Tag: խոտան
Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ
Rip.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Կորուստների դուրս գրման ակտ
Հասմիկ.
Բարև Ձեզ.
Հարգելի կոլեգաներ կխնդրեի ինձ ուղարկել արտադրության ընթացքում առկա կորուստների դուրս գրման ակտ կամ թեկուզ դուրս գրման ակտի որևէ ձև:
Կանխավ շնորհակալություն
Խոտան
Armine.
Բարև բոլորին, խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցում` եթե արտադրությունը գործել է 2008թ-ին և հումք և նյութերի մնացորդ ունի, ապա ին՞չ կառույցների միջոցով կարելի է ակտ կազմել որպես խոտան, ոչ պիտանի օգտագործման:
Նախապես շնորհակալություն:
Խոտան
Ելենա.
Հարգելի կայքից օգտվող հաշվապահներ…
Ես աշխատում եմ որպես հաշվապահի օգնական ոչ մեծ բայց ներմուծող մանրամեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունում: Ինձ հուզում է մի հարց կապված խոտան ապրանքների հետ: Լինում են շատ դեպքեր երբ գնորդը ապրանքը ետ է վերադաձնում ԽՈՏԱՆԻ պատճառով, իսկ ապրանքը երաշխիքի մեջ է: Ներկա պահին ունեմ մեծ քանակությամբ կուտակված Խոտան: Ինչպես է կատարվում այդ տեսակ ապրանքի դուրսգրումը???
Ըստ կարգի ես պետք է վերադարձնեմ իմ մատակարարին, սակայն արտահանումը շատ ծախսատեր է ստացվում: Ինչպես վարվել???
ՕԳՆԵՔ
Ներմուծում
Հասմիկ.
Եթե մենք ապրանք ենք ներմուծել վաճառքի համար (մաքսայինում ԱԱՀ է վճարվել), բայց վերջինս անորակ է, և մատակարարի հետ համատեղ ակտով որոշվել է այն խոտանել, այդ ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն առաջանու՞մ է: Իսկ շահութահարկի հաշվարկը ինչպե՞ս է արվելու:
