28/10/2026

առողջապահություն

Անահիտ․

Բարև բոլորին։ Նման դեպք ունեցե՞լ եք։

Աշխատակիցը մինչև մարտի 31-ը աշխատել է այլ կազմակերպությունում և արդեն եղել է համընդհանուր ապահովագրավճար վճարող։ Ապրիլի 1-ից ընդունվել է մեզ մոտ՝ նույնպես 200 000 դրամը գերազանցող աշխատավարձով։ Ապրիլի համար հաշվարկել ու փոխանցել ենք 4 800 դրամ ապահովագրավճար, բայց ՊԵԿ-ում պարտավորություն չի առաջացել, գումարը մնացել է որպես գերավճար։

Այս դեպքում նոր գործատուն պետք է վճարի ապրիլի՞ց, թե՞ մայիսից։ Եթե մայիսից, ապա ապրիլի համար աշխատակիցը պե՞տք է ինքնուրույն վճարեր։ Առողջ․ամ-ից ասել են, որ ինքնուրույն վճարելու պարտավորություն չունի։ Ինչպե՞ս է կարգավորվում այս դեպքը։

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։

ԱՁ-իս համար 129 600-ի վճարումը ճիշտ ժամանակին կատարել եմ և դիմում եմ ներկայացրել այդ գումարը ետ ստանալու համար, որքա՞ն ժամանակում է դիմումի պատասխանը գալիս։ Մոտ 2 ամիս առաջ դիմումը ներկայացրել եմ, դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել։

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող եմ ինչ-որ կերպ խուսափել վճարելուց ԱՁ համար նախատեսված 129 600 դրամ ապահովագրավճարը: Եվ ո՞րն է վերջնաժամկետը և ի՞նչ տեղի կունենա, եթե մինչև վերջնաժամկետ ապահովագրավճարը չվճարվի։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ բժշկական ծառայություններ մատուցող ԱՁ-ի համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է, եթե միացած ես “Էլեկտրոնային առողջապահության համակարգին”։ Հակառակ դեպքում կարո՞ղ ես չունենալ։

Արմինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատողի 2025թ.-ի նոյեմբեր ամսվա աշխատավարձը կազմել է մինչև 200000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսվանը 200 001-ց բարձր, որքա՞ն է կազմելու դեկտեմբեր ամսվա դրոշմանիշային վճարը: Նախապես շնորհակալություն։

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, հարցս 189 ձևում առողջության ապահովագրության վճարները ցույց տալու վերաբերյալ է։
1․ Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե 1 հոգու 1 ամսվա գումարը 22 000 է, ապա պիտի ցույց տամ 1․8 վանդակում 12 000 (10 000 գերազանցող մասը)
2․ հաշվետվության 2-րդ բաժնում եկամտի կոդերի մեջ կա 011 – ֆիզիկական անձի համար ապահովագրավճար, ի՞նչ եմ ցույց տալիս այդ տողում
3․ կազմակերպությունը ներառել է առողջության ապահովագրության ցուցակներում նաև որոշ աշխատողների բարեկամներին, ի՞նչպես եմ ցույց տալիս այդ գումարը և ճ՞իշտ եմ հասկանում, որ 10 000-ը գերազանցելու պայմանը բարեկամների գումարներին չի վերաբերվում։

Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Հասմիկ.

Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքի հոդված 64 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն բժշկական ծառայությունները ազատված են ԱԱՀ-ից: Արդյոք հոգեբանական ծառայությունը, հոգեթերապիան կարո՞ղ է համարվել ազատված է ԱԱՀ-ից: Այդ գործունեությանը ամենահամապատասխան դասակարգիչը կարծում եմ 86.22.0-ն է, որը մտնում է առողջապահության բաժնի մեջ: Ինչպես նաև կա բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասին 2008 թվականի 276 որոշման մեջ (կետ 74)։ Հոգեբանական գրասենյակը չի գտնվում հիվանդանոցի, կլինիկայի տարածքում, լիցենզավորված անձ չէ, քանի որ այդ գործունեությունը ՀՀ-ում որքանով տեղյակ եմ չի պահանջում լիցենզիա:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77274 դրամ:

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:

Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%: Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

Հրապարակված նախագծում նշված է, որ նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:

Աղբյուր՝ Lragir.am