23/10/2026

նվիրատվություն

Անուշ.
յու
Հարգելի գործընկերներ,
երբ ՍՊԸ մեկ մասնակիցն իր բաժնեմասը նվիրատվության կարգով փոխանցում է մյուս մասնակցին, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվությունը կատարողի կամ ստացողի համար:

Հայկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան (աշխատողի համար), եթե պետական հիմնարկը գույք նվիրաբերի իր աշխատողին: Շնորհակալություն:

258

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:

Vahe.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` հաշվապահական հաշվեկշռի պասիվային մասի ո՞ր հոդվածի տակ պետք է ցույց տալ բարեգործական ընկերության ստացված նվիրատվության գումարները:

Շնորհակալություն:

Ani.

Հարցս վերաբերում է եկամտային հարկին.

Կազմակերպությունը հաճախակի միջոցառումներ է կազմակերպում, որոնց ընթացքում լինում է հյուրասիրություն, և մասնակիցներին բաժանվում են գրիչներ, նոթատետրեր, փոքր արժեք ունեցող նվերներ:

Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես պետք է կատարվի եկամատային հարկի հաշվարկը (սանդղակով, թե 11%), և ընդհարապես տարբեր տեսակի միջոցառումների ժամանակ հյուրասիրությունը հարկման ենթակա՞ է եկամտային հարկով, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

230

Մարգարիտա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը:

Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն:

Կանխավ շնորհակալություն:

232

Հասմիկ.

Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, շտապ պատասխանեք` շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն նվիրատվություն է ստացել գույք տնօրենից, որը հանդես է գալիս որպես կազմակերպության հիմնադիր: Այդ նվիրատվությունը ի՞նչ հարկով է հարկվում և քանի՞ տոկոսով: Շնորհակալություն:

242

Լենա.

ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոց: Արդյո՞ք այդ ՀՄ կհամարվի եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

astxik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատակցին վճարում եմ նվեր ստացված գումար, դրանից պահվու՞մ է եկամտային հարկ, և եթե հնարավոր է` հղում արեք:

Մելանյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Բարեգործական հիմնադրամը տարվա կտրվածքով ունեցել է ընդամենը 2,5 մլն դրամի մուտք նվիրատվության ձևով և 2 մլն դրամի ծախսեր հիմնադրամի գործունեության նպատակներին համապատասխան, ընդ որում ծախսերի մեջ չեն ներառվում աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարներ:Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի շահութահարկ և ի՞նչ տոկոսադրույքով: Կանխավ շնորհակալ եմ:

210

Վահագն.

Հարգելի հաշվապահներ,

Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում:

Հակոբ.

Հարգելի հաշվապահներ, խնդրւմ եմ ինձ օգնեք, մինչև օրս ոչ-ոք չի կարողացել հստակ ու ճիշտ պատասխանել իմ հարցին.
Դեղագործական ընկերությունը, երբ դեղ է նվիրաբերռւմ, ինչու՞ է եկամտային հարկ վճարում: Հնարավո՞ր է, երբ բժշկին դեղ նվիրեն` փորձարկելու նպատակով, ինչ-որ միջոցով ազատվեն հարկի վճարումից, արդյո՞ք կա մի հոդված, որով կարող եմ դա հիմնավորել:

Հուսամ` որևէ մեկը ինձ ճիշտ ուղղու վրա կդնի ու կասի միջոց, որը հնարավոր կլինի գործի դնել:
Կանխավ շնորհակալ եմ:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել կազմակերպությանը պատկանող մեքենան ֆիզ. անձի: Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ կազմակերպության կամ ֆիզ. անձի համար: Նախապես շնորհակալություն:

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:

Նարե.

Հարգելի կոլեգաներ, շատ ունեմ ձեր խորհրդի կարիքը: Մեր կազմակերպությունը ֆիզիկական անձանց scratch card-երի միջոցով նվերներ է բաժանել այս տարվա հունվարին: Խնդրում եմ հուշեք, թե ինչ դրույքաչափով պետք է հարկել, սովորակա՞ն սանդղակով, թե՞ 11 տոկոս: Նշեմ, որ բոլոր շահումները տրվել են ֆիզ. անձի անձնագրի պատճեի և հանձնման ընդունման ակտի հիման վրա: Արդյո՞ք հարկը պետք է հաշվել վճարված գումարից, թե՞ պետք է գտնել մի գումար, որից հարկը պահելուց հետո կստացվի նվերի արժեքը: Օրինակ, նվերի արժեքն է 37000 դրամ, հարկը պետք է լինի 37000*24.4=9028, թե՞ 37000/0.756-37000=11942:

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:

Եթե հնարավոր է` կխնդրեի ուղղորդել ինձ հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ներկայացուցչություն է (չի հանդիսանում ԱԱՀ վճարող): Կոնկրետ արտադրատեսակի վաճառքի խթանման նպատակով պարբերաբար իրականացվում են ակցիաներ, որի ժամանակ տրամադրվում են նվերներ գնորդներին: Ակցիան կազմակերպելու համար մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել մեկ այլ կազմակերպության հետ, որը պետք է կազմակերպի այդ ակցիայի անցացումը, և նվերները տրվում են այդ կազմակերպությանը ակցիայի մասնակիցներին բաժանելու նպատակով:

Հարցս հետևյալ է. արդյո՞ք առաջանում է եկամտահարկի հարց: Հնարավո՞ր է արդյոք, որ հարկայինը դա դիտարկի որպես միջնորդավորված ձևով ֆիզիկական անձանց եկամտի տրամադրում:

Լիլի.

ՍՊԸ-ի մասնակիցներից մեկը, ով ունի 60% բաժնեմաս, վաճառում է իր բաժնեմասը մյուս մասնակից իրավաբանական անձին: Խնդրում եմ ինձ ասել` հնարավո՞ր է արդյոք բաժնեմասը վաճառել ցանկացած գնով` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Տվյալ դեպքում իրավաբանական և հարկային ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Հնարավո՞ր է արդյոք նվիրատվության պայմանագրով բաժնեմասը տալ մյուս մասնակցին:
Շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բարեգործություն է կատարել 100 000 դրամ: Այդ գումարից ի՞նչ պահումներեն կատարվում: Շնորհակալություն:

Թեհմինե.

Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրատրել մեկ այլ կազմակերպության, որը չի աշխատում ԱԱՀ-ով: Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը:

Քրիստինե.

Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նախկինում փոխառության պայմանագրով 10 000 000 դրամ է տրամադրել ՍՊԸ-ին, որով տրվել է աշխատավարձ, վճարվել են հարկեր և ձեռք են բերվել տրանսպորտային միջոցներ, իսկ այժմ 100 % բաժնեմասով ՍՊԸ-ն նվիրատվություն է արել մեկ ուրիշի` հրաժարվելով փոխառության գումարներից, այդ գումարը ինչպե՞ս ձևակերպեմ, որ ճիշտ լինի:

Koya-cheya.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. եթե շահույթ հետապնդող կազմակերպությունը ցանկանում է հասարակական կազմակերպությանը գումար տրամադրել որպես նվիրատվություն կամ բարեգործություն, ապա այդ գումարի չափով արդյո՞ք հարկվում է, եթե այո, ապա որքա՞ն:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:

1. Հանդիսանալով ֆիզ. անձ 2011թ.-ին վաճառել եմ անձնական օգտագործման 2 ավտոմեքենաս և գնել եմ նորը: Հիմա ուզում եմ վաճառել ավտոմեքենաս, պե՞տք է ԱԱՀ մուծեմ
2. Եթե ավտոմեքենան ձևակերպեմ նոտարական նվիրատվության պայմանագրով, արդյո՞ք ԱԱՀ-ի մասով հարկային պարտավորություններ կառաջանան
3. Նվիրատվություն ստացողը, հանդիսանալով ֆիզ. անձ, ունի՞ ԱԱՀ մասով կամ որևէ այլ հարկային պարտավորություններ

Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգենեք, իմ հարցը հրատապ է: Մեր կազմակերպության աշխատակիցը գնում է արձակուրդ և նա վերջին 12 ամիսների ընթացքում ստացել է մեծ գումարի օգնություն: Միջին հաշվելու համար ինչպե՞ս պետք է վարվեմ նրա օգնության գումարի հարցում, 1/12 պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքների համար:

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, վարձու աշխատողին վճարվել է օգնություն: Ի՞նչ հարկերով պետք է հարկել, ինչպե՞ս ձևակերպել, և ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս ամենը շահութահարկի հաշվարկման ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ: