30/10/2026

արտադրություն

Լուսինե.

Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:

Մերի.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:

Էվելինա.

Բարև ձեզ: Ես գրանցված եմ որպես միկրոձեռնարկատեր, աշխատողներ չկան, զբաղվում եմ խմորեղենի արտադրությամբ, թխում եմ և խանութներին հանձնելու միջոցով վաճառում: Վճարում եմ միայն 12 000 դրամ տարեկան զինվորի գումար: Արդյո՞ք խանութը իմ փոխարեն ԱԱՀ պետք է վճարի, և դա պետության կողմից վերադարձվու՞մ է խանութին, թե՞ ոչ: Խոսքս սուպերմարկետի մասին է: Շնորհակալություն:

Արթուր.

Բարև ձեզ:
Ես ունեմ բացած ԱՁ, զբաղվում եմ արտադրությամբ։ Տվյալ պահին ցանկանում եմ փոխել ոլորտը և սկսել զբաղվել առևտրով։ Պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ մոտենամ և ինչ-որ բան փոխեմ, թե՞ դա դեր չի խաղում, և նույն ԱՁ-ի անունից կարող եմ զբաղվել ցանկացած գործունեությամբ։
Շնորհակալություն:

Տաթև.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ: Գործունեության ոլորտն է կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն (կոշիկի վերանորոգում):

Նարինե․

Բարև ձեզ: Որպես անհատ ձեռներեց (շոկոլադի արտադրանք և վաճառք) կցանկանայի իմանալ՝ լիցենզիա որտե՞ղ կարող եմ ստանալ և ի՞նչ գումար պետք է վճարեմ։ Շնորհակալություն։

Սամվել.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի երկու հարցում. առաջինը՝ Ա/Ձ գրանցելու համար անշարժ գույքի հասցե նշվու՞մ է, թե՞ պարտադիր չէ, այսինքն՝ գործունեության վայրի հասցե: Եվ երկրորդ հարցը՝ թխվածքաբլիթի արտադրության համար ուրիշ ի՞նչ պարտադիր գործողություններ կան մինչև սկսելը։

Մարինե.

Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում:

Նաիրա.

Բարև ձեզ:
Ընկերս որոշել է դռների և պատուհանների արտադրության փոքր ձեռնարկություն ստեղծել։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի և ի՞նչ վճարներ։ Նաև ՀԴՄ սարք ունենալու անհրաժեշտություն կա՞ արդյոք։
Կանխավ շնորհակալություն:

Ալինա.

Բարև ձեզ: Օծանելիք արտադրող կազմակերպությունը կարո՞ղ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվի, եթե ամբողջ աշխատանքը կատարում է տվյալ անձը (այլ աշխատող չունի), և ամսական շրջանառությունը մոտ 500 000 դրամ է։

Հերմինե․

Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։

Ռուզաննա.

Բարև ձեզ։ Տանը պատրաստվող կիսաֆաբրիկատների (շերտավոր խմոր, կոտլետներ, պելմեններ) օրինական կազմակերպման համար ի՞նչ թույլտվություններ են հարկավոր: Ունեմ ժամանակավոր դադարեցված ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Շնորհակալություն:

Լուսինե.

Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։

Սվետլանա.

Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Կոլյա.

Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:

Նաիրա.

Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:

Մարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: ՍՊԸ-ն 2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, արտադրություն է: 2020թ. աշխատում է շրջանառության հարկով, ունի արտադրանքի մնացորդ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մնացորդ արտադրանքի հումքը, որ ձեռք է բերվել 2019թ. ընթացքում, մի մասը ԱԱՀ-ով է, մի մասը՝ շրջ. հարկով, 2019թ. ԱԱՀ-ն հաշվանցվել է: 2020թ. արտադրանքը իրացնելիս կառաջանա՞ շրջ. հարկի պարտավորություն, իսկ ԱԱՀ-ի մասով ի՞նչ կլինի (խոսքս այն նյութերի ԱԱՀ-ի մասին է, որը ձեռք է բերվել 2019թ., իսկ արտադրանքը վաճառվել է 2020թ.):

Տիգրան.

Կազմակերպությունը զբաղվում է օրորոցների արտադրությամբ, արտադրանքը վաճառում է ԱՁ-ներին, 24 մլն-ի շեմը չի գերազանցել, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Անուշ.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է մուլտֆիլմերի արտադրությամբ և անցկացնում վարպետաց դաս դպրոցներից այցելած աշակերտների համար: ՉԻ գերազանցել 24 մլն դրամը: Կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Լիլի.

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ, հուշեք. ԱՁ-ն գործում էր որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, զբաղվում էր կահույքի արտադրությամբ և իրացմամբ, այժմ կարո՞ղ է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնելու է շրջ. հարկի դաշտ:

Կանխավ շնորհակալ եմ:

Արմինե.

Բարև ձեզ: Ասեք, խնդրեմ, նորաբաց ՍՊԸ-ն ինչպե՞ս կարող է ՌԴ արտահանել սեփական արտադրության գինի և օղի, մանրամասն քայլերը, ինչի՞ց պետք է սկսել: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ա/Ձ եմ և զբաղվում եմ ծաղկաբուծությամբ, ջերմոցիս սածիլները ներկրում եմ, հետո աճեցնում և վաճառում, տարեկան շրջանառությունս չի գերազանցում 13 000 000 դրամը, ունեմ 3 աշխատող: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բացի աշխատողների 5 000 դրամից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, աշխատողի համար որքա՞ն սոց. վճար պետք է վճարեմ: