Tag: դրամարկղային գիրք
Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Ազնիվ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` եթե մենք ունենք 2 գանձապահ, մեկը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, մյուսն էլ 4 օր հիվանդ էր և բուլետեն է բերել, դրամարկղի գիրքը 4 օր չի լրացվել, օրենքում նշված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք է հաշվարկվում: Ինձ կասե՞ք, թե ոնց պետք է հաշվեմ կոնկրետ այս դեպքի համար: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք:
Ու մյուս գանձապահը, որը չի կատարում իր պարտականությունները, կարող եմ նրան այդ այդ հիմքով ազատել, մի հատ նկատողություն արդեն տվել եմ պարտականությունները չկատարելու համար:
Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

Գառնիկ.
ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:
Տուգանք դրամարկղային գիրք չվարելու համար
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ՍՊԸ, որը զբաղվում է առևտրով և շրջանառության հարկ վճարող է հանդիսանում, նաև ունի ՀԴՄ: Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք: Եթե այո, ապա կասե՞ք` ինչքա՞ն է սահմանվում տուգանքը դրամարկղային գիրք չունենալու համար:
Դրամարկղային գրքերը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ
Արթուր.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք դրամարկղային գրքերը պարտադիր էլեկտրոնային եղանակով վարելու պահանջը արդեն ուժի մեջ է: Արդյո՞ք ընդունվել է համապատասխան որոշումը:
Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս է վարում անհատ ձեռնարկատերը հաշվառումը
Hasmik.
Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` առևտրով ձբաղվող նորաբաց ԱՁ-ն ի՞նչ կարգով պետք է հաշվապահական հաշվառում վարի: Ամենասկզբում ձեռք է բերում հիմնական միջոցներ, ապրանքներ, որոնք նրա համար դառնում են ակտիվներ, դրան համապատասխան ի՞նչ պասիվներ պետք է ունենա, այլ կերպ ասած` նա հաշվեկշիռ պե՞տք է ունենա: Արդյո՞ք հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն (դեբետ, կրեդիտ), դրանք պե՞տք է գրանցվեն գործառնությունների մատյանում, թ՞ե ԱՁ-ի դեպքում ամեն ինչ այլ է, ոչ մի ձևակերպման կարիք չկա, այդ դեպքում դրամարկղային գործառնություններն ինչպե՞ս են իրականացվում և գրանցվում:
Շատ շնորհակալություն կանխավ:
Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Ալբերտ.
Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գիրքը լրացնելիս արդյո՞ք կարելի է մեկ էջի վրա լրացնել ամբողջ տարվա մուտքի և ելքի օրդերները, դրանք այդքան էլ շատ չեն, ամեն ամիս մեկ կամ երկու փաստաթուղթ:
Դրամարկղային գրքի գրանցումների հետ կապված
Artur.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի դրամարկղի գրքում գրանցումներին: Ինչպե՞ս են դրանք գրանցվում, ի՞նչ ժամկետներում: Արդյո՞ք ամեն օր պետք է գրանցել: Նախապես շնորհակալություն:
Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու նախագծի վերաբերյալ
Արման.
Հարգելի կոլեգաներ, կոչ եմ անում քննարկել դրամարկղային գրքերի վարման հետ կապված նոր փոփոխությունը, համաձայն որի դրամարկղային գրքերը վարելու ենք էլեկտրոնային եղանակով: Ե՞րբ է օրենքը մտնելու ուժի մեջ, արդյո՞ք լինելու է ցանկությամբ, թե՞ պարտադիր: Արդյո՞ք կողմ եք այդ նախագծի ընդունմանը:
Դրամարկղային գրքում չի գրանցվել գումարի մուտքը
Անահիտ.
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. կազմակերպությունը հաշվարկային հաշվից կանխիկացրել է գումար ամսի 26 ին, այն չեմ գրանցել դրամարկղային գրքում, փակել եմ դրամարկղը մինչև 28-ը: Կարո՞ղ եմ 26-ի այդ կանխիկացրած գումարը գրանցեմ 28-ին, թե՞ դա հնարավոր չէ, քանի որ ես իրավունք ունեմ մինչև հաջորդ աշխատանքային օրը:
Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել
TIKO.
Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:
Քանի՞ տարի պահպանել փաստաթղթերը
Լիանա.
Հաշվապահական փաստաթղթերը, դրամարկղի գիրքը, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:
Որքա՞ն տուգանք կնշանակվի
Lusin.
ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Դրամարկղի գիրքն վերջացել էր, և ինչ-ինչ պատճառներով նորը չէր վերցվել: 22 օր է արդեն գումարները մուտք չեն արվում դրամարկղ: Եթե հարկայինի կողմից կնքվելուց հետո այդ քսաներկու օրվանն միանգամից մուտք անեմ դրամարկղ, որքա՞ն տուգանք կարող է հասնել դրա համար:
Քանի՞ տարի պետք է պահպանվեն հաշվապահական փաստաթղթերը և գրքերը
Լիանա.
