27/10/2026

ԱՏԳԱԱ

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ Game Zone-ը, որը ժամանցային կենտրոն է, աշխատում է շրջ․ հարկով, կարո՞ղ է արդյոք դրսից պատրաստի սնունդ գնել և վաճառել հաճախորդներին, քանի որ ընթացքում ցանկանում են ուտելու որևէ բան, բայց մենք տեղում չենք պատրաստում։ Եթե այո, ապա կարո՞ղ ենք շարունակել շրջ․ հարկով աշխատել, գործունեությունը դիտվելու է հանրային սնու՞նդ, թե՞ առևտուր։ Եթե առևտուր, ապա ՀԴՄ կտրոն տպելուց ի՞նչ ԱՏԳԱԱ կոդ ենք դնելու, քանի որ գերազանցել ենք 24 մլն-ը։

Քրիստինե․

Բարև բոլորին։ Մի հարց տամ։ Փետրվար ամսին դուրս եմ գրել 5 հատ ապրանքի հաշիվ (արտադրել ենք մետաղապլաստե դուռ և լուսամուտ), որտեղ ԱՏԳԱԱ կոդերը չեմ գրել։ Հիմա չեղարկե՞մ, նորից հաշիվ դուրս գրեմ նոր ամսաթվով, լրացուցիչ տեղում գրեմ տվյալ հաշվի համարը, թե՞ թողնեմ այդպես։ Խնդրում եմ պատասխանեք։

Արթուր․

Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ԱՁ-ն աշխատում է շրջ․ հարկով։ Պետք է իրականացնի առցանց վաճառք կայքից կցված է էլեկտրոնային ՀԴՄ և վճարում քարտով։ Մատուցում է 3D տպիչով տպագրված ապրանքների առցանց վաճառք։ Կարո՞ղ եք նշել էլեկտրոնային ՀԴՄ-ի վրա ի՞նչ ԱՏԳ կոդ պետք նշեմ, նախապես շնորհակալ եմ։

Լևոն․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում: 2025-12-08 ամսաթվին դորս եմ գրել հաշիվ վավերագիր՝ առանց պարտադիր ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու, և գնորդը արդեն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել է հաշվի ստացումը: Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ այժմ ճշտել թերի դուրս գրած հաշիվ վավերագիրը: Էլեկտրոնային համակարգը հաշիվը ճշգրտելու միջոցով թույլ չի տալիս ավելացնել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որովհետև ԱՏԳ ԱԱ դաշտը ակտիվ չէ: Եթե պետք է հաշիվը չեղարկել և նորը դուրս գրել, ապա կարո՞ղ եք ասել իմ անելիք քայլերը մի քիչ ավելի մանրամասն: Շնորհակալություն, հարգաքներով՝ Լևոն:

Գայա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ՝ եթե օնլայն վաճառքներ եմ կատարում և ապրանքս վերավաճառում եմ, իսկ ես շրջանառության հարկ վճարող եմ, հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս և որտե՞ղ պետք է նշվի ապրանքի ԱՏԳԱԱ կոդը։

Հակոբ․

Բարև Ձեզ։ 2026-ի փոփոխություններից շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ին վերաբերվող փոփոխություն կամ ավելացում կա՞, բացի ԱՏԳ կոդերը։

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը նախորդ տարվա արդյունքներով չի անցել 24 մլնի շեմը, և ՀԴՄ այս պահին անվանացանկով չէ։ 2026թ․ տպվող ՀԴՄ կտրոնի վրա արդյո՞ք պիտի արտացոլվի ԱՏԳ ԱԱ կոդերը։

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նորաբաց ԱՁ-ն գործելու է որպես ավտոպահեստամասերի խանութ, շրջհարկի դաշտում, կխնդրեի նշել՝ ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր, որպեսզի չլինի օրենքի խախտում։

Արթուր․

Բարև, հարգելի խումբ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել սառը սուրճի արտադրությամբ Երևանում․
1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և հաշվառում կատարում
3․ Եթե ԱԱՀ վճարող չէ արդեն ձև 247-ով
4․ Ֆիզ ծավալի հաշվետվություն արդյո՞ք տրվելու է
5․ Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ կարծում եմ 2202 պետք է լինի 200մլ է
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Մերի․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե գիտեք ժավելի ԱՏԳԱԱ-ն, որը դրոշմավորման ենթակա չի, խնդրում եմ տրամադրել, և էդ մասով կա՞ որոշում, եթե հնարավոր է՝ որոշման համարն ու տարեթիվը։ Կանխավ և անչափ շնորհակալություն։

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը իրականացնում է գործունեութուն՝ շրջիկ վաճառք: Վաճառում է պատրաստի սառը կամ տաք սուրճ, թեյ, ֆրեշ: ՀԴՄ կտրոնը ապրանքացանկով է:

Հարց 1․ ԱՏԳԱԱ կոդը պետք է նշել հանրային սննդի ծառայությու՞ն, թե՞ կոնկրետ պատրաստի թեյի, սուրճի, ֆրեշի ԱՏԳԱԱ

Հարց 2․ Պատրաստի սուրճը 3 չափի է՝ 50մլ, 70մլ, և 85 մլ չափերով: Խախտում կլինի՞, եթե չափը չգրվի ՀԴՄ կտրոնի վրա

Արաքս.

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ներմուծել է 2404 ԱՏԳԱ ծածկագրով ապրանք, այս պահին անհրաժեշտություն կա այդ ապրանքը վաճառել։ Վաճառքն իրականացնելու են շրջհարկ վճարող ՍՊ ընկերության միջնորդությամբ։ Գնորդի պահանջն է, ակցիզավորված վաճառել այդ ապրանքը։ Կարո՞ղ է ՍՊ ընկերությունը դիմումով ակցիզային դրոշմանիշ ուզի մաքսայինից, որպեսզի փակցնի այդ ապրանքի վրա ու վաճառի։

Անի.

Մեր կազմակերպությունը իր գործընկեր կազմակերպությունից պարբերաբար ստանում է մարքեթինգային նյութեր ՌԴ-ից: Ի՞նչ ԱՏԳ կոդ պետք է նշել ԵՏՄ հաշվետվության մեջ, որպեսզի ԱԱՀ չհաշվարկվի։

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ԵՏՄ ներմուծումից: Транспортный (товаросопроводительный) документ- տվյալ փաստաթուղթը կարող է հանդիսանալ CMR-ը, թե՞ սա այլ փաստաթուղթ է:

Եվս մեկ հարց. ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք՝ 6109100000 ԱՏԳԱԱ ծածկագրով: Տվյալ ԱՏԳԱԱ-ի բացվածքը հետևյալն է՝ “Ներքնաշապիկներ թևքերով, գործովի տաք շապիկներ, բամբակյա շապիկներ…. և այլն “: Հարցս հետևյալն է. կա՞ որևէ խնդիր, եթե ներմուծման հայտարարության մեջ գրվի տվյալ ԱՏԳԱԱ ծածկագրի բացվածքը, այլ ոչ կոնկրետ օրինակ՝ շապիկ կամ ձեռագործ շապիկ:

Անահիտ.

 

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ վիճակագրական ձևը լրացնելիս, եթե մի քանի անուն ապրանք է ներմուծվել, մի քանի տարբեր ծածկագրերով, ապա ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր հատվածում միայն մե՞կը պետք է լրացնեմ, իսկ մնացածը որտե՞ղ պետք է գրեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Վահե.

Բարև ձեզ:
Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով:
Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ:
1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։
2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից:
Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար:
Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով:
Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է:
Կսպասեմ ձեր պատասխանին:
Նախապես շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, որո՞նք են մեքենայի ապակու հակասառեցուցիչ հեղուկի, մեքենայի սալոնի փայլեցման, և մեքենայի շարժիչի լվացման ատգաա ծածկագրերը:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները: