22/10/2026

ՀՄ

Արփինե.

Բարևի երեկո, հեռակա գործընկերներ,
ինձ հուզում է այսպիսի մի հարց, նախկին հաշվապահը վաճառքի համար ստացված ապրանքը բալանսով ցույց է տվել որպես հիմնական միջոց, ինչպե՞ս կարող եմ այս բալանսով հիմնական միջոցից հանել, թողնել որպես ապրանքային մնացորդ: Նախապես շնորհակալություն:

Բարև Ձեզ:

Հարգելի հաշվապահներ,

Ծառայողական մեքենան կատարել է համապատասխան վազք, և անվադողերը ենթակա են փոփոխման: Դրա համար հատուկ հանձնաժողովի կողմից կազմվել է թերության ակտ: Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր անվադող ունի իր գործարանային համարը: Հարցս հետևյալն է.
նոր անվադողերի փոփոխման ժամանակ կատարողական ակտում պարտադի՞ր է նշել հին և նոր անվադողերի համարները և ինչու՞:
Շնորհակալություն:

Hripsime.

Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը /ԱԱՀ վճարող/ լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա: Ես իրավունք ունեմ արդյոք դրա հետ կապված վճարվելիք տոկոսները որպես ծախս նվազեցնեմ շահույթից, և արդյոք իրավունք ունեմ կատարել ամորտիզացիոն մասհանումներ, դրանք հնարավոր է նվազեցնել շահույթից, թե՞ ոչ: Ի՞նչ ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է նախատեսված ավտոմեքենաների համար:
Կանխավ շնորհակալություն:

Սևակ Աբրահամյան.

Կազմակերպությունը գնել է ՀՄ արտարժույթով, որը, սակայն, գտնվում է նրա գործընկերոջ մոտ և այդ ՀՄ-ն նրա գործընկերը օգտագործում է տվյալ կազմակերպության իրացման ծախսերի սպասարկման համար: Ինչպես պետք է արտացոլվի տվյալ կազմակերպության հաշվառման մեջ այդ հիմնական միջոցը:

Հասմիկ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.
Կազմակերպությունը չունի գործունեության հասցե և դեռևս ոչ մի կոնկրետ գործունեություն չի ծավալում: Սակայն ունի հիմնական միջոց որը տրվել է ի պահ. արդյոք պարտադիր է ունենալ առաքվող և տեղափոխվող ապրանքների գիրք և գրանցել այն այդ գրքում:

Meri.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, ինչ փաստաթղթային հիմնավորում է պետք, որպեսզի ֆիզ անձից հիմնական միջոցներ և այլ արագամաշ առարկաներ գնելու համար գանձվի ոչ թե 11% այլ 10% եկամտահարկ:

Կարինե.

Բարև ձեզ, ղնդրում եմ օգնեք ինձ ու պատասխանեք իմ հարցին. Կառուցվածքների ու տրանսպորտային միջոցների, արտադրատնտեսական գույքի օգտակար ծառայության նվազագույն ժամկետները: Շնորհակալություն:

Սիրարփի.

ՓԲԸ-ն կանխիկ գնում է հիմնական միջոցներ, բայց տվյալ պահին դրամարկղում գումար չկա: Որոշում են հիմնադիրներից վերցնել փոխառություն: Խնդրում եմ պարզաբանել ինչ պաստաթղթեր են հարկավոր փոխառություն ձևակերպելու համար

Հովհաննես.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց,ինչ փաստաթղթեր է լրացվում կան պարտադիր ձևեր ,լրացման հրահանգներ, մասնավորապես ձեռք է բերվել համակարգիչ և ավտոմեքենա:
Խնդրում եմ եթե հնարավոր լինի ձևերը ուղարկեք էլ փոստիս ցանկալի կլիներ պայմանական լրացված օրինակ:
Կանխավ շնորհակալ եմ

Արմենուհի.

Ողջույն հաշվապահներին:Ես խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին`որոնք են կոչվում արագամաշ առարկաներ և որոնք հիմնական միջոցներ և ինչպես են հաշվում նշվածների համար տարեկան մաշվածությունը:Նախապես շնորհակալություն:

Meri.

Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն