ԱՁ-ն ավտոմեքենա է վաճառել

Կարեն․

Բարև Ձեզ։ Ավտոմեքենայի առուվաճառքով զբաղվող ԱՁ-ն ՀՀ տարածքում ավտոմեքենա է վաճառել։ Առուվաճառքի պայմանագրում սխալամաբ գինը նշվել է ինքնարժեքից ցածր։ Ինչպե՞ս կարող եմ դա շտկել, եթե ինվոյսը փոխեմ, գինը ավելացնեմ, իսկ պայմագիրը մնա նույնը, խնդիր կլինի՞։

Կարդալ ավելին ԱՁ-ն ավտոմեքենա է վաճառել

Ընկերությունը ունի իրանցի աշխատակից

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի իրանցի աշխատակից, ով չունի ՀՀ անձնագիր, սոց․ քարտ, կացության քարտ։

Հարց 1․ Այդ աշխատակցի հետ կար՞ող եմ կնքել պայմանագիր

Հարց 2․ Առանց այդ փաստաթղթերի որքա՞ն ժամանակ կարող է աշխատել։

Հարց 3․ Այդ աշխատակցին վճարված աշխատավարձը պե՞տք է հարկեմ եկամտային հարկով 20 տոկոս՝ ցույց տալով եկամտային հարկի հաշվետվությունում այլ տողի մեջ։

Հարց 4․ Շահութահարկից կար՞ող եմ նվազեցնել այդ աշխատավարձը։

Կարդալ ավելին Ընկերությունը ունի իրանցի աշխատակից

Աշխատանք նախարարության միջնորդությամբ

Սիրանուշ․

Բարև Ձեզ։

Սոցապ նախարարության միջնորդությամբ աշխատանք գտնելիս արդյո՞ք աշխատավարձի հարկերը վճարում է պետությունը։

Կարդալ ավելին Աշխատանք նախարարության միջնորդությամբ

Արդյո՞ք պետք է կնքվի համաձայնագիր

Աննա․

Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է հերթական արձակուրդի մեջ, նրա պարտականությունները դրվել են կազմակերպության այլ աշխատողի վրա հրամանով: Աշխատողի հետ պե՞տք է կնքվի համաձայնագիր, թե՞ հրամանը բավարար է: Եթե այո՝ խնդրում եմ ուղարկեք ինձ համաձայնագրի ձև:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է կնքվի համաձայնագիր

Արձակուրդի սկիզբ/ավարտ

Հերմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ ք կարող է վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողի արձակուրդը սկսվել/ավարտվել շաբաթ օրով, թե՞ պետք է սկսվի/ավարտվի երկուշաբթիից վինչև ուրբաթ որևէ օրով: Կանխավ՝ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արձակուրդի սկիզբ/ավարտ

Տնօրենը բանկից արտարժույթ է կանխիկացրել

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերության տնօրենը բանկից արտարժույթ է կանխիկացրել, հետո այդ գումարը փոխանակման կետում դրամի է փոխարկել։ Արդյո՞ք դա կանխիկի խախտում է համարվում։

Կարդալ ավելին Տնօրենը բանկից արտարժույթ է կանխիկացրել

Հաշվապահի լիցենզավորման քննության հարցաշար

Եվա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս գտնել հաշվապահի լիցենզավորման համար քննությունների հարցերը։

Կարդալ ավելին Հաշվապահի լիցենզավորման քննության հարցաշար

ԱՁ ստացել է ՏՏ հավաստագիր

Լիանա․

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, ստացել է ՏՏ հավաստագիր։ Հարկային արտոնությունից օգտվելու համար պետք է անցնի ընդհանուր հարկման դաշտ։ Աշխատողներ չունի։ Այս դեպքում չի ունենում ԱԱՀ-ի և շահութահարկի վճարման պարտավորություն, ճի՞շտ է։

Կարդալ ավելին ԱՁ ստացել է ՏՏ հավաստագիր

Հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների տեղեկատվություն

Նունե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ունի փոքր խանութ, որտեղ միայն POS տերմինալ կա, և չի վաճառում ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ, հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների տեղեկատվությունը ինչպե՞ս փոխանցի ՊԵԿ։

Կարդալ ավելին Հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների տեղեկատվություն

Բեռնափոխադրումների դասակարգիչ

Գոհար․

Բարև Ձեզ։

ՀՀ տարածքում բեռնափոխադրում կատարելու համար հարկային ո՞ր դասակարգչով պետք է գրանցվեմ։

Կարդալ ավելին Բեռնափոխադրումների դասակարգիչ

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ. կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով, և ֆիզ անձը՝ անհատը, տվյալ կազմակերպությունում իրականացրել է շարժիչի նորոգում։ Կասեք խնդրեմ, պե՞տք է ֆիզ անձին ընդունել աշխատանքի, թե՞ քաղաքացիաիրավական, այսինքն՝ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

Կոսմետոլոգիական ծառայություններ

Արտավազդ.

Բարև Ձեզ: ԱՁ-Ն միկրոյի դաշտում է աշխատում և ցանկանում է նաև իրականացնել կոսմետոլոգիական ծառայություններ, նախատեսվում է տեղադրել էլոս մազահեռացման սարք։

  1. Արդյոք այս դեպքում կարո՞ղ ենք աշխատել միկրոյով։
  2. Արդյո՞ք պետք է լիցենզիա։
  3. Եթե աշխատողն է իր հետ բերում սարքը և լիցենզիա ունի, այս դեպքում ինչպե՞ս վարվել։
Կարդալ ավելին Կոսմետոլոգիական ծառայություններ

Հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառք

Նունե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ բացատրեք՝ ի՞նչ պիտի անի ԱՁ-ն հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում, որ ասվում է՝ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցելու միասնական շտեմարան։

Կարդալ ավելին Հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառք

Հաշվապահական խնդիր

Ալլա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը․

Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։

Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր՝ 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ 58 000 դրամի չափով։ Տեղակայված սարքավորումը հանձնվել է շահագործման։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Կարդալ ավելին Հաշվապահական խնդիր

Արդյո՞ք հավելավճարը պարտադիր է

Եվա․

Եթե կազմակերպությունում աշխատողների թիվը չի գերազանցում 3-ը, բայց ունի գրանցված գանձապահ-վաճառողուհի պաշտոնով աշխատակից, այս դեպքում պարտադի՞ր է 30% հավելում տալ աշխատողին։

Կարդալ ավելին Արդյո՞ք հավելավճարը պարտադիր է

Էլեկտրական մեքենայի ներմուծում

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․ ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարել երրորդ երկրից էլեկտրական մեքենա ներմուծելու համար, և ի՞նչ արտոնություններ կան դրա հետ կապված։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Էլեկտրական մեքենայի ներմուծում

Ներմուծում Չինաստանից

Վարդան․

Բարև ձեզ։ Չինաստանից 1 անգամյա երկաթե և լամինատե շիանարարական ապրանք ներմուծելու դեպքում, որի արժեքը մոտ 2 600 դոլար է կազմում, ինչպե՞ս է մաքսազերծվում։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ներմուծում Չինաստանից

Դրոշմանիշային վճարի գերավճար

Վազգեն․

Բարև Ձեզ։ Բավականին մեծ գերավճար ունեմ ԱՁ-իս դրոշմանիշային վճարի համար (տեսնում եմ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում)։ Կցանկանայի իմանալ՝ գանձումը ե՞րբ է կատարվում, որպեսզի իրական գերավճարի չափը հասկանում։ Վճարը կուտակվել է գրանցված երկու աշխատողների և ԱՁ-ի դրոշմանիշային վճարումների համար։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարի գերավճար

Վարձակալության պայմանագիր առանց նոտարական վավերացման

Լալա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն անշարժ գույք է անհատույց վարձակալել ֆիզ․ անձից (արտադրամաս, խանութ)։ Կնքվել է պայմանգիր առանց նոտարական վավերացման։ Խնդրում եմ գրեք՝ կա՞ն ֆինանսական կամ վարչական օրենքների խախտումներ կապված 1․ պայմանագրի անհատույց լինելու 2․ պայմանագրի նոտարական վավերացում չունենալու հետ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել հղումները։

Կարդալ ավելին Վարձակալության պայմանագիր առանց նոտարական վավերացման

Ոչ ռեզիդենտի շահութահարկի ձևակերպում

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները ոչ ռեզիդենտից ստացված ծառայությունների մասով, օրինակ՝ 01․09․2023-ին ստացվել է ծառայություն ոչ ռեզիդենտ կազմակերպությունից՝ 100 դոլար արժեքով, վճարվել է քարտով 01․09․2023-ին 100 դոլար, ինքնահաշիվ դուրս է գրվել 07․09․2023-ին, խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները և պատասխանել հարցին՝ ո՞ր փոխարժեքով արժեքը հիմք վերցնել ծառայությունը ծախս ճանաչելու համար՝ ինքնահաշվի փոխարժեքը, թե՞ վճարման օրվա փոխարժեքը։

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտի շահութահարկի ձևակերպում

Նկարչական դասընթացների կազմակերպում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,

1 .Նորաբաց ՍՊԸ-ն շրջ հարկով պետք է աշխատի, անկանխիկ։ Պե՞տք է արդյոք ձեռք բերի դրամարկղային գիրք, եթե 2024թ-ից օնլայն է լինելու:

2. Գործունեությունը նկարչական դասընթաց և նկարներ նկարել վաճառելը քանի՞ % է հարկվելու, գործունեության ծածկագրերը տարբե՞ր պետք է լինեն, թե՞ նույնը:

Շնորհալակություն։

Կարդալ ավելին Նկարչական դասընթացների կազմակերպում

Արդյո՞ք հրամանը բավարար է

Հայկ․

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել, եթե աշխատակիցը գտնվում է արձակուրդում, և նրա պարտականությունները այդ ընթացքում դրվում են մեկ այլ աշխատակցի վրա, ապա տնօրենի հրամանը բավարա՞ր է, թե՞ փոխարինող աշխատակցի հետ պետք է ունենալ նաև համաձայնագիր: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք հրամանը բավարար է

Միջին օրական աշխատավարձի հաշվարկ

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե վերջնահաշվարկ եմ կատարում, միջին օրականը հաշվարկելիս մայրության նպաստը ընդգրկվու՞մ է հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Միջին օրական աշխատավարձի հաշվարկ

Արդյո՞ք կանխիկի սահմանափակումների մասով խախտում կա

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպության աշխատակիցն իր անձնական բանկային քարտի միջոցով վճարում է կատարել խանութում, և ՀԴՄ-ի վրա նշվել է կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Այս դեպքում առհաշիվ անձին փոխանցում կատարելը անկանխիկի օրենքի խախտում չի՞ համարվի։

Կարդալ ավելին Արդյո՞ք կանխիկի սահմանափակումների մասով խախտում կա

Հաշվապահական ձևակերպումներ

Աննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումներ ՀԾ-ում հետևյալ գործարքների համար․ ՍՊԸ-ն ստացել է վարկ, այնուհետև այդ վարկը տոկոսով փոխառություն է տվել ֆիզ. անձի, ինչպես նաև հետագա վարկի տոկոսի ծախսի և փոխառության տոկոսի եկամուտի ձևակերպումները: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական ձևակերպումներ

Նոր պայմանագիր աշխատակցի հետ

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը վերադարձել է երեխայի խնամքից, և այս ընթացքում աշխատանքի վճարման էական փոփոխություններ են տեղի ունեցել: Արդյո՞ք ճիշտ է նոր պայմանագիր կապել աշխատակցի հետ՝ պայմանագրի սկիզբը նշելով խնամքի արձակուրդից վերադառնալու օրը:

Կարդալ ավելին Նոր պայմանագիր աշխատակցի հետ

Ֆրիլանս աշխատանք

Լիա․

Բարև ձեզ, Upwork-ում ֆրիլանսեր եմ աշխատում, անգլերեն եմ դասավանդում: Կայքում ասվում է, որ VAT ID պիտի լրացնեմ ու ՀՀ օրենքներով ավելացված արժեքի հարկ վճարեմ: Արդյո՞ք տրամաբանական է, ու ի՞նչ ընթացակարգի պիտի հետևեմ հարկայինում:

Կարդալ ավելին Ֆրիլանս աշխատանք

Արդյո՞ք պայմանագիրը պարտադիր է

Սոֆյա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ծառայության մատուցման համար (օտար լեզվի դասընթաց) բավարար կլինի՞ միայն հաշիվ գրել, թե՞ պայմանագիրը պարտադիր է:

Կարդալ ավելին Արդյո՞ք պայմանագիրը պարտադիր է