Tag: գծային մեթոդ

Տալ հաշվապահական ձևակերպումները

Աիդա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Ձևակերպել հաստոցի վերադասակարգման և վաճառքի հետ կապված գործողությունները և որոշել վաճառքից շահույթը կամ վնասը։ Տվյալներ՝ հաստոցի սկզբնական արժեքը 600 000 դրամ է, օգտակար ծառայության սահմանված ժամկետը 5 տարի: Մաշվածության հաշվարկման համար կիրառվել է գծային եղանակ: Երկու տարի անց հաստոցը վերադասակարգվել է, որպես վաճառքի համար պահվող և դրանից մեկ ամիս անց վաճառվել 300 000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Վաճառքի գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Հաշվետու անձը վճարել է միջնորդավճար հաստոցի վաճառքի համար՝ 20 000 դրամ՝ գումարած ԱԱՀ-ն։

1+

Հաշվապահական խնդիր մաշվածության վերաբերյալ

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։

Լուծել խնդիրը․
Սոթքի ոսկու հանքը 2008թ.-ի հունիսի 15-ին ձեռք է բերել բուլդոզերներ $ 100 000 ընդհանուր արժեքով: Ենթադրվում է, որ դրանք ծառայելու են 5 տարի, որից հետո վաճառվելու են $ 20 000-ով: Հաշվել բուլդոզերների տարեկան մաշվածությունը՝ օգտագործելով ուղիղ գծային, նվազող մնացորդի և տարիների գումարի մեթոդները:

0

Մաշվածքի հաշվարկման մեթոդների վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ինձ կասե՞ք, թե որն է ոչ նյութական ակտիվների հաշվառման գծային մեթոդը և նվազող մնացորդի մեթոդը:

1+

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկի հետ կապված

227

Company.

Ընկերությունը 2008թ. հուլիսին ձեռք է բերել տպագրական սարքավորում 100 մլն. սկզբնական արժեքով: Հետագա տարիներին մաշվածությունը ձևակերպվել է անհավասարաչափ բաժիններով (տարեկան մաշվածության գումարը ստացվել է ավելի քիչ, քան կարող էր հաշվարկվել գծային մեթոդով), չնայած շահութահարկի հաշվարկում քաղաքականությունը նշվել է գծային մեթոդով: Արդյունքում վերջնական մաշվածության ժամկետը ստացվել է ոչ թե 2013թ. հուլիսը, այլ 2014թ. դեկտեմբերը:

Հարց.
Հարկային առումով գծային մեթոդից շեղումը կարո՞ղ է դիտարկվել խախտում և ի՞նչ պատասխանատվություն կարող է կիրառվել:

0

ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ

Sofi.

Հարգելի կոլեգաներ, Ձեզ ուզում եմ հղել մի հարց.
ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ: 2005թ. ունենք ձեռք բերված մեքենաներ, որոնց մաշվածության ժամկետը 5 տարի է, 2010թ. դրանք մաշվել են: Ի սկզբանե, մաշվածությունը հաշվարկվել է գծային մեթոդով, բայց հաշվի չի առնվել մնացորդային արժեքը, 2010թ. վերջին այն 0 է: Հիմա մենք ցանկանում ենք վաճառել այդ մեքենաները: Հաշվապահորեն ինչպե՞ս կարող եմ վաճառել մնացորդային արժեք չունեցող մեքենան, ի՞նչ հարկատեսակներ կարող են առաջանալ: Շնորհակալություն:

0