Tag: Ա/Ձ
Շրջանառության հարկի հաշվարկ
Արփեն.
Բարև ձեզ: ԱՁ-ի շրջանառության հարկի հաշվարկը կատարելիս աշխատողների աշխատավարձերն է՞լ են հաշվվում, թե՞ հանվում են, միայն մնացած եկամուտն է հարկվում:
Նորաբաց ԱՁ-ն տարածք է վարձակալել
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Նորաբաց ԱՁ-ն վարձակալությամբ տարածք է վերցրել իր գործունեությունը իրականացնելու համար: Վարձակալական պայմանագիրը ո՞ր կարգի համաձայն պետք է կնքվի: Արդյո՞ք նոտարի միջամտությունը պարտադիր է, և դա որպես ԱՁ-ի ծախս երևալու՞ է հաշվետվությունում: Եվ եթե այո, ապա նորաբաց ԱՁ-ն, եթե չի հասցնում 20 օրվա ընթացքում կնքել պայմանագիրը, պե՞տք է տուգանք վճարի: Պե՞տք է արդյոք գրանցել վարձատուին, որ իրեն վճարված ամսավճարները երևան: Վարձավճարների գծով ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Նախապես շնորհակալություն:
Պե՞տք է արդյոք կնիք
Տաթևիկ.
Բարև ձեզ։ Ծրագրավորման ուսումնական կենտրոն որպես ԱՁ գրանցելուց հետո կնիք պե՞տք է:
ԱՁ մայրության նպաստ
Հասմիկ.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, ուզում եմ իմանալ՝ եթե ֆիզ. ես գնում, որքա՞ն գումար են տալիս:
ԱՁ-ն զբաղվում է բանջարեղենի առևտրով
Մարիամ.
Բարև ձեզ։ Բանջարեղենի առևտրով զբաղվող խանութը գրանցված է որպես ԱՁ։ Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվեն։ Արդյո՞ք տարածքի վարձակալության վճարը նույնպես հարկվելու է։ Կա՞ն արդյոք հաստիքներ, որոնք պարտադիր պետք է գոյություն ունենան։ Կարո՞ղ է հաշվապահությունը իրականացվել Excel-ով, թե՞ պարտադիր հաշվապահական ծրագիր պետք է լինի։
Նախապես շնորհակալություն:
ԱՁ-ն իր դիմումի համաձայն անցնում է հարկման ընդհանուր համակարգ

Աշոտ.
Հարգելի գործընկերներ, ԱՁ-ն, որը զբաղվում է և՛ արտադրությամբ, և՛ առևտրով, իր դիմումի համաձայն անցնում է հարկման ընդհանուր համակարգ (ԱԱՀ): Անցնելու պահին ունի մնացորդներ, որոնց արժեքում կա ներառված ԱԱՀ։ Հնարավո՞ր է արդյոք հաջորդող ժամանակաշրջաններում կատարել ԱԱՀ-ի հաշվանցում մնացորդային ԱԱՀ-ից։
Գործունեության տեսակը փոխելու վերաբերյալ
Շահեն.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ հնարավոր է արդյոք Ա/Ձ-ով գործունեության տեսակը փոխել և դարձնել որպես ինքնազբաղված անձ։
Նախապես շնորհակալ եմ։
Ի՞նչ տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԱԱՀ վճարող համարվող ԱՁ-ն
Քրիստինե.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԱԱՀ վճարող համարվող ԱՁ-ն: Շնորհակալություն:
Առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ
Սերգեյ.
Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ 3-րդ բաժնում «այո» կամ «ոչ» պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի համար:
Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ
Անի.
Բարև ձեզ: Ես զբաղվում եմ ձեռագործությամբ և ուզում եմ ԱՁ բացել, արտոնագրային ո՞ր ծառայության տակ է գրանցվելու, և ինչքա՞ն պետք է վճարեմ հարկ:
Շնորհակալություն:
Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը
Հասմիկ.
Բարի օր: Ցանկանում եմ աճեցրած բույսերը դնել վաճառքի խանութներում: ԱՁ բացելուց հետո ինչպե՞ս կհարկվի գործունեությունս:
Կանխավ շնորհակալ եմ:
ԱՁ-ն ներմուծել է ապրանքներ ՌԴ-ից
Խաչ.
Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:
ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը
Արևիկ.
ԱՁ է բացվել և մի քանի օրից դադարեցվել: Ինչքա՞ն ժամանակ կարող է դադարի մեջ մնալ, օրենքն ինչ-որ սահմանափակում չի՞ դնում դադարի ժամանակի վրա:
Ի՞նչ վճարումներ է կատարում Ա/Ձ-ն մաքսազերծման ժամանակ
Սարգիս.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ 3-րդ երկրից հագուստ ներմուծել Հայաստան Ա/Ձ-ի համար, ուզում եմ իմանալ ի՞նչ վճարումներ եմ անելու մաքսազերծման ժամանակ, քանի՞ տոկոս և ի՞նչ հարկով եմ հարկվելու հետագայում:
Ֆիզ. անձը իր տարածքը վարձակալությամբ տրամադրում է մեկ այլ ֆիզ. անձի
Բարև ձեզ:
Մի հարց ունեմ: Ֆիզ. անձը իր տարածքը տրամադրում է մեկ այլ ֆիզ. անձի վարձակալությամբ: Ի՞նչ հարկեր են առաջանում:
Ինչպե՞ս լրացնել 240 ձևի հաշվետվությունը
Բարև ձեզ:
Խնդրում եմ, կասե՞ք Ա/Ձ-ները ինչպե՞ս պետք է լրացնեն 240 ձևը: Շնորհակալություն:
Ա/Ձ գործունեության դադարեցում
Սոֆյա.
Ա/Ձ գործունեությունը դադարեցնելու դեպքում ապրանքային մնացորդի հետ ինչպե՞ս վարվել:
Եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին
Սեդա․
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար որոշակի քանակի տակդիրներ, բայց ոչ թե անմիջապես ապրանքային տեսքով, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով քարտեր է տրամադրելու, որով ծնողը կարող է գալ դեղատուն և ստանալ: Ինչպե՞ս իրականացնել փաստաթղթավորումը, եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է։
Վարսավիրական գործունեություն իրականացնելու համար
Սիլվա.
Խնդրում եմ ասել՝ վարսավիրական գործունեություն իրականացնելու համար բացի արտոնագրային վճարից ի՞նչ վճարներ է կատարելու ԱՁ-ն:
Արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է
Հասմիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր
Արա․
Բարև ձեզ։ Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր: Ըստ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների՝ արդյո՞ք նրանք կարող են գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, թե՞ տվյալ սեփականատիրոջ շինության մեջ գտնվող անհատ ձեռնարկությունները արդեն համարվում են առևտրի կենտրոններ։
Հարսանեկան զգեստների վարձույթի սրահ բացելու համար
Ռոման.
Բարև ձեզ:
Հարսանեկան զգեստների վարձույթի սրահի համար ԱՁ՞, թե՞ ՍՊԸ խորհուրդ կտաք:
Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Ում կարող եմ դիմել թղթաբանության հարցերով օգնելու համար:
Շնորհակալություն:
Ինչպե՞ս է ճիշտ աշխատել
Միլետա.
Ողջույն: Ես վարձակալած տարածքում կատարում եմ դասապատրաստումներ և երբեմն, ըստ անհրաժեշտության, ներգրավում եմ այլ մանկավարժների ևս։ Ինչպե՞ս է ճիշտ աշխատել, գրանցվել որպես ԱՁ և մյուսների հետ կնքել քաղ. իրավական պայմանագի՞ր:
Աշխատանքային ստաժի վերաբերյալ
Հասմիկ.
Եթե ես ունեմ ընտանեկան ԱՁ, արդյո՞ք դա ստաժ համարվում է։
ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ
Գոռ.
ԱՁ-ն գնել է բեռնատար և ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ։ Ի՞նչ թույլտվություն (լիցենզիա) է դրա համար անհրաժեշտ։
ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր
Արմեն.
Բարև ձեզ։ Կասեք, խնդրեմ, նոր բացվող ԱՁ-ն, որը զբաղվելու է թեյի, սուրճի և չորամրգերի արտադրությամբ, ԵԱՏՄ մտնելու համար ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, կխնդրեմ՝ մանրամասն ներկայացնեք զրոյից:
Կանխավ շնորհակալ եմ։
Հաշվետվություններ լրացնելու վերաբերյալ
Արեգ.
Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ:
Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար:
2 հարց`
1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում:
2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:
ԱՁ-ն ցանկանում է լուծարվել
Դավիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:
Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով
Սեյրան.
Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատեր եմ: Կարո՞ղ եմ առանց բանկ այցելելու կատարել հարկերի վճարումը (էլեկտրոնային ձևով):
Անձը զբաղվելու է բանջարեղենի առևտրով
Նվարդ.
Բարև ձեզ: Ֆիզիկական անձ եմ, պատրաստվում եմ զբաղվել բանջարեղենի առևտրով, սակայն հետագայում նախատեսում եմ նաև հացաբուլկեղենի առևտրով զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կտաք, գրանցվել որպես ԱՁ՞, թե՞ կազմակերպություն: Նախապես շնորհակալություն:
