Tag: տույժ և տուգանք
Վիճակագրական վարչության հաշվետվություն
Տաթև.
Խնդրում եմ պատասխանեք,
եթե կազմակերպությունն արդեն գրանցվել է հարկային տեսչությունում և վիճվարչությունում, սակայն դեռևս գործունեություն չի ծավալել, արդյոք նա պարտավոր է հաշվետվություն ներկայացնել վիճակագրական վարչություն: Չներկայացնելու դեպքում ինչպիսի տույժ է կիրառվելու:
Շնորհակալություն
Դրամարկղի գրքի վերաբերյալ
Դիանա.
Ողջույն հարգելի կոլեգաներ
Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին`
1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք:
2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված:
Կանխավ շնորհակալ եմ
Եթե հետաձգված ԱԱՀ-ով ապրանքը իրացրել ենք…
Էմիլյա.
Եթե հետաձգված ԱԱՀ-ով ապրանքը իրացրել ենք ինչ տույժ եւ տուգանքների ենք ենթարկվում:
Տնօրենը չի գրանցվել գրանցամատյանում
Meri.
Եթե ձեռնարկության տնօրենին, որն ընդունվել է աշխատանքի 2005թ-ից չեն փոխանցել հրամանագրքից գրնցամատյան, բայց այդ ընթացքում նրա համար հաշվարկվել է աշխատավարձ և նրա ստորագրությունը կա բոլոր փաստաթղթերի տակ, իսկ նրա գրանցամատյանում չգրանցվելու փաստը հայտնի է դարձել միայն 2009թ-ին, ինչպես ուղղել այդ սխալը կարելի է արդյոք գրանցամատյանում խախտել ժամանակագրական կարգը
