Tag: ԱՕ

Անվտանգության ապահովման մի քանի հարց

Անվտանգություն

Աստղիկ Ավետիսյան.

Հարգելի կոլեգաներ,
Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց:

Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2.
“Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:”
Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից… ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք… Մանրամասն

Կարդալ ավելին Անվտանգության ապահովման մի քանի հարց