27/10/2026

սխալ

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` կազմակերպությունը իր գործող աշխատանքային պայմանագրերը թվայնացրել է դեռևս հոկտեմբերին, սակայն 11 կետում լրացրել է այն աշխատակցի պաշտոնը, անունը, ազգանունը, ում հետ կնքվել է տվյալ աշխատանքային պայմանագիրը, արդյո՞ք դա կարող է հանգեցնել պատասխանատվության։

Մարիամ․

Բարև ձեզ, հարց ունեմ՝ կապված աշխատանքային օնլայն պայմանագրերի հետ․ եթե սխալ է լրացվել տվյալները կայքում և սխալ ստորագրություն է դրվել, ինչպե՞ս կարելի է ջնջել այդ սխալ արված պայմանագիրը։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք այս հարցում։

Նաիրա․

Բարև Ձեզ, կոլեգաներ ջան, կասե՞ք, թե որ օրենքով է սահմանվում, թե հաշվարկներում ինչ կարգով պետք է լրացվեն տնտեսական գործունեության դասակարգիչները, դրանց սխալ լինելու դեպքում կարո՞ղ է ուղղում կատարվել, թե՞ ոչ։

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին Ա/Ձ- ն իրականացրել է ներկրում ՌԴ -ից, որի արդյունքում առաջացել է ԱԱՀ 200 000 դրամի չափով, ինչը ամբողջությամբ մարվել է: Սակայն ներկրման հայտարարագիրը լրացվել է սխալ, քանի որ հայտարարագրում նշվել է հետաձգված ԱԱՀ: Ա/Ձ- ն 2022 թվականին դադարեձրել է իր գործունեությունը: 2025 թվականի հունվարին էլեկտրոնային համակարգում արտացոլվել է 200 000 ՀՀ դրամ ԱԱՀ պարտավորություն: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի նույն հարկը կրկնակի չվճարենք: Հայտարարագրի ճշգրտում անել հնարավոր չէ կատարել, քանի որ լրացնելու պահից անցել է ավելի քան 3 տարի:

Լիլիթ․

Բարև ձեզ։ Նախորդ ամսվա դրամարկղային գիրքը սխալ է լրացվել, 30․09-ի թիվը հաջորդ օրը մինչև կեսօր չի արտացոլվել, հետևաբար սեպտեմբեր ամսում չի նշվել։ Ի՞նչպես կարելի է դա շտկել, այս ամսվա սկզբին գրած գումարը խմբագրելով։ Նախապես շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Երեկ էլեկտրոնային դրամարկղային գիրքը պետք է փակեի դեկտեմբեր ամիսը, բայց սխալմամբ փակել եմ 2024թ հունվարը: Ու հիմա դրամարկղի ելքը չեմ կարող լրացնել, ու կարծես հունվար ամսին այլևս ոչ մի գործարք չեմ կարող լրացնել: Արդյո՞ք կարելի է դրամարկղի ելքը առհաշիվի միջոցով տեղափոխել փետրվար ամսին: Օրինակ՝ դտ 252- կտ 228 (հունվար), դտ 228 – կտ 251 (փետրվար): Նախապես շնորհակալություն։

Արփինե․

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ կօգնե՞ք։ Աշխատողը 3 տարի խնամքի արձակուրդից հետո 9 ամիս աշխատելուց հետո նորից գնում է ֆիզ․ արձակուրդ, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս միջին աշխատավարձի հաշվարկի մեջ ներառվել են նաև ֆիզ․ արձակուրդի գնալուն նախորդող ամսվա աշխատավարձը 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդին նախորդող ամիսվա փոխարեն։ Որոնք եղել են տարբեր։ Որի արդյունքում հաշվարկված նպաստի չափը ավել է ստացվել, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։ Արդյո՞ք պետք է կատարել վերահաշվարկ և գումարի ետպահում կատարել տվյալ անձի արձակուրդայինի հաշվարկից։ Նշեմ նաև, որ ֆիզ․ արձակուրդի ավարտից հետո նա պետք է օգտվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից։ Ինչպե՞ս է կատարվելու ավել վճարված գումարի ետգանձման ընթացակարգը ըստ հերթականության։

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ ատամնաբուժարան է և աշխատում է միայն անկանխիկ եղանակով, և սխալմամբ կանխիկի չեկ է տպել, ի՞նչ կարելի է անել։

Արա․

Շրջանառության հարկ վճարող եմ, սակայն սխալմամբ ներկայացրել եմ ավելացված արժեքի և ակզիզային հարկի միասնական հաշվարկ (թիվ 260 ձև), որի պարտավորությունը ես չունեմ: Ինչպե՞ս ես ուղղեմ սխալը, քանի որ ես շրջանառության հարկ վճարող լինելու ժամանակ չունեմ պարտավորություն 260 ձևը ներկայացնելու համար: Անհրաժե՞շտ է նույն հաշվարկը զրոյական տողերով ներկայացնեմ, թե ՞ դիմեմ ՊԵԿ՝ հաշվետվությունը չեղյալ համարելու համար:

Նունե.

Աշխատողի գրանցման հայտը լրացնելուց հետո նշում եղավ, որ հայտը լրացված է սխալներով, բայց որ սխալներով էլ ցույց չտվեց, և հայտը ստորագրելուց հետո էլ նշում է “սխալներով”: Ինչ խնդիր կարող է առաջանալ:

Սյուզի.

Բարև ձեզ: Օտարերկրյա քաղաքացուն գրանցելիս գրվում է, որ տվյալներում սխալ կա. “Ստուգման ժամանակ տեղի է ունեցել սխալ”: Գրանցում եմ կացության քարտի հիման վրա, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։

Անի․

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք․ ես 2020 թվականի ԱԱՀ փետրվար ամսվա համար պետք է ուղարկեի, բայց անցյալ տարվա 2019 փետրվարի ԱԱՀ համար հաշվետվություն ուղարկեցի: Բայց ԱՁ անցյալ տարի 16.04.2019 համարվել է Ընտանեկան Ձեռնարկատեր, դա կազդի՞ իր գործունեությաան վրա՝ անցյալ տարվա:

Վերգինե․

Բարև ձեզ: Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է: Այս գրությունը երևում է, երբ օնլայն համակարգով փորձում եմ օտարերկրացի աշխատող գրանցել: Կարո՞ղ եք ասել՝ ինչն է պատճառը։

Logiko.

Բարև ձեզ, մարտ ամսվա եկամտային հարկի և սոց. վճարի իմ ուղարկած հաշվետվության մեջ սխալ եմ գտել, տարբերությունը ընդամենը 3 500 դրամ է: Հիմա ժամկետը անցել է, կասե՞ք` ինչ պետք է անեմ: Ի՞նչ տույժեր կան:

An.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հաշվարկային փաստաթուղթ եմ դուրս գրել 142 հատ, որոնց մատակարարման ամսաթիվը պատահաբար սխալ է եղել: Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:

Nata.

Բարև ձեզ, նախորդ երկու ամիսներին ես ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների փոխարեն դուրս եմ գրել ապրանքների մատակարարման հաշիվների, բայց ակցիզային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ, ինչպե՞ս վարվեմ դուրս գրված հաշիվների հետ, և ինչպիսի՞ պարտավորութուն կառաջանա սխալ դուրս գրված հաշիվների համար: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել.
2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:

Mariana.

Աշխատակցին էլ. եղանակով գրանցելուց նշել եմ ոչ միայն աշխատանքային հարաբերությունների սկիզբը, այլ նաև սխալմամբ քաղաքացիական հարաբերությունների սկիզբը: Նման սխալ կրկնվել է 15 աշխատակիցների մոտ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Լիլիթ.

Բարև ձեզ: 2010թ-ին հոկտեմբեր ամսվա համար կրկնակի աշխատավարձ է վճարվել: Կազմակերպությունում հարկային մարմնի կողմից դեռ ոչ մի ստուգում չի անցկացվել: Խնդրում եմ ասել` կարելի՞ է արդյոք այդ սխալը ինչ որ կերպ ուղղել: Կանխավ շնորհակալ եմ:

221

emi.

ՀԴՄ-ի սպասարկման հաշիվ-ապրանքագիր եմ ստացել փետրվարին, մատակարարման ամիսը նոյեմբերն է և դեկտեմբեր, որոնք չի ներառվել հաշվարկներում, տրվել է ԱԱՀ հաշվարկ առանց այդ երկու ամսվա մատուցաց ծառայության 6 000 դրամ: Մատակարար կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչպիսի՞ ուղղումներ պետք է տամ հաշվարկների և հաշվետվության մեջ (մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով):

220
GLA.

Հարգելի կոլեգաներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ համարվել է շրջանառության հարկով հարկվող: Կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվները մինչև փետրվարի 20-ը ինչպե՞ս են ճշտգրտվելու և ինչպե՞ս են արտացոլվելու առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին: Հաշվանցումը ի՞նչ կարգով պետք է կատարվի, եթե եկամտային հարկը ցույց է տալիս ապառք, իսկ եկամտահարկը գերավճար, և այս դեպքում տույժ տրվու՞մ է, թե՞ ոչ:

Խնդրում եմ տալ պարզաբանում, և եթե կա օրենք, ո՞ր օրենքի հիման վրա:

Gnel.

Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից.

ա) տաբելների սխալ լրացում;
բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում;
գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:

Մարիամ.

Խնդրում եմ ինձ հուշել. երբ հրամանագրքում սխալ գրառում է արվում, տվյալ դեպքում ամիսը սխալ է գրվում, ինչպե՞ս պետք է ուղղում կատարել: Հատկապես ջնջում չանելու համար: Կանխավ շնորհակալություն: