Tag: շահութահարկ

Անհատույց ստացված ակտիվներ

Վարդան.

Հիմնադիրը 2011թ. կազմակերպությանը անհատույց տրամադրել է ակտիվներ, այդ ակտիվը օգտագործվում է արտադրության մեջ, իր վրա ծախսեր ենք արել և այս տարի պետք է վաճառենք:
Ըստ “Շահութահարկի մասին” օրենքի հոդված 24.

Անհատույց ստացված ակտիվները

Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

Սակայն ինձ մոտ նա 2011 տարվա վերջում նստած է անավարտ արտադրությունում: Ինչպե՞ս վարվել: Եկամուտ ճանաչեմ 2011թ, թե՞ այս տարում:

Կարդալ ավելին Անհատույց ստացված ակտիվներ

Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Ա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շահութահարկի կանխավճարի, նվազագույն 1 տոկոսների, նվազագույն շահութահարկի մասին ձեր կարծիքը: Նրանց վճարման ժամկետները: Օրենքում ասվում է, ճիշտ է, սակայն շատերն ասում են` կատարվում են ամսական վճարումներ: Գրված է եռամսյակին վճարումներ, եթե եռամսյակ է, ապա ինչու՞ եռամսյակը եռամսյակի վերջին ամսվա 15-ը, չէ՞ որ կարող է ամսի 20-ին այնպիսի շահույթ ունենա, որ տարում չի եղել: Խնդրում եմ ակտիվ գրեք ձեր կարծիքները, ինձ հետաքրքիր է յուրաքանչյուրինը:

Կարդալ ավելին Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Aram.

Բարև ձեզ: 2011թ. Շահութահարկի հաշվարկի 1 Աղյուսակում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների` 1-ին եռամսյակում նշվում է Դեկտեմբեր 2010թ. + Հունվար 2011թ. + Փետրվար 2011թ. ամիսների եկամուտի 1%, ես ճի՞շտ եմ գրանցել, կամ վերցնեմ 2010թ. հոկտեմբեր + նեյեմբեր + դեկտեմբեր եկամուտի 1%: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Արտահանման գործարքների հարկում

Սաթեն.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանեք շտապ` արտահանման գործարքներից առաջացած շահույթը հարկվու՞մ է շահութահարկով:

Կարդալ ավելին Արտահանման գործարքների հարկում

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնել

Անուշ.

Շահութահարկի դեպքում ներկայացնում են տարեկան հաշվարկ հաշվետվության տեսքով, իսկ ի՞նչ տարեկան հաշվետվություններ կամ նման կարգի փաստաթղթեր պետք է ներկայացնել հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնել

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Վարդան.

Բարև: Նախորդ տարի շահույթս չի անցել 500 000 դրամը: Այս տարի հունվարին 300 000 դրամի հասույթ եմ ունեցել և 1 տոկոսը չեմ վճարել մինչև մարտի 15-ը, այլ վճարել եմ մի քանի օր ուշացումով` մարտի 25-ին: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Կհասնի՞ արդյոք վարչական տույժ: Բացի այդ վճարել եմ 15 000 դրամ, այսինքն շատ ավելի անգամ ավել, քան 1 տոկոսն է: Կարո՞ղ է այն որպես կանխավճար դառնա մարտի 15-ից հետո հերթական նվազագույն շահութահարկի համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Astxik.

Ա Կազմակերպությունը իրենից ներկայացնում է անավարտ շինարարություն: Շինարարարությունը կանգնել է դեռևս 2010թ: Բայց կա տնօրեն, հաշվապահ, պահակ, կատարվում են կոմունալ ծախսեր, այսինքն կատարվում են միայն վարչական ծախսեր: Շահութահարկը 2010թ. եղել է զրոյական: 2011թ. վարձակալությամբ օգտվում են նրա հաղորդալարից, և դուրս է գրվում հարկային հաշիվ յուրաքանչյուր եռամսյակ 90000 դրամով առանց ԱԱՀ, և մի անգամ էլ ապրիլին Ա կազմակերպությունը վաճառել է իր նյութերից մոտ 850000 դրամ արժեքով: Հիմա Շահութահարկս միանշանակ վնասով է, բայց ես նախկինում նվազագուն շահութահարկ չեմ վճարել, միայն մի քանի օր առաջ 15000 դրամ ընդամենը այդ հասույթի պահով: Այս դեպքում ես չեմ կարող ՀՄ-ի մասհանում կատարել, անյպե՞ս չէ: Ի՞նչ ենք կարծում` արդյո՞ք տույժեր կառաջանան: Եվ մյուս հարցս էլ այսպիսին է` քանի որ ես արդեն զրոյական եմ փակում, ինչպե՞ս վարվել: Այսինքն 2012թ. ապրիլի 25-ից հետո այդ 15000-ը կնստի՞ կազմակերպության մոտ որպես գերավճար բյուջեի գծով: Կուզեի իմանալ կարծիք:

Կարդալ ավելին Կազմակերպությունը աշխատել է վնասով

Սխալի ուղղում

Anna.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է, եթե տարվա սկզբին շահութահարկի մնացորդը սխալ եմ ցույց տվել` ցույց եմ տվել X գումար կրեդիտում, սակայն այդ գումարը եղել է դեբետում: Ինչպե՞ս կարելի է այն ճշտել: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե որ հաշիվները պետք է կիրառել: Խնդրում եմ հարցիս շտապ պատասխանել: Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար:

Կարդալ ավելին Սխալի ուղղում

Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք

AB.

Հիմնադիրը 2011թ. ՍՊԸ-ին անհատույց տրամադրել է 3 մլն արժողությամբ ապրանք, որը օգտագործվել է արտադրությունում: Կարծում եմ` պետք չէ դիտել որպես ներդրում, քանի որ դրա համար պետք կլինի պետռեգիստրում գրանցել և այլն: Տարեվերջում շահութահարկի հաշվարկում գրեմ անհատույց ստացված միջոցներ ու սովորականի պես հարկեմ: Արդյո՞ք խնդիր կառաջանա կանխավճարի կամ 1 տոկոսի:

Կարդալ ավելին Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք

Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Անի.

Բարև: Իմ 2011թ. շահութահարկը կազմեց 250000 դրամ: Այսինքն ես կարող եմ կանխավճարների մասին չմտածել: Բայց իմ այս 1-ին եռամսյակիս, մասնավորոապես մարտի 16-22 ընկած ժամանակում վաճառքից ստացված հասույթս արդեն գերազանցում է նախորդ տարվա շրջանառությանը:
Հարց 1. Արդեն պե՞տք է մտածել կանխավճարների մասին, թե՞ դեռ շարունակեմ 1 տոկոս հաշվարկել:
Հարց 2. Կանխավճարների ու եռամսյակային շահութահարկի մասին հայտարարությունը ե՞րբ, ո՞ր դեպքում և ու՞մ է հանձնվում:
3. Ես նախորդ տարի չեմ նախատեսել, որ նման շահույթ կգոյանա այս տարում, կարո՞ղ են առաջանալ խնդիրներ:
4. Այսպիսի հասույթ այլևս ես այս տարի դժվար ունենամ, այս դեպքում պարտադի՞ր է հիմք ընդունեմ 1-ն եռամսյակի հասույթը, թե՞ միայն շարունակեմ 1 տոկոս վճարել մինչև տարեվերջ:
Շնորհակալություն նախօրոք:

Կարդալ ավելին Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Շահութահարկի եռամսյակային կանխավճարների և նվազագույն շահութահարկի վերաբերյալ

N.

Բարև հարգելիներս: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել: 2010թ. կազմակերպության շահութահարկը կազմել է զրո դրամ: Ըստ օրենքի կանխավճարներ ու եռամսյակային վճարներ չպետք է կատարվեն: Սակայն եթե որևէ ամսում թեկուզ 1000 դրամի եկամուտ ես ունեցել, պետք է նվազացնես մաքսիմում 50 տոկոս ամորտիզացիա, ու վճարես 1 տոկոս: 1 տոկոս վճարելիս ես փոխանցել եմ ընդհանուր շահութահարկի հաշվին, և դիտվել է որպես կանխավճար, ես ավելի ուշ պարզեցի, որ կա առանձին 1 տոկոսի համար հաշիվ: Արդյո՞ք ինչ որ խնդիրներ կառաջանան: Եվ մի հարց էլ: Իմ մուծած 1 տոկոսների ընդհանուր գումարը ավելին է, քան հաշվարկված շահութահարկը: Երևի դա էլ կմնա որպես գերավճար ապրիլի 15-ից հետո, այնպես չէ՞: Ու ես կարո՞ղ եմ արդյոք այս 1-ին եռամսյակում ստացված եկամտից դեռ 1 տոկոս չվճարել այդ գերավճարի հաշվին: Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի եռամսյակային կանխավճարների և նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Պահեստում պահեստամասերի ավելցուկ է հայտնաբերվել

Անի.

Բարև: Ընկերությունը իր տարածքում, որը նա վարձակալել է իր հիմնադրից, հայտնաբերել է պահեստամասեր, մոտ 200 000 դրամ արժողությամբ: Դրանք հիմնադրի հոժար կամքով կարող են օգտագործվել սեփական արտադրությունում առանց որևէ փոխհատուցման: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Ենթադրում եմ, որ կառաջանա միայն հարկային պարտավորություն շահութահարկի գծով: Նրա արժեքը գրեմ 0116 տողում, և որով կավելացնեմ հարկվող եկամուտս: Կուզեի իմանալ Ձեր կարծիքը, լրացումները, գուցե նաև ճշգրտումները այս պահով:

Կարդալ ավելին Պահեստում պահեստամասերի ավելցուկ է հայտնաբերվել

ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ

Շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակի լրացման հետ կապված

ԱՐՓԻ.

Բարև ձեզ, օգնեք ինձ լրացնել շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակը, եթե ես մատուցում եմ աուդիո և վիդեո նկարահանման և մոնտաժի ծառայություն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակի լրացման հետ կապված

Կազմակերպության տնօրենը կատարել է ներկայացուցչական ծախս

Gohar.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակերպության տնօրենը հյուրեր ընդունելու նպատակով կատարել է ներկայացուցչական ծախս չհիմնավոր ակտով, և այդ ակտի գումարը շահութահարկ հաշվարկելուց չի ծախսագրվել (այսինքն ակտի գումարի 20%-ը վճարել է բյուջե որպես շահութահարկ), հնարավո՞ր է արդյոք այդ գումարը ճանաչվի որպես անհայտ ֆիզ. անձի տրված եկամուտ և հարկվի 10% եկամտահարկով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպության տնօրենը կատարել է ներկայացուցչական ծախս

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Ա.

Բարև: Կազմակերպությունը, որ զբաղվում է արտադրությամբ, ֆիզ. անձից և այլ կազմակերպություններից գնել է ապրանք և վաճառել բարձր գնով: Այդ ապրանքների իրացումից ստացված հասույթը գրենք շահութահարկի հաշվարկի 0101, թե՞ 0105 տողերում:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն

Նունե.

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն.
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 18.75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

Իսկ 9րդ կետի համաձայն. Մանրամասն

Կարդալ ավելին Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն

Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար

Արման.

ՍՊԸ-ն ունի 2 տեսակի գործունեություն, որից մեկը հաստատագրված վճարով է հարկվում, մյուսը ԱԱՀ-ով: 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար հաստատագրվածով շրջանառությունը հաշվի առնվու՞մ է արդյոք 1% հաշվելուց, և 2011թ դեկտեմբերի, 2012-ի հունվարի և փետրվարի շրջանառությունի՞ց ես պետք է այն հաշվարկեմ: Շնորհակալություն պատասխանողներին:

Կարդալ ավելին Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար

Շահութահարկի հաշվարկի լրացում

Anna.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, Շահութահարկի հաշվարկի 6-րդ սյունակում, պարտավորությունների մասում.
23.Կրեդիտորական պարտքեր բյուջեներին …
24.Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով …
եթե շահութահարկի հաշվարկը հանձնում եմ ապրիլի 15, ապա 2011թ. պարտքի մեծությունը հաշվե՞մ առ 14.04.2012թ. (այսինքն եթե 31.12.2011թ.պարտքը կազմում 1.000.000 դրամ, պարտքի մի մասը 600.000 դրամ մարելու եմ 10.04.2012թ, ապա պարտքի մեծությունը գրանցե՞մ 400.000 դրամ) և տույժ + տուգանք մտնու՞մ է այդ պարտքի մեծության մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի լրացում

Շահութահարկի լրացման ցուցումներ

Ա.

Բարև: Կա՞ն կոնկրետ Շահութահարկի լրացման ձևի ցուցումներ, կարգ, հաշվարկի տարբերակներ, բացի այն ինչ գրված է հավարկին կից թղթերում, կամ եթե էլեկտրոնային է` բացատրական մասում, քանզի այդտեղ շատ սահմանափակ ինֆորմացիա է: Եթե կա, խնդրում եմ օգնել կամ տալ համապատասխան հղում:

Կարդալ ավելին Շահութահարկի լրացման ցուցումներ

Ի՞նչ է իրենից ներկայացնում փոխանցող հարմարանքը

N.

Հարգելիներս, ի՞նչ է իրենից ներկայացնում փոխանցող հարմարանքը, որն ըստ Շահութհարկի մասին օրենքի ամորտիզացվում է 20 տարում:

Կարդալ ավելին Ի՞նչ է իրենից ներկայացնում փոխանցող հարմարանքը

Ո՞ր հաշիվները պետք է կիրառել

Anna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես սկսնակ հաշվապահ եմ և կուզենաի իմանալ` 711 և 611 հաշիվները փակվում են 331 հաշվով: Այնուհետև ո՞ր հաշիվները պետք է կիրառել, 331-343 և 343-342: Արդյո՞ք դա ճիշտ է: Եվ խնդրում եմ բացատրել շահութահարկի հաշիվները.
751- 524, 524-225, իսկ 751 հաշիվը ինչպե՞ս է փակվում: Եթե հնարավոր է, մանրամասն ինձ բացատրեք, կոնկրետ մեկ օրինակով: Շնորհակալ կլինեմ, եթե շտապ արձագանքեք:

Կարդալ ավելին Ո՞ր հաշիվները պետք է կիրառել

Հարկի պահում ոչ ռեզիդենտից

Gayane.

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ, ո՞ր դեպքում է ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից պահվում շահութահարկ և ի՞նչ տոկոսով: Եվ եթե աշխատանքի ընդունելիս անձը ներկայացնում է ՌԴ անձնագիր, կարո՞ղ ենք նրան համարել ոչ ռեզիդենտ:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հարկի պահում ոչ ռեզիդենտից

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Liana.

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Բացի շահութահարկի պարզեցված զրոյական հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ է հարկավոր ներկայացնել:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել

Anna.

Բարև ձեզ:

1. Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել, այսինքն չենք աշխատել, և գրանցված եղել է միայն տնօրենը: Այս դեպքում ես ի՞նչ կարգի դիմում պետք է ներկայացնեմ շահութահարկի հաշվարկի համար:

2. Շահութահարկի հաշվարկի մեջ եթե հաշվետու տարվա շահութահարկի գումարը մեծ է հաշվետու տարվա նվազագույն շահութահարկի գումարից, ապա դրա տարբերությունը նունպե՞ս պետք է վճարեմ բյուջե: Ես բանկային հաշվում գումար չունեմ, ապա ինչ պետք անեմ: Ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը չմուծեմ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել

Պարզեցված շահութահարկի հաշվարկի լրացում

Քրիստինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում`
1. Պարզեցված շահութահարկի հաշվարկը լրացնել հազա՞ր դրամներով
2. Պարզեցված շահույթահարկի հաշվարկի լրացման մեջ աղյուսակ 4-ում “տեսակարար կշիռ (%)” շարքում ի՞նչ է պետք լրացնել
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պարզեցված շահութահարկի հաշվարկի լրացում

Շահութահարկի պարզեցված հաշվարկը կազմելու համար

Արփի.

Ես ցանկանում եմ առաջին անգամ հաշվեկշիռ կազմել և ցանկանում եմ իմանալ, թե որտեղից կարող եմ սովորել դրա ձևը: Ցանկանում եմ իմանալ նաև` Շահութահարկի պարզեցված հաշվարկը կազմելու համար պարտադի՞ր է արդյոք ամբողջ հաշվեկշռի ձևը լրացնել: Ինձ հետաքրքիր է` որքան կարելի է վճարել փորձառու հաշվապահին տարեկան հաշվեկշիռը կազմելու համար, եթե թղթաբանությունը նորմալ վիճակում է: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի պարզեցված հաշվարկը կազմելու համար

Արդյո՞ք պետք է նվազագույն շահութահարկ հաշվարկել և վճարել

Hayk.

Հագելի հաշվապահներ, նոր ստեղծված կազմակերպությունը նվազագույն շահութահարկ վճարու՞մ է արդյոք, ու եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է նվազագույն շահութահարկ հաշվարկել և վճարել

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Շահութահարկի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Շահութահարկի պարզեցված հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
Կարդալ ավելին Ավելացվել են փաստաթղթեր