոբերտ.
Հարգելի գործընկերներ,
ուժը կորցրած է ճանաչվել ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետը (08.12.10 ՀՕ-192-Ն), որի համաձայն ԱԱՀ վճարող անձը հարկային հաշիվ դուրս չեր գրում պետական կառավարչական մարմնին: Ուժը կորցնելով` ստացվում էր, որ այսուհետ հարկային հաշիվ պետք է դուրս գրել: Սակայն նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք պետական կառավարչական հիմնարկներին պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր:
Խնդրում եմ այս հարցի շուրջ ստանալ ձեր դիրքորոշումը:
Best regards
Հարկային հաշիվներ դուրս գրելիս
Գոհար.
ՓԲԸ-ն 2011թ-ի հունվարից անորոշ ժամկետով դադարեցրել է հանքային ջրի շշալցման գործունեությունը: Նշեմ նաև, որ ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունեմ իրացում և´ տեղում, և´ Ռուսաստանում: Խնդրում եմ ասեք` գործունեությունը վերսկսելիս հարկային հաշիվներ դուրս գրելիս ես դրանք ձեռք պիտի բերեմ ՏՀՏ-ից, թե՞ դա ինձ չի վերաբերվում:
Մաքսային օրենսդրության հետ կապված
Արամ.
ՀՀ օրենքը ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին.
«Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:
8702 – ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ, ներառյալ՝ վարորդը, տեղափոխելու համար,
8703-էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ): Այս օրենքի փոփոխությունն ի՞նչ կապ ունի փոքր մարդատար մեքենաների հետ: Խնդրում եմ օգնեք…
Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով
Anna.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իրականացրել է մի գործարք, որն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում իմ կարծիքով հաշիվը լրացվում է սովորական հաշիվ ապրանքագրում, այսինքն` ոչ էլեկտրոնային, ոչ էլ հարկային մարմնի կողմից տրամադրվաած սերիա համարներով հարկային հաշիվներում: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:
Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր
Լևոն.
Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել մեկ հարցի` կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր, որոնք ամբողջությամբ ծախսվել են շենքի կապիտալ նորոգման համար: Արդյո՞ք այդ նյութերի ԱԱՀ-ն հաշվանցվում է, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար
Մարինե.
Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար (1 խմբի) ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենալ, և ի՞նչ սիստեմով պիտի մուծվեն հարկերը: Նախապես շնորհակալ եմ:
ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվեկշիռ
Դավիթ Ասատրյան.
Խնդրում եմ, հնարավորության դեպքում, ինձ տրամադրել ՊՈԱԿ-ի հաշվեկշռի ձևերը էլեկտրոնային տեսքով david456 շնիկ list.ru
Կանխավ շնորհակալ եմ:
Ուսումնական արձակուրդ
Աիդա.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ԲՈՒՀ-ի քննությունների համար աշխատողին տրվող արձակուրդը համարվու՞մ է վճարովի, թե՞ անվճար տրվող արձակուրդ: Այն հաշվարկվում է ամենամյա արձակուրդի՞ց, թե՞ առանձին: Նախապես շնորհակալություն:
