Tag: հաշվիչ

Աշխատավարձի հետհաշվարկ սոց․ վճար չվճարողների համար 2020թ․ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարվող հաշվարկների համար

17+

Աշխատավարձի հետհաշվարկ սոց․ վճար վճարողների համար 2020թ․ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարվող հաշվարկների համար

15+

Աշխատավարձի հաշվարկ սոց․ վճար չվճարողների համար 2020թ․ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարվող հաշվարկների համար

16+

Աշխատավարձի հաշվարկ սոց․ վճար վճարողների համար 2020թ․ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարվող հաշվարկների համար

15+

Պասկալի գումարող մեքենան

Ֆրանսիացի Բլեզ Պասկալը սկսեց գումարող մեքենայի`”Պասկալինայի” ստեղծումը 1642 թ-ին 19 տարեկան հասակում` տեսնելով, թե ինչպես է աշխատում իր հայրը, ով հարկեր հավաքող էր և հաճախ ստիպված էր երկար ու ձանձրալի հաշվարկներ կատարել:

Պասկալի մեքենան իրենից ներկայացնում էր մեխանիկական մի սարք արկղիկի տեսքով, որի մեջ տեղադրված էին միմյանց հետ կապված բազմաթիվ ատամնանիվներ: Գումարվող թվերը ներմուծվում էին մեքենայի մեջ անվակների համապատասխան պտույտի օգնությամբ: Այդ անվակներից յուրաքանչյուրը բաղկացած էր մասերից, որոնց նշանակված էին 0-ից 9 թվերը: Որևէ թվի ներմուծման դեպքում անվակները պտտեցվում էին մինչև համապատասխան թվանշանը: Կատարելով լրիվ պտույտ` 9 թվանշանը գերազանցող ավելցուկը անվակը տեղափոխում էր հաջորդ կարգ` պտտեցնելով հարևան անվակը 1 պտույտ:

“Պասկալինայի” առաջին տարբերակները ունեին հինգ ատամնանիվ, հետագայում դրանց թիվը հասավ վեցի և ութի, ինչը թույլ էր տալիս Շարունակել կարդալ “Պասկալի գումարող մեքենան”

51+

Կուրտա մեխանիկական հաշվիչը

Ցանկացած կոլեկցիոների հաշվապահի կհետաքրքրի սրճաղացի նման այս զարմանալի մեխանիկական հաշվիչը, որը մինչև անցած դարի 70-ական թվականներին էլեկտրոնային հաշվիչ սարքերի ի հայտ գալը համարվում էր ամենահարմար գրպանի հաշվիչը: Սարքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այն ամբողջովին մեխանիկական է և որևէ սնուցման կարիք չունի:

Շարունակել կարդալ “Կուրտա մեխանիկական հաշվիչը”

4+

Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները

Առաջին հաշվիչը

Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից:Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված “Անտիկիտերայի Մեխանիզմը” 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները:Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:

Մետաղի վրա հայտնաբերվել են նաև Շարունակել կարդալ “Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները”

1+

Լեյբնիցի հաշվիչ սարքը

Լեյբնից

Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:

Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, Շարունակել կարդալ “Լեյբնիցի հաշվիչ սարքը”

0

Ամենաճիշտ հաշվիչը

Աբակ

Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով

Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում:

Շարունակել կարդալ “Ամենաճիշտ հաշվիչը”

0