22/10/2026

համատեղությամբ

Արթուր Մարտիրոսյան.

Խնդրում եմ օգնեք ևս մեկ հարցում:
Մեր ընկերության երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որը համարվել է նրանց հիմնական աշխատանքի վայրը: Նրանք զուգահեռ աշխատել և հիմա էլ աշխատում են նաև մեկ այլ ՍՊԸ-ում` համատեղության կարգով: Խնդրում եմ հուշեք համատեղությամբ աշխատանք կատարելու մասին նշումը աշխատանքային գրքույկում ո՞վ պետք է կատարի` մեր ընկերությունը իր կնիքով, թե ուղղակի մենք ազատենք սովորական, իսկ այնտեղ նշվի, որ ընդունվել են աշխատանքի համատեղության կարգով այսինչ թվականից:

Սաթենիկ.

Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատում եմ 2 ընկերությունում համատեղությամբ, գրանցված եմ, և կատարվում են սոց. վճարումները, ինչպե՞ս է հաշվարկվում հղիության թերթիկը: Կարո՞ղ եմ ներկայացնել այն ընկերությունում, որտեղից ավելի շատ աշխատավարձ եմ ստանում:

Nano.

Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում.
Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. Մանրամասն

Ժաննա.

Իմ աշխատողներից մեկը համատեղության կարգով աշխատում է միանգամից 5 ֆիրմաներում:3-ում հղիության և ծննդաբերության արձակուրդ գնացած տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Իրավունք ունե՞մ արդձակուրդ ուղարկել մնացած 2 ֆիրմաներից, իսկ այս 3-ում կազմել համաձայանագիր արձակուրդի տեղափոխման:

Ani.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք ինձ հաշվարկել աշխատավարձ ազատ գրաֆիկով համատեղության կարգով աշխատողի համար, ընդ որում աշխատանքը սկսված է մայիսի 15-ից: Ինչպիսի՞ հաշվարկ պետք է ես անեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Գևորգ Պապոյան.

Խնդրում եմ պատասխանել, հնարավոր է առաջին գործատուի մոտ ունենալ հիմնական պայմանագիր, իսկ երկրորդի մոտ համատեղության պայմանագիր, առանց առաջինին տեղյակ պահելու, սակայն երկրորդ գործատուի մոտ աշխատանք կատարելուց չի տուժում առաջին գործատուի մոտ աշխատանքը:

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե մարդը աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ՝ հիմնական և համատեղությամբ, նախածննդյան և հետծննդյան արձակուրդը ստանում է միայն հիմնակա՞ն աշխատավայրից, թե՞ 2 տեղից էլ: Իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը` 18 000 դրամը (այս գումարը փոփոխվե՞լ է 2010թ.-ի համար), կստանա կրկնակի՞, երբ 2 տեղից էլ միաժամանակ դուրս գա:

Սպասում եմ ձեր հուշումներին…