Հաշվապահական փաստաթղթերը` դրամարկղի գիրք, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:
Ի՞նչ գրքեր են անհրաժեշտ
Հարութ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի, և ինձ հետաքրքում է, թե ինչ փաստաթղթեր և գրասենյակային գրքեր են ինձ անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար: Կազմակերպության գործունեությունը նույնպես նոր է սկսվել: Այն գրանցված է որպես ՍՊԸ և զբաղվելու է արտադրությամբ: Շնորհակալություն:
Դրամարկղային գիրքը հաստատված չէ
rena.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Եթե դրամարկղի գրիքը ավարտվել է 2009 –ին, և ես նոր գիրքը լրացրել եմ առանց հակային մարմնի հաստատման, ստացվում է, որ գիրքը կնքած չէ: Հիմա հանձնում եմ գործը այլ հաշվապահի: Ինչպե՞ս վարվեմ և ի՞նչ տուգանք պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:
Դրամարկղային գրքի կորստի դեպքում
Tihana.
Ի՞նչ պատասխանատվություն կա դրամարկղի գիրքը կորցնելու կամ չլրացնելու համար:
Դրամարկղի գիրքը արգելանքի տակ է
Արթուր.
Երբ դրամարկղի գիրքը արգելանքի տակ է, սակայն կազմակերպություն գումարներ մուտքագրվում և ելքագրվում են առհաշիվ հաշվետվության տեսքով, այդ ժամանակ արդյո՞ք գրանցում կատարվում է դրամարկղային գրքում, թե՞ ոչ, և ի՞նչ ձևով:
Ի՞նչ տուգանք է նախատեսված
Էմմա.
Հարգելիներս, խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ եմ: Դրամարկղային գիրքը լրացնելիս մի քանի ամսվա դրամարկղի ելքերը և մուտքերը լրացրել եմ մեկ էջի վրա: Դա սխա՞լ է: Ի՞նչ տուգանք է նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ:
Գումարի կանխիկացման դեպքում
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: ՍՊԸ-ն ունի բանկային հաշիվ: Գումար կանխիկացնելու դեպքում արդյո՞ք հարկավոր է դրամարկղի գրքում գրանցել այդ գումարը: Կանխավ շնորհակալություն:
Դրամարկղային գիրքը ավարտվել է
ATA.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: Դրամարկղի գիրքը մայիս ամսին վերջացել է, և մինչ օրս ՀՏ-ից նոր գիրք չենք վերցրել, ի՞նչ պետք է անենք: Եթե գնանք վերցնելու, ապա ինչքա՞ն է սահմանվում տուգանքը: Եվ ինչպե՞ս պետք է վարվի գիրքը (հին ամսաթվո՞վ):
Ընկերության դրամարկղային գիրքը չի հաստատվել ՀՏ կողմից
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ուզում էի մի հարց տալ` եթե ընկերությունը բացված է արդեն մեկուկես տարի, բայց դրամարկղի գիրքը կնքված չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ տուգանք կարող է լինել:
Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:
Դրամարկղային գիրք վարելու վերաբերյալ
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք. ԱԱՀ չվճարող կազմակերպությունը, որը կանխիկով գործառնություններ չի կատարում, կարո՞ղ է արդյոք դրամարկղային գիրք չունենալ: Նախապես շնորհակալ եմ, ու եթե կարող եք, օրենքի հղում արեք:
Դրամարկղային գրքի վարման վերաբերյալ
Anahit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ, որից ստացված մարտ ամսվա հասույթը մուտքագրել եմ դրամարկղային գրքում, սակայն որոշակի գումար մարտ ամսվանից ստացել եմ ապրիլ ամսում, այդ դեպքում տվյալ գումարը ո՞ր ամսում պետք է մուտքագրեմ` մարտ, թե՞ ապրիլ ամսում: Կանխավ շնորհակալություն:
Թղթակցող հաշիվների գրանցում դրամարկղային գրքում
Լուսինե.
Դրամարկղի գործառույթները դրամարկղի գրքում գրելիս թղթակցող հաշիվները պարտադիր լրացվու՞մ են:
Գումարի մուտքագրում դրամարկղ
ԳՈՀԱՐ.
ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Հնարավո՞ր է դրամարկղի գրքում օրվա հասույթը գրանցում անել ոչ թե ամեն օր, այլ ասենք շաբաթը մեկ անգամ: Չնայած ես կարծում եմ, որ դրամարկղի շարժը պետք է երևա նույնիսկ րոպեի ճշգրտությամբ:
Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ
Նարինե.
Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:
Ընկերությունը գործունեություն չի ծավալել
hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե ընկերությունը մի քանի ամիս է` գրանցված է, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն գրանցված տնօրեն (նաև հիմնադիր), որի հետ աշխատանքային պայմանագիր չկա, արդյո՞ք պարտադիր է, որ.
1. Տնօրենը աշխատավարձ ստանա
2. Սոցապին ձև Ֆ10 ներկայացնել` տնօրենի համար
3. Դրամարկղային գիրք պահել
ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով
Գոհար.
01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն:
