27/10/2026

ավանդ

Սեդա․

Բարև Ձեզ։ Ընկերությունն իր գումարներից արտարժույթային հաշվին ավանդ է դրել: Հիմա դրանից ստացված տոկոսներից ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացնել:

Արմեն․

Բարև ձեզ, ես հանդիսանում եմ ՌԴ հարկային ռեզիդենտ։ Բնակվում և աշխատում եմ ՌԴ-ում, սակայն ՀՀ-ում ունեմ վարձակալությամբ տրված անշարժ գույք, իսկ բանկում՝ ավանդ։ Հաջորդ տարի պետք է ներկայացնեմ հայտարարագիր ՀՀ-ում եկամուտների մասին։ Հարցս հետևյալն է՝ հայտարարագրում պետք է նշել միայն ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը, թե՞ ՀՀ բանկում ունեցած ավանդից ստացած եկամուտը նույնպես։ Բանկից ասեցին, որ հարկը ավտոմատ կերպքով վճարվում է, բայց թե ինչ լրացնել հայտարարագրում՝ հասկանալի չի։

Մյուսը՝ ՌԴ-ում ստացած աշխատանքային եկամուտը պե՞տք է նշել թե ոչ։ Ես ՌԴ հարկային ռեզիդենտ եմ և հարկերը վճարում եմ ՌԴ-ում։ Ի՞նչ անել ՌԴ-ում բանկային խնայողական հաշվին եկած տոկոսների հետ։ Դա է՞լ է նշվում, թե՞ ոչ։ ՌԴ բանկերը ավտոմատ կերպով հարկը վճարում են այդ տոկոսից ՌԴ բյուջե։

Ելենա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է շրջհարկով։ Ազատ գումարը դրել է բանկում որպես ավանդ։ Այդ ավանդից ստացված տոկոսները հարկվու՞մ են եկամտային հարկի 10%-ով և շրջանառության հարկի 5%-ով (որպես այլ եկամուտ շրջանառության հարկի հաշվարկի 16 տողում), թե՞ 10% (որպես տոկոս շրջանառության հարկի հաշվարկի 11 տողում)։ Կանխավ շնորհակալ եմ։

Ալինա․

Բարև Ձեզ։ Երբ կազմակերպությունը իր հաշվարկային հաշվում եղած ազատ գումարները դնում է բանկում որպես ավանդ, արդյունքում ստացված տոկոսները շրջանառության հակի հաշվարկի մեջ պե՞տք է ներառվի, թե՞ ոչ։ Եթե այո՝ խնդրում եմ ասեք օրենքի ո՞ր հոդվածով և հաշվարկի ո՞ր տողում։ Ասեմ նաև, որ բանկը եկամտային հարկը պահել է։ Կանխավ շնորհակալություն։

Դիանա․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե կազմակերպությունը ռեզիդենտ շահութահարկ վճարող է, ավանդից ստացված տոկոսային եկամուտները ամսական եկամտային հարկով 10% հարկվելու՞ են, թե՞ հարկվելու են շահութահարկով, որպես այլ եկամուտ 18 %: Կանխավ շնորհակալություն:

Նարեկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձի համար առաջանում են հարկային պարտավորություններ, եթե անձը բանկային ավանդի տոկոսներ է ստանում այնպիսի երկրից, որտեղ ավանդի տոկոսը համարվում է չհարկվող եկամուտ։ Իսկ եթե արտերկրից ստացվող եկամուտը արտերկրում հարկվել է 10 տոկոս, արդյո՞ք վճարված հարկերը նվազեցնում ենք եկամտից և մնացած գումարը հարկում 21 տոկոսով, թե՞ պետք է վճարված հարկերը նվազեցնել վճարվելիք հարկից։ Կանխավ շնորհակալություն։

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ֆիզիկական անձանց կողմից բանկում ներդրած ավանդների տոկոսների մասով եկամտային հարկի հաշվարկն ու վճարումը ինչպե՞ս է փաստաթղթավորվում:

Արփինե.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել։ Կազմել եմ խնդիր, որը վերաբերում է ավելացման իրավունքով ժամկետային ավանդին։ Հաճախորդը 01.05.2019թ.-ին ներդրել է 120 000 դրամի՝ ավելացման իրավունքով ավանդ։ Ավանդի տարեկան տոկոսադրույքը 8,75 % է, իսկ ավանդի ժամկետը 450 օր է (24․07․2020թ․)։ 25-րդ օրը հաճախորդը ցանկանում է կատարել ավանդի համալրում՝ 50 000 դրամի չափով։ Այնուհետև 67-րդ օրը հաճախորդը կրկին ցանկանում է կատարել ավանդի համալրում, այս դեպքում՝ 80 000 դրամի չափով։ Եկամտային հարկի չափը 10 % է։ Այս խնդրի նպատակն է կատարել հաճախորդի՝ ժամկետային, ավելացման իրավունքով ավանդի տոկոսագումարի հաշվարկը և ներկայացնել այդ ավանդի հաշվառումը բանկի հաշվային պլանով։ Տոկոսագումարը հաշվարկել եմ, ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումը։

Արթուր.

Աճում են ավանդներն ու վարկերը, բանկերի լիկվիդայնությունը, սա ո՞վ կիմանա՝ ինչ է նշանակում: Տնտեսագետներ ջան, ի՞նչ կլինի բանկերի վիճակը, արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, թե՞ սպասենք ժամկետի վերջում վերցնենք, ժամկետի վերջը օգոստոսն է: Կանխավ շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիա տալու համար:

Արթուր.

Բարև ձեզ: Ո՞վ կիմանա՝ եթե ավանդատուն բանկում ունի ավանդ ու, ցավոք սրտի, մահացելա, նրա ավանդը կորու՞մ է, թե՞ հասնում է իր ժառանգներին, ո՞վ կմանրամասնի: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Լյուդմիլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն ուզում է բանկում ավանդ ներդնել որպես իրավաբանական անձ: Ինձ կասե՞ք, թե հաշվապահորեն ի՞նչ գործողություններ պետք է անեմ, և եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք: Արդյո՞ք ստացված տոկոսներից բանկն է եկամտային հարկի պահում կատարում:

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ավանդ է դրել բանկում, խնդրում եմ գրեք, թե ինչ ձևակերպում է տրվում ավանդի ներդնման, հետ ստացման և տոկոսային եկամուտ ստանալու ժամանակ: