27/10/2026

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելուց հետո գործարքի կարգավիճակը նշվում է “ընթացքի մեջ է”։ Կասե՞ք՝ իսկ ե՞րբ պետք է ներկայացվի ներմուծման հայտարարությունը: Կանխավ շնորհակալ եմ։

Հայկ․

Բարև Ձեզ: ՍՊԸ հիմնադիր և տնօրեն հանդիսացող անձը բանկի տերմինալով կատարել է ընկերության հաշվի համալրում: Արդյո՞ք ճիշտ կլինի դա ձևակերպել որպես նրան մինչ այդ տրված փոխառությունների մարում, եթե բանկի քաղվածքում նպատակը նշված է հաշվի համալրում: Եթե ոչ, ապա ի՞նչ ձևակերպել (դրամարկղում բավարար գումար չկա դրամարկղից ելք ցույց տալու համար): Շնորհակալություն։

Անի․

Բարև Ձեզ։

Երբ աշխատողը համաձայն է իր ամենամյա արձակուրդից հետ վերադառնալ աշխատանքի՝ այդ դեպքում դրա համար պե՞տք է դիմում գրի, թե՞ ոչ, որ համաձայն է վերադառնալ աշխատանքի, թե՞ դիմումը ճիշտ չէ, և ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է լինի:

Կարեն․

Բարև Ձեզ։ Շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը։

Հարց․ Եկամտային հարկի պարտավորությունը ե՞րբ է առաջանում։

Ընկերություն՝ Tax Law
Հասցե՝ Աբովյան 31 տարածք 20
Հեռախոս՝ 093545627
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ
Պահանջներ՝
➡2 տարվա աշխատանքային փորձ
➡Համակարգչային ծրագրերի լավ իմացություն ( ՀԾ հաշվապահ 7, MS, Excel)
➡Հաշվապահական հաշվառման գիտելիքներ
➡Հարկային օրենսդրության իմացություն
➡Հարկային հաշվետվությունների կազմում, ԵԱՏՄ հայտարարություն և հայտարարագրի կազմում, ԵԱՏՄ վիճ., դրոշմապիտակների վերագրում…
Աշխատավարձ՝ 250 000

Անի․

ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է, եկամուտ և ծախս չի ունեցել, սակայն չի դադարեցրել գործունեությունն ու հանձնել է զրոյական ԱԱՀ հաշվետվություններ: ԱԱՀ զրոյական հաշվետվություն ճիշտ լինելու համար բավարա՞ր է արդյոք հետևյալն․

– ԱՁ տվյալներն ու ամսաթիվ
– պարտադիր դաշտերն համակարգի կողմից ավտոմատ զրոներով լրացված
– գործունեության դասակարգիչ

Կարո՞ղ եմ նույն մոտեցումով հանձնել նաև շահութահարկի և սոց. վճարի հաշվետվություններն:

Մարիետա․

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն ԱԱՀ-ով հարկվող է, զբաղվում է մանրամեծածախ վաճառքով։ Վայլդբերիս – ում վաճառքն իրականացնելիս ինչպիսի՞ն պետք է լինի գործընթացը։ Վայլդբերիս – ից հաշիվնե՞ր պետք է ստանանք և իրենց դուրս գրենք։ Ինչպե՞ս է լինելու վայլդբերիս – ով վաճառքների ձևակերպումը, եթե ապրանքը դրոշմապիտակավորվող է, ապա վայլդբերիս – ով վաճառքի դեպքում է՞լ պետք է դրոշմապիտակ փակցնենք։

Մարի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վճարել է ՀԿ-ին անդամավճար, 5 աշխատակցի համար։ Խնդրում եմ ասել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ տալ, և ՀԿ -ն պե՞տք է հաշիվ վավերագիր դուրս գրի, թե՞ ոչ։

Քրիստինե․

Բարև բոլորին։ Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ, արտադրելու է գինի։ Բայց այս 2 ամսվա ընթացքում ոչ մի գործունեություն չի ծավալելու, միայն գնելու է հողատարածք և այգիներ։ Ունի միայն գրանցված տնօրեն։ Որպես գինեգործ կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալ։ Բացի եկամտային հարկից այլ հաշվետվություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ։

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը․ հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Նաիրա․

