22/10/2026

հաշիվ-ապրանքագիր

Meri.

Բարև Ձեզ ինձ հետաքրքրում է, թե ինչպես է կարգավորվում on-line վաճառքները: Փաստորեն գնորդը տվյալ դեպքում կատարում է վճարում փոխանցելով տվյալ կազմակեպության բանկային համարին, դա կարող է լինել և կազմակերպություն և ֆիզ.անձ, տվյալ դեպքում արդյոք գրվում է հաշիվ ապրանքագիր?

Հռիփսիմե.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, ճիշտն ասած գնումների մասին օրենքն այնքան ծավալուն է, որ կարդալ չեմ հասցնի:Համոզված եմ որ ավելի լիարժեք պատասխան կստանամ ձեզնից:Կազմակերպությունը տարվա ընթացքում ձեռք է բերում 7մլն դրամի դեղորայք`տարբեր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն, արդյոք ըստ գնումների մասին օրենքի պետք է մրցույթ հայտարարվի , թե ոչ: Մի հարց էլ ունեմ`կազմակերպությունը Ա/Ձ-ին պատվիրել է 296 000 դրամի բլանկներ միայն հաշիվ ապրանքագրի հիման վրա,արդյոք դա բավական է, թե աշխատանքի կատարման պայմանագիր պետք է կնքվեր: Շատ շնորհակալ եմ;

Հասմիկ Ոսկանյան.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է մի քանի հարց:
Կազմակերպություն (ՓՄՁ) զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Նույն հասցեում նաև վաճառվում է արտադրանքը:
1.Արդյոք պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար (տեղափոխում)?
2.Եթե ոչ, ապա ինչ պատասխանատվության ես կարող եմ ենթարկվել, եթե մինչ այսօր դուրս եմ գրել հաշիվ-ապրանքագիր և այն գրանցել եմ Առաքման Գրքում?
Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, ինչ-որ փաստաթուղթ պիտի դուրս գրվի արտադրանքը վաճառակետ հանձնելու համար:
Կանխավ Շնորհակալ եմ:

Անուշիկ.

Հարցս հետեվյալն է, կազմակերպությունը կարող է իր օտարերկրյա գնորդներին տրամադրել օտար լեզվով(անգլերենով, ռուսերենով) գրված հաշիվ ապրանքագիր եվ վարջնական գումարը նշել օտար արժույթով:Կանխավ շնորհակալ եմ

Սոնա.

Բարև բոլորին,
հարցս հետևյալն է. եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է, սակայն պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի ԱԱՀ-ից օրենքով ազատված կազմակերպությանը(բարեգործական կազմակերպություններ, զարգացման ծրագրեր և այլն) ինչ տեղեկանք պետք է պահանջի այդ կազմակերպությունից, որի հիման վրա նա կարող է հաշիվը տալ առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ նաև ասել որ օրենքի համաձայն:

A.M.

Եթե այն ընկերությունը, ում ներկայացվում է հաշիվ ապրանքագիրը, ազատված է ԱԱՀ-ից, արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է լրացվել սովորական ԱԱՀ-ով հաշվարկվող ապրանքագրերի հերթական համարով, թե առանց ԱԱՀ-ի գործարքների համար դուրս են գրվում այլ փաստաթղթեր: Նաև խնդրում եմ բացատրել կրճատ հաշիվ-ապրանքագրերի կիրառման դեպքերը, և ինչ է այն իրենցի ներկայացնում: Շնորհակալություն:

Ելենա.

Հարգելի հաշվապահներ…
Հուշեք խնդրում եմ մի հարցում, կազմակերպությունը կարող է արդյոք դուրս գրել ֆակտուրա , երբ ստացող կազմակերպությունից ներկայանում է ոչ թէ տնօրենը, այլ «Ստացող անձը» կնիքով եւ առանց Լիազորագրի: Արդյո՞ք դա խախտում չէ:

Vahag.

Բարեվ ձեզ,
Խնդրում եմ մի հարցի պատասխանեք:
Եթե ԱՁն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով, այդ ՀԴՄ կտրոնների գումարի, կամ ՀԴՄ կտրոն տրամադրողի մասին հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացվում է թե ոչ, ՀԴՄ կտրոնի հետ հաշիվ ֆակտուրա չի տրամադրվում, ապրանքի քանակի մասին մասին մենք ենք կից փաստաթուղթ լրացնում?
Եվ նաեվ մի հարց ԱՁից երկկողմանի գնման ակտով առանց այլ փաստաթղթի ապրանք ձեռք բերելու դեպքում պետք է տեղեկություն ներկայացնել?
Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ որ դեպքում է պետք (Անհատ ձեռնարկատիրոջը վճարված եկամուտներ) տողը լրացնել?

Ruben.

Ինձ հետաքրքրումա մի հարց. Եթե իմ կազմակերպությունը, որը գտնվումա և գրանցվածա Հայաստանում ծառայությունա մատւցում Գերմանիա , ինչ առավելագույն հաշիվ ապրանքագիր կարող եմ ուղղարկել արտասահման ??? Ծառայության տեսակը` ինտերնետ կայքերի սպասարկում և հոդվածների պատրաստում:
Եվ այս ոլորտը ենթակա է լիցենզավորման թե ոչ ???
Ինչ հարկատեսակով պետքա աշխատեմ ??? ՓՄՁ ? ԱԱՀ ունեմ վճարելու եթե գեազանցում եմ 300000 դրամ հաշիվ ապրանքագիրը ???

Նարինե.

Բարև Ձեզ,
Նախ և առաջ բոլորիս մաղթում եմ հաջող տարվա վերջ ))))
Հարց – Մեկ ամսվա ընթացքում կազմակերպությունը որքան գումարի հաշիվ-ապրանքագիր կարող է վերցնել մեկ այլ, սակայն նույն կազմակերպությունից:
Կանխավ շնորհակալ եմ:

Արսեն.

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով, բայց նաև հաշիվ-ապրանքագիր ենք դուրս գրում, պարտադիր պետք է առաքման գիրք լրացնե՞նք: Շնորհակալ եմ պատասխանի համար: