Tag: շրջանառության հարկ

ԱՁ-ն կհամարվի՞ ԱԱՀ վճարող

Հեղինե․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիրման 2022թ գրանցվել է և աշխատել ԱԱՀ դաշտում։ Տարվա վերջին դիմել է լուծարման համար։ Լուծարման պրոցեսը դեռ չավարտված, տնօրենը գրանցել է ԱՁ, շրջհարկի դաշտում։ Հարցս հետևյալն է. տնօրենն իրավունք չունի՞ աշխատելու շրջհարկով, քանի դեռ ֆիրման լուծարման փուլում է։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱՁ-ն կհամարվի՞ ԱԱՀ վճարող

Ստացված հաշիվների սերիա-համարներ

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե մեր կազմակերպությունը ՍՊԸ է և հարկվում է շրջ․ հարկով, ապա ստացած հաշիվները արդյո՞ք չպետք է Բ կարգի լինեն, այսինքն դիմացի կողմը ԱԱՀ-ով է հարկվում ու մեր համար դուրս է գրում Ա կարգի հարկային հաշիվ։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ստացված հաշիվների սերիա-համարներ

Արդյո՞ք կճանաչվեն փոխկապակցված

Տաթև․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն (շրջ. հարկով աշխատող – տարեկան շրջանառությունը մոտ 100 մլն) ծառայություն է մատուցում ինչ-որ կազմակերպության, միևնույն ժամանակ այդ կազմակերպությունը վարձակալում է ՍՊԸ-ի տնօրենի ամուսնուն պատկանող բնակարանը (տարեկան մոտ 30 մլն)։ Արդյո՞ք նրանք կճանաչվեն փոխկապակցված հարկ վճարողներ և կանցնեն ԱԱՀ-ի դաշտ։

Կարդալ ավելին Արդյո՞ք կճանաչվեն փոխկապակցված

Հաշվետվության տողը պասիվ է

Ալլա․

Շրջարկով աշխատող ԱՁ-ն, ով ՌԴ քաղաքացի է, որի համար 244 ձև պիտի հանձնեմ, գումարի ընտրության համապատասխան տողը պասիվ է, չի բացում, ի՞նչ պետք է անել։

Կարդալ ավելին Հաշվետվության տողը պասիվ է

ՏՏ ոլորտի ԱՁ

Iskan.

Բարև Ձեզ, հունվարի 20-ին բացել եմ ԱՁ, ՏՏ ոլորտում եմ աշխատում, հունվարի 23-ին ներկայացրել եմ հաշվետվություն շրջանառության հարկով աշխատելու վերաբերյալ։ Աշխատելու եմ Ռուսաստանում գտնվող կազմակերպության հետ, սակայն գործը ավարտելուց հետո (կավարտեմ մինչը 31․01․2023) ցանկանում եմ գործունեության ժամանակավոր դադարեցման հայտ ներկայացնել։ Խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, ե՞րբ, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, բացի շրջհարկից։ Եվ 232 հաշվետվության ո՞ր տողում պետք է լրացնեմ ստացված եկամտիս չափը։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի ԱՁ

Շրջ․ հարկից անցում միկրո

Արթուր․

Շրջանառության հարկից հնարավո՞ր է անցում միկրոձեռնարկատիրության համակարգ, եթե զբաղվում է ժամացույցների նորոգումով։

Կարդալ ավելին Շրջ․ հարկից անցում միկրո

Անցում ընդհանուր հարկման դաշտ

Մելինե․

Բարև ձեզ։ Շրջհարկի դաշտից անցել ենք ԱԱՀ հոկտեմբերի 6-ից, հիմա հոկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ ներկայացնելիս արդյո՞ք պետք է համամասնություն կիրառվի հարկման բազայի, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի համար (վերցվի 15 օրվանը)։ Եթե ունեցել ենք ընդամենը 3 հաշիվ վավերագիր դուրս գրած (երբ կարծել ենք, որ շրջհարկով ենք աշխատում ), ու 3 ի դիմացի կողմն էլ ազատված են ԱԱՀ-ից, կարի՞ք կա հաշիվները չեղյալ համարելու և ԱԱՀ-ով նոր հաշիվ գրելու։ Եվ վերջին հարցս՝ այդ ազատված գործարքների մասով գումարը ավտոմատ լրացվում է հաշվարկի մեջ 13Ա-ում, հիմա ես 9Ա-ն այդքանով պակաս պե՞տք է լրացնեմ, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Կարդալ ավելին Անցում ընդհանուր հարկման դաշտ

Միկրոյից անցում շրջ․ հարկի

Լուսինե․

Բարև ձեզ, Երևան քաղաքում գործող գեղեցկության սրահ է, աշխատում է միկրոհամակարգում, պլանավորում է 2-3 ամսից նյութերի ներմուծում և վաճառք։ Կարո՞ղ եմ հունվարին տալ միկրոձեռնարկատիրություն համարվելու դիմում, իսկ հետո անցնել շրջհարկի։

Կարդալ ավելին Միկրոյից անցում շրջ․ հարկի

ՍՊԸ անցնում է ԱԱՀ շեմը

Ալվարդ․

Բարև։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ը դեկտեմբերով գրվող վերջին հաշվով, որը պետք է գրեմ այսօր, անցնում է ԱԱՀ շեմը։ Խնդրում եմ օգնեք հասկանալու հետագա քայլերը, ինչպիսի՞ հաշիվ պետք է գրեմ և ի՞նչ հաշվետվություններ հանձնեմ: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին ՍՊԸ անցնում է ԱԱՀ շեմը

Մետաղադրամով խաղային ավտոմատ

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելիներս: ԱՁ-ն Մետաղադրամով խաղային ավտոմատ է աշխատացնելու։ Հարց՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով։

Կարդալ ավելին Մետաղադրամով խաղային ավտոմատ

Վարձավճարի նվազեցում

Կարինե․

Բարև ձեզ։ Ես կարո՞ղ եմ ընկերության տարածքի վարձակալության վճարը շրջանառության հարկի նվազեցումների մեջ ներառել, ավելացնեմ, որ ամսական 10% եկամտային հարկը վճարում եմ, կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Վարձավճարի նվազեցում

Աշխատակցի ուսման վարձի փոխհատուցում

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ փոխանցել է իր աշխատակցի ուսման վարձը Պետ համալսարանին, բայց համալսարանը հարկային հաշիվ չի տալիս, ինչպե՞ս ձևակերպել գործարքը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատակցի ուսման վարձի փոխհատուցում

ՏՏ ոլորտը՝ շրջ․ հարկով

Լիլիթ․

Բարև Ձեզ, զբաղվում եմ ծրագրավորմամբ, ցանկանում եմ բացել ՍՊԸ։ Ընտրելով հարկման տեսակը շրջհարկով հարկվող՝ կարո՞ղ եմ հետագայում փոփոխել, օրինակ՝ եթե կառավարությունը որոշում կայացնի երկարաձգել ՏՏ ոլորտի արտոնությունները։ Եվ խնդրում եմ ուղղարդեք՝ որտե՞ղ կարող եմ կարդալ հարկային պարտավորությունների մասին շրջհարկով հարկվելու դեպքում։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտը՝ շրջ․ հարկով

Սոցիալական վճարի պարտավորություն

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն սոցիալական վճարի ամսական հաշվարկվող 5 000-ական դրամները վճարում են մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյա՞լ, թե՞ պետք է վճարել ամսական։ Հոդված 7-ի 4-րդ մասում ասվում է ՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Կարդալ ավելին Սոցիալական վճարի պարտավորություն

Կառուցապատողը շրջ․ հարկով կարո՞ղ է աշխատել

Գրիգոր․

Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը մի քանի տարի առաջ շենք է կառուցել, աշխատել է ընդհանուր հարկման դաշտում: Կառուցված բնակարաններից մի քանիսը չի վաճառել։ Կարո՞ղ է արդյոք 2023թ,-ի աշխատել շրջանառության հարկով, 2022թ․ շրջանառությունը չի գերազանցել 115 մլն. դրամը:

Կարդալ ավելին Կառուցապատողը շրջ․ հարկով կարո՞ղ է աշխատել

Մրգի և բանջարեղենի մատակարարում

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք։ ՍՊԸ-ն, որը պետք է իրականացնի շենք և շինությունների կառուցապատում, բացվել է անցյալ տարի մայիսին, ԱԱՀ-ով։ Սակայն որևէ գործունեություն չի իրականացրել։ Այս տարի հայտը ներկայացրել է շրջհարկով, սակայն դեռ 6 ամիս հետո նոր զբաղվելու է շինարարությամբ։ Այս պահի դրությամբ մասնակցել է տենդերի և պետք է դպրոցին միրգ և բանջարեղեն մատակարարի։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է զբաղվել դրանով, մինչև սկսի իր հիմնական գործունեությունը, և ինչպե՞ս կարգավորեմ։

Կարդալ ավելին Մրգի և բանջարեղենի մատակարարում

Որսորդական խանութ

Գոհար․

Բարև ձեզ, հագելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որը որսորդական խանութ է, գործում է շրջանառության հարկով, ունի 2 գրանցված աշխատող՝ վաճառողը և տնօրենը, ով նաև հիմնադիրն է։ Մի հարց էլ․ եթե խանութը հունվարին չի աշխատում, կարո՞ղ եմ աշխատավարձը 0 փակեմ աշխատողի և տնօրենի համար։

Կարդալ ավելին Որսորդական խանութ

Շրջանառության հարկի նվազեցում

Կարեն․

Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ․ անձից ձեռք է բերել սարքավորում, որը հետո արտահանել է։ Որպես հարկային գործակալ ֆիզ․ անձի փոխարեն վճարել է եկամտային հարկ։ Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ նվազեցնել ձեռքբերման գնի 4%-ը, և ո՞ր հոդվածով է դա հիմնավորվելու։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի նվազեցում

Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ

Կարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ, հարկվում է շրջ․ հարկով և ՍՊԸ է։ Խնդրում եմ օգնել․ ես պետք է հանձնեմ բացի եռամսյակայինից, ամսականից (201, 189, 232) նաև տարեկան 163-ը և վե՞րջ։

Կարդալ ավելին Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ

Վարձավճարի նվազեցում շրջ․ հարկից

Հայկ․

Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:

Կարդալ ավելին Վարձավճարի նվազեցում շրջ․ հարկից

Ապրանքի վերադարձ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ 2022թ-ին ընկերությունը աշխատել է ԱԱՀ -ով, իսկ այս տարի շրջանառության հարկով: Հիմա նախորդ տարվանից կա ապրանքի վեդարձ գնորդներից: Վերադարձը ինչպե՞ս պետք է արվի ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ապրանքի վերադարձ

Տարայի վաճառք

Ռոման․

Բարև ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Ունի հյութի ստացված հաշիվ: Հյութի ձեռքբերումը ներառում է ծախսերի մեջ, դրանից հետո հյութի դատարկ շիշը վաճառում է: Շշի վաճառքը պե՞տք է դիտարկել առևտուր և հարկել 5 տոկոսով։

Կարդալ ավելին Տարայի վաճառք

Դրոշմանիշային վճար

Սաթեն․

Խնդրում եմ պատասխանեք․

2022-ին ԱՁ-ն (շրջ. հարկ) ունեցել է 13 000 000 իրացում: 2023-ին պե՞տք է վճարի 120 000 դրոշմանիշային վճար 2022-ի համար, թե՞ դա կանխավճար է 2023-ի համար։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճար

Լեզվի դասընթացների դասակարգիչ

Սոֆյա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն բացի իր հիմնական գործունեությունից (փայտի արտադրություն), իրականացնում է նաև լեզվի դասընթացներ և վերջինիս համար դուրս է գրում ծառայության մատուցման հաշիվներ: Եռամսյակային հաշվետվություն ուղարկելուց, ո՞ր տողում պետք է գրել այդ գումարը (այլ գործունեությու՞ն): Եվ ո՞րն է դասընթացների համար դասակարգիչի կոդը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Լեզվի դասընթացների դասակարգիչ

Հարկային հաշվի արտացոլում

Արա․

Հունվարի սկիզբ դուրս եմ գրել հարկային հաշիվ, սակայն հետագայում որոշում եմ կայացրել տալ հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Ինչպե՞ս պիտի արտացոլվի հարկային հաշիվը իմ հաշվարկներում, քանի որ ես արդեն դարձել եմ շրջանառության հարկ վճարող, այսինքն չեմ ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ի՞նչ պարտավորություններ կառաջանան: Արդյո՞ք ես պիտի շրջանառության հարկի հետ համատեղ ներկայացնեմ ավելացված արժեքի հարկի և ացիզային հարկի միանական հաշվարկ:

Կարդալ ավելին Հարկային հաշվի արտացոլում

Շրջ․ հարկի դիմումի վերջնաժամկետ

Նունե․

Բարև Ձեզ։ Չէի՞ք ասի՝ շրջ. հարկով աշխատելու հայտարարությունը և շրջ․ հարկի եռամսյա հաշվետվությունը մինչև ամսի քանի՞սը կարող եմ ուղարկել։

Կարդալ ավելին Շրջ․ հարկի դիմումի վերջնաժամկետ

Ֆրիլանս աշխատանք

Մարիամ․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։

Կարդալ ավելին Ֆրիլանս աշխատանք

Շահաբաժնի վճարում

Սյուզի․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք՝ նշվածներից ո՞ր դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին, եթե այն գործում է ՝ 1. Ընդհանուր հարկման 2. Շրջհարկի 3. Միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում:

Իմ իմացությամբ նշվածներից միայն 1. Ընդհանուր հարկման դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին: Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը:

Կարդալ ավելին Շահաբաժնի վճարում

ՀԴՄ անվանացանկ

Հասմիկ․

Բարի օր, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ 58 350 մլն դրամը անցել է 2022թ․ սեպտեմբերին: Ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրի անվանացանկով:

Հիմա հարցի երկրորդ մասը: 2023թ հուլիսի 1-ից 58 350 մլն դրամը փոխվել է 24 000 մլն դրամի: Նոր բացված Ա/Ձ 2023թ 24 000 մլն անցնելու դեպքում տարվա տվյալ պահի՞ն անցնի անվանացանկի, թե՞ 2023թ կարող է աշխատել առանց անվանացանկի և 2024թ անցնի անվանացանկով ՀԴՄ կտրոն տրամադրելուն: Շատ շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք և հնարավորության դեպքում հղում տաք:

Կարդալ ավելին ՀԴՄ անվանացանկ