27/10/2026

բաժնետեր

Նարինե․

Բարև Ձեզ, եթե մի կազմակերպությունը ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ է, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ, որտեղ ինքը հանդիսանում է որպես 100% բաժնետեր, ապա նոր ստեղծված ՍՊԸ-ն ի՞նչ հարկով է հարկվելու։ Տվյալ նոր ՍՊԸ-ն եթե շահաբաժին է վճարում իր հիմնադիր ընկերությանը, ապա դրանից ի՞նչ հարկեր են առաջանում։ Հիմնադիր ընկերությունը նոր ստեղծած ընկերության ծախսերի համար ներդրումները ի՞նչ ձևով կարող է անել՝ փոխանցման, թե՞ փոխառության ձևով։

Հայկ․

Բարև Ձեզ։ Համաձայն հարկային օրենսգրքի 108 րդ հոդվածի՝

1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում` 1) մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, ինչպես նաև նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները` նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով.

Հարց. Կասե՞ք՝ սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները որո՞նք են։

Լիլիթ․

Բարև, կոլեգաներ։ ՀԿ նախագահն ունի նաև ՍՊԸ, որտեղ 100 տոկոս բաժնեմաս ունի, իրական շահառուների հաշվետվությունը ստացվում է, որ երկու հաշվետվություններում էլ նշում եմ 100 տոկոս բաժնեմաս, արդյո՞ք սխալ չէ։

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի 13 բաժնետեր, 87 % – ի բաժնետերը գլխավոր տնօրենն է, մնացածը ըստ դեպոզիտարիայի կան, բայց իրականում կամ մահացած են, կամ էլ իրավահաջորդ չունեն: Նման պարագայում ինչպե՞ս վարվեմ, չէ՞ որ կա շահաբաժիններ հասկացությունը:

Ջուլիա․

Բարի օր։ Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման հետ կապված․

1․ Հաշվետվության ձևը 163՞-ն Է

2. 2023-ի համար ներկայացնելու են բոլորը, ովքեր կազմակերպությունների 20 և ավել %-ի բաժնետե՞ր են (փաստորեն բոլոր նրանք, ում համար պետ․ ռեգիստր ներկայացրեցինք իրական շահառուի հայտարարագիր)

3. Ներկայացնելու՞ են բոլոր նրանք, ովքեր 20 մլն և ավել փոխառություն են ստացել, բայց ոչ թե այդ փոխառության գումարը, այլ հարկվող եկամուտները՝ աշխատավարձ, շահաբաժին․.., որոնք արդեն իսկ արտացոլված են ամսական եկամտայինի հաշվարկում

4․ Եթե ստացել են օրինակ 25 մլն փոխառություն, բայց մինչև 2023-ի վերջ ամբողջությամբ կամ մասամբ մարել են, ենթադրենք մնացորդը 0 կամ 5մլն է, էլի՞ ներկայացնելու են

Մանե․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։

Հեղինե․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՓԲԸ-ն, որն ունի միակ բաժնետեր, ունեցել է շահույթ 24 000 000 դրամ: Եթե հայտարարում է այդ շահույթի մասին և դրանից ցանկանում է ստանալ 10 000 000 դրամ, մնացածն ավելանում է կապիտալին:

Հարց. 1) 5 տոկոս հարկը վճարում է 10 000 000 -ից, թե՞ ամբողջ գումարից.

2) Տարվա ընթացքում ցանկացած ժամանակ կարո՞ղ է հայտարարել նախորդ տարվա շահույթի մասին և ստանալ այն ամբողջությամբ կամ մասնակի:

Շնորհակալություն:

Տաթև․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն նեղ մասնագիտական դասընթաց է իրականացնում, աշխատում է միկրոյի դաշտում : Այս ՍՊԸ-ի տնօրենը, որը հանդիսանում է 19% բաժնետեր, բացել է մեկ այլ ՍՊԸ, որտեղ ևս հանդիսանում է տնօրեն (Նորաբաց ՍՊԸ -ն ներմուծում է անելու Չինաստանից և վաճառք Հայաստանում):

Հարց 1. Նորաբաց ՍՊԸ-ն կարո՞ղ է աշխատել շրջհարկի համակարգում (չգերազանցելով 115մլն.)

Հարց 2․ Այս դեպքում միկրոյով աշխատող ՍՊԸ-ի հետ փոխկապակցված չեն հանդիսանում , ճի՞շտ է:

Հարց 3. Կարո՞ղ է նույն անձը 2 ՍՊԸ-ում էլ հանդիսանալ որպես տնօրեն:

Քրիստինե․

Բարև բոլորին: Մի հարց տամ: Կազմակերպության բաժնետերերը 2 են, ֆիզ. անձեր: Ամեն մեկը ունի 50% բաժին: Անձերից մեկը աշխատում է պետական հաստատությունում: Նշեմ, որ տնօրենը ինքը չի: Օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ:

Արսեն․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությանը փոխառություն տրամադրում է միակ բաժնետեր տնօրենը, ապա պայմանագրում որպես փոխատու նա հանդես պետք է գա որպես ՀՀ քաղաքացի ֆիզիկական ա՞նձ։ Նախապես շնորհակալ եմ։

Լիաննա․

Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ։ Հիմանդրել ենք ՍՊԸ, որի կանոնադրությամբ երկու բաժնետերերը 10 000 ական դրամ են ներդրել դրամարկղ, որպես կանոնադրական կապիտալ։ Բացի այդ բաժնետերերը ընկերության գործունեությունը սկսելու համար ներդրել են հիմնական սարքեր, սարքավորումներ, նյութեր, որոնք կանոնադրությամբ չեն երևում։ Հիմա դրանց ձևակերպումը ի՞նչ փաստաթղթերով պիտի կատարվի, ինչպե՞ս նշվի, թե որ բաժնետերը ինչքան է ներդրել։ Եվ ի՞նչ է նշանակում կանոնադրական կապիտալը մինչև չվճարվի, շահաբաժիններ չենք կարող վճարել։

Նարեկ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։