Բարև Ձեզ, ես սեփական տարածք ունեմ, ցանկանում եմ Էլոսի և մատնահարդարման ծառայություններ մատուցել։ Միկրոձեռնարկատիրակա՞ն գործունեություն է, թե՞ վճարելու եմ շրջանառության հարկ։

Սոնա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ 30․10․23-07.11․23թ-ն, և այն շարունակվել է մինչև 14․11․2023թ-ն։ Եթե արդեն հոկտեմբեր ամիսը հաշվարկվել և վճարվել է, նաև եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը հանձնվել է, ի՞նչ գործողություններ պետք է կատարել։

Լիլիթ․

ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն, որոնք աշխատում են շրջհարկի դաշտում, ստանում են տարածքի վարձակալության ծառայություն, որի տարեկան վարձավճարը առանց ԱԱՀ փոքր է տարածքի կադաստրային արժեքի 2,5 % -ից։ Ի՞նչ պարտավորություններ են առաջանում վարձակալների համար:

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Նույն հասցեում հաշվառված ծնող և զավակ ունեն գրանցված ԱՁ և ՍՊԸ: Ծնողը հանդիսանում է ՍՊԸ հիմնադիրներից մեկը և տնօրենն է նույն ՍՊԸ-ի, զավակն ունի ԱՁ, նրանք միմյանց միջև գործարքներ չեն կատարում։

Հարց․ արդյո՞ք համարվում են փոխկապակցված այս ԱՁ-ն և ՍՊՆ-ն, և արդյո՞ք երկուսն էլ պետք է աշխատեն ԱԱՀ-ի դաշտում։

Ընկերություն՝ ԷԼ Քոնսալթ ՍՊԸ
Հասցե՝ Աշտարակի խճուղի
Հեռախոս՝ 094471217
Էլ․ փոստ՝ elizmarkaryan18@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ-հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվետարի աշխատանք ՀԾ Ծրագրով
Աշխատավարձ՝ 150 000
Այլ նշումներ՝ Փորձը կդիտվի առավելություն

1830
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը (թեստ #20)

1 / 10

Դ-տ 252 Կ-տ 221

2 / 10

Դ-տ 521 Կ-տ 252

3 / 10

Դ-տ 511 Կ-տ 252

4 / 10

Դ-տ 118 Կ-տ 521

5 / 10

Դ-տ 531 Կ-տ 252

6 / 10

Դ-տ 215 Կ-տ 614

7 / 10

Դ-տ 215 Կ-տ 711

8 / 10

Դ-տ 714 Կ-տ 211

9 / 10

Դ-տ 221 Կ-տ 614

10 / 10

Դ-տ 611 Կ-տ 331

Գուրգեն․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել ԱՁ, մատուցելու եմ ՏՏ ծառայություններ արտերկրում գտնվող ֆիզանձանց և ընկերությունների համար: Դիմելու եմ ՏՏ հավաստագիր ստանալու համար, և հաստատվելու դեպքում կազատվեմ շահութահարկից, և քանի որ միայն արտերկրի համար եմ աշխատելու, ԱԱՀ-ն 0% կլինի:

Գործելու է կայք, որի միջոցով պատվիրելու են ծառայությունը և վճարելու են քարտով՝ ԱՄՆ դոլար արժույթով, որը նստելու է ԱՁ-ի դոլարային հաշվին և ավտոմատ փոխարկվի դրամի՝ բանկի տվյալ պահի փոխարժեքով և փոխանցվի դրամային հաշվին:

Մի քանի հարց ունեմ.

1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին

Անի․

Ողջույն բոլորին։

ՍՊԸ-ն ներմուծում է ավտոմեքենաներ ԱՄՆ-ից, բացի ՌԴ արտահանելուց նաև վաճառելու է ՀՀ ում ֆիզ․ անձի։ 1-ին մեքենայի համար ներմուծման ժամանակ չի վճարվել բնապահպանական հարկ, 2-րդի համար վճարվել է։

1․ Հարկային հաշիվ դուրս գրելուց պե՞տք է բնապահպանական հարկ հաշվարկեմ և ինչպե՞ս։

2․ Այն մեքենայի համար, որի ներմուծման ժամանակ չի հաշվարկվել բնապահպանական հարկ, հարկային հաշվի մեջ պե՞տք է հաշվել բնապահպանակ հարկ։

3․ Բնապահպանական հարկի եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։

Շնորհակալ կլինեմ պատասխաններիի համար։