Tag: դասակարգիչ

Ինչպե՞ս փոխել տնտեսական դասիչը

Տիգրան.

Բարև ձեզ:
Ինչպե՞ս կարող եմ փոխել գործունեության դասիչը պետ. ռեգիստրում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս փոխել տնտեսական դասիչը

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Լիանա․

Բարև ձեզ։ “Լվա ինքդ” օբյեկտի համար ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ, G45210 չի թողնում, «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 – Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի, 15-րդ տողում լրացրել եմ շրջանառությունը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Դասակարգչի լրացման հետ կապված

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ շրջանառության հարկի հաշվետվության մեջ դասակարգիչ եմ լրացնում, բաժնի 1-ին տողում գրվում է. “Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի”։Բայց կա այդպիսի դասակարգիչ՝ G47210։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։ Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Դասակարգչի լրացման հետ կապված

Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ

Նարինե.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ: Տվյալ դեպքում հարկային հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է գրվի։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ

Դասակարգչի դիրքը որոշելու համար

Արմեն․

Բարև ձեզ։

Ա/Ձ ձեռնարկատիրական գործունեության տեսակի դասահարգիչը ո՞վ է որոշում, ու՞մ պետք է դիմել, եթե չեն կողմնորոշվում՝ որ դիրքում է գործունեությունը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Դասակարգչի դիրքը որոշելու համար

Միջնորդային բեռնափոխադրումների գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմինե․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է միջնորդային գործունեությամբ (միջնորդություն բեռնափոխադրումներից), նրա եկամուտը միջնորդավճարն է: Նախորդ տարում չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը, կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եվ տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ պետք է ունենա:

Կարդալ ավելին Միջնորդային բեռնափոխադրումների գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

ՀԴՄ կտրոնի վրա դասակարգիչը տպելու պահանջի վերաբերյալ

Հայկ.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնի վրա դասակարգիչը տպելու պահանջի վերաբերյալ

Զբաղմունքների դասակարգչի կոդի վերաբերյալ

Լիա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ կողմնորոշվել։ Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում (ըստ աշխատողների) զբաղմունքների դասակարգչի կոդը կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 2030177, ճի՞շտ է։ Սակայն նկատել եմ, որ զբաղմունքների դասակարգչի կոդը նշում են նաև 9999999 բոլոր աշխատողների համար (այդ թվում նաև տնօրենի)։ Արդյո՞ք դա նույնպես ընդունելի է։

Կարդալ ավելին Զբաղմունքների դասակարգչի կոդի վերաբերյալ

Ծառայության անվանման տպում ՀԴՄ կտրոնի վրա

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ծառայությունների անվանումներն էլ պետք է տպել ՀԴՄ կտրոնի վրա համաձայն դասակարգչի, թե՞ խոսքը վերաբերում է միայն ապրանքներին: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծառայության անվանման տպում ՀԴՄ կտրոնի վրա

Տնտեսական դասակարգչի վերաբերյալ

Արսեն.

Հարգելիներըս, խնդրում եմ օգնել, ցանկանում եմ գրանցել ԱՁ www.e-register.am կայքում, հեռախոսի և համակարգիչների վերանորոգմամբ եմ ուզում զբաղվել, հասել եմ “Տնտեսական գործունեության դասակարգիչ” կետին, ինձ առաջարկում է ընտրել
“95.12.0 Կապի սարքավորանքի նորոգում” կամ “95.11.0 Համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների նորոգում”:

Ստացվում է՝ ես իրավունք ունեմ միայն մեկ տիպի սարքավորում վերանորոգել, ես ուզում եմ համակարգիչ, հեռախոս և կենցաղային այլ իրեր վերանորոգելու իրավունք ունենալ: Ի՞նչ անել այս դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Տնտեսական դասակարգչի վերաբերյալ

Լրացված դասակարգիչը գոյություն չունի

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել արդյոք, շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվարկի ժամանակ մեր գիտա-ուսումնական լաբորատորիայի համար ըստ դասակարգիչների` լրացրել ենք 2 տող` M-ՀԴՄ-ով գրանցված գումարները, և P- ուսանողնեի ուսման վարձը բանկային հաշվին: Հիմա, երբ փորձեցի լրացնեմ P – հատված` 85, խումբ`5, դաս` 9. (ինչպես նախորդ բոլոր անգամները), համակարգի կողմից զգուշացում ստացա, որ նման դասակարգիչ գոյություն չունի: Կարո՞ղ եք իմանալ` արդյոք ինչի՞ հետ կապված կլինի զգուշացումը:

Կարդալ ավելին Լրացված դասակարգիչը գոյություն չունի

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Գրիգոր.

Ինչպե՞ս կարող եմ իմանալ տնտեսական գործունեության դասակարգիչը առցանց ծառայությունների համար:

Կարդալ ավելին Տնտեսական գործունեության դասակարգիչ

Շահութահարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

Ani.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ լրացնել շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակը, եթե ես մատուցում եմ համակարգչային ծառայություն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ

Շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակի լրացման հետ կապված

ԱՐՓԻ.

Բարև ձեզ, օգնեք ինձ լրացնել շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակը, եթե ես մատուցում եմ աուդիո և վիդեո նկարահանման և մոնտաժի ծառայություն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակի լրացման հետ կապված