26/10/2026

երկքաղաքացի

Անի․

Բարև Ձեզ։ Կխնդրեի հնարավորության դեպքում պատասխանել։ Անձը գրանցված աշխատող է և ունի ՀՀ քաղաքացիություն, ինչ որ մի պահից ստանում է նաև այլ երկրի քաղաքացիություն, հետագայում լինելով երկքաղաքացի, ՀՀ քաղաքացիությունը չկորցնելով և չունենալով կացության քարտ, հնարավո՞ր է արդյոք այլ երկրի տրամադրված անձնագրով շարունակել աշխատել ՀՀ ում։

Zeno.

Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում:

Շնորհակալություն: