Tag: փոխարժեքներ

Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Silva.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:

Արտարժութային հաշիվների վերագնահատում

Հ.Ա..

Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:

Ներմուծված ապրանքների գնագոյացում

astxik.

Հարգելի հաշվապահներ,
ներմուծված ապրանքների գնագոյացումը ինչպե՞ս է կատարվում, մասնավորապես ո՞ր օրվա փոխարժեքն է գնագոյացման համար վերցվում:

Արտարժույթի փոխանակման վերաբերյալ

Լուսին.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, օգնեք, շատ շտապ է: Կազմակերպությունը զբաղվում է ներմուծմամբ: Իր գործընկերներին վճարում կատարում է դոլարային հաշվից: Ունի միայն դրամի դրամարկղային գիրք: Կարո՞ղ եմ արդյոք տնօրենին առհաշիվ գումար տալ, որը նա փոխանակման կետում փոխարկի դոլարի և մուտք անի դոլարային հաշիվ: Տարբեր կարծիքներ եմ լսել: Գիտեմ, որ ճիշտը հենց բանկում դրամային հաշվից մարժա անելն է և փոխանցելը դոլարային հաշվին: Հակառակ դեպքում՝ տուգանքի գումարը մինիմում կազմում է 2 մլն. դրամ: Սակայն տնօրենը պնդում է, որ բանկերում կուրսը ավելի բարձր է լինում, իսկ իր համար դա շահեկան չէ, և իր իմանալով` դա խախտում չէ: Խնդրում եմ, ասեք` ո՞րն է ճիշտ (հնարավորության դեպքում կխնդրեի նշել կարգավորող օրենքը): Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

ՄԱՐԻՆԱ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ – ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն “ԱԱՀ մասին” օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:

Արտարժութային գործարքների ձևակերպում

Հայկ.

Դոլարային քաղվածքները տարվա ընթացքում անց են կացվել բանկի քաղվածքում նշված կուրսով: Խնդրում եմ օգնել` ճի՞շտ է, թե՞ ոչ:

Արտարժույթի կանխիկացում

Արման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում` ձեռնարկության տնօրենը չիմանալով բանկից արտարժույթ է միանգամից կանխիկացրել $1000, ու նույնիսկ փոխանակման կետի թուղթ էլ չկա, ինչպե՞ս կարող եմ ես այս պարագայում լուծել իմ խնդիրը, և ինչքա՞ն տուգանք է այդ խախտման դեպքում: Իմ կարծիքով միակ տարբերակը այդ գումարը այդ օրվա կենտրոնական բանկի կուրսով մուտք անելն է դրամարկղ:

ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով

Վահագ.

Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով:
Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն:

Առհաշիվ գումար տրամադրելու հետ կապված

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք.
– Կարո՞ղ եմ կազմակերպության աշխատակցի Ռուսաստան գործուղման համար դրամարկղից կանխիկ առհաշիվ գումար տրամադրել, որը ներառում է օրապահիկ, գիշերավարձ և հետադարձ տոմս:
– Եթե առհաշիվ վճարում եմ դոլարին համարժեք դրամ, ապա երբ որ կատարեմ վերջնահաշվարկ, պե՞տք է նաև տվյալ օրվա ԿԲ-ի կուրսով վերագնահատեմ տրված առհաշիվ գումարը, հետո նոր կատարված ծախսերը ԿԲ-ի կուրսով հաշվեմ ու հանեմ:

Ներմուծված ապրանքների մուտքագրման համար

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք. ներմուծված ապրանքների մուտքագրման համար ինվոյսի ամսաթվով սկղբնական արժեքը հաշվելուց բացի պե՞տք է մաքսային հայտարարագրի բաց թողնման օրվա կուրսով վերագնահատում կատարեմ:

Արտարժույթի փոխարժեքների հետ կապված

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ֆիրման 01.11.11 գումար է փոխանցում արտերկիր ապրանք գնելու համար: Ինվոյսի ստացման 07.11.11 օրվա դրությամբ ես կատարում եմ վերագնահատում` վճարման ենթակա և փաստացի վճարած գումարների համար: Առաջացած տարբերությունը ձևակերպում եմ 625 կամ 725: Ապրանքը ստանում եմ 14.11.11: Արդյո՞ք ես պետք է ապրանքի արժեքը նորից վերագնահատեմ ապրանքի փաստացի ստացման օրվա կենտրոնական բանկի կուրսով և ստացված գումարի ու վճարած գումարի տարբերությունը գրեմ 625 կամ 725:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիրմայի դոլարային հաշվից կատարել եմ փոխարկում դրամի: Օրինակ, $7500, որը վաճառքի պահին բանկի կողմից գնահատվում է 2764500 դրամ, բանկը փոխակերպել է դրամի 367 կուրսով և մուտք արել դրամային հաշիվ 2752500 դրամ: Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը այդ օրը 364.48 է: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարեմ: Շնորհակալություն:

Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք ինձ:
Մեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում և ապրանքներ է ներմուծում ու արտահանում: Իրականացնում ենք ԱԱՀ-ից ազատված 15 հոդված և ԱԱՀ-ով հարկվող գործարքներ:
– Դա դասվու՞մ է արտաքին տնտեսական գործունեության դասին, թե՞ ոչ:
– Ներմուծման, ինչպես նաև արտահանման ժամանակ ո՞ր օրվա փոխարժեքը հիմք ընդունեմ

Մասնավորապես, Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Կարդալ ավելին “Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել”

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել

Anna.

Բարև բոլորին:
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել արտերկրում (նմուշներ են փորձարկել) և ներկայացրել է ինվոյս արտարժույթով, որի դիմաց վճարումը անկանխիկ իրականացվել է համապատասխան արժույթով: Հարցս հետևյալն է.
1. Արդյո՞ք պետք է ձևակերպել ինվոյսը օրվա կենտրոնական բանկի կուրսով, իսկ վճարումը տվյալ բանկի փոխանցած կուրսով:
2. Եվ ինչպիսի՞ հարկեր են առաջանում այս գործարքից:
Նախապես շնորհակալ եմ:

Ապրանքի արտահանման դեպքում

Անի.

Բարև, հաշվապահներ ջան: Երբ ապրանք ես ատահանում, առաքման գրքում գրում ես հայտարարագրի մեջ ֆիքսված կուրսով գինը, թե՞ այն կուրսը, որով ապրանքը դուրս է եկել կազմակերպությունից: Ինձ ասեցին` հատարարարագրի կուրսով դրամով արտահայտված թիվը պետք է ֆիքսվի, բայց հիմա մտածում եմ, որ երևի թե ճիշտ էր այն կուրսով, որ կազմակերպությունից դուրս եկավ: Տարբերությունը չնչին է: Եվ մի հարց էլ հաշիվ-ապրանքագրի հետ կապված. հիմա իմ ձեռքում կա մեր կողմից ներակայացված դոլարով ու ռուսերեն լեզվով ինվոյս, արժե՞ մի հատ էլ հայերեն տարբերակով հանեմ արդեն նույնը դրամային արտահայտությամբ: Կանխավ շնորհակալ եմ:

Արտարժույթի փոխանակման փոխարժեքի տարբերությունների հետ կապված

Իննա.

Հարգելի կոլեգաներ, երբ ՀԾ-ով կատարում ես արտարժութային գործարքներ` արտարժույթի փոխարկում, հաշվի վերագնահատում, ծրագիրը այն ավտոմատ վերագրում է վերագնահատման ժամանակ 725 կամ 625 հաշվին, իսկ փոխարկման դեպքում 714 կամ 614 հաշվին: Հարցս հետևյալն է` արդյո՞ք և 725 և714 հաշիվներն երկուսն էլ ոչ հարկային ծախսեր են, թե՞ միայն 725 հաշիվն է, որ հարկային ծախս չի համարվում: Շնորհակալություն:

Ապրանքներ ներմուծելիս

Արմեն.

Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ապրանքներ ներմուծելիս, ապրանքի արժեքի որոշման համար, մաքսազերծման ժամանակ հայտարարագրում նշված կուրսն է պետք հիմք ընդունել, թե՞ ինվոյսի դուրս գրման օրվա կուրսը :

Հարգանքներով` Արմեն

Գործուղման ծախսեր

Հովհաննես.

Հարգելիներս ունեմ այսպիսի հարց` արտասահման գործուղման ժամանակ վճարվել է 5 օրվա օրապահիկ (5*76 եվրո)դրամով, աշխատողը ծախսերը կատարել է եվրոյով: Գործուղումից վերադառնալուց չի ներկայացնում փոխարկման անդորրագիր,այդ դեպքում հաշվարկը կատարվում է գումարը տրամադրելու օրվա,թե հաշվետվության օրվա կենտրոնական բանկի կուրսով:
Կանխավ շնորհակալ եմ:

Արտարժույթի գնման հետ կապված

Hayk.

Խնդրում եմ փորձառու հաշվապահներին օգնել ինձ հետևյալ հարցում. արտարժույթի գնման հետ կապված կուրսային տարբերություններից առաջացած եկամուտը կամ ծախսը ,ինչ սկզբունքով հաշվառեմ, տվյալ օրվա ԿԲ-ի միջին փոխարժեքով, թե բանկային հաշվի քաղվածքում առկա արտարժ. փոխանակումից եկամ. կամ ծախս-ով(որպես կանոն դրանք տարբեր են լինում, քանի որ ԿԲ-ն միջին փոխարժեքը հրապարակում է ժամը 4-ից հետո):Կանխավ շնորհակալություն:

Ներմուծում

Տաթևիկ.

Խնդրում եմ ինձ օգնեք, ներմուծել ենք ապրանք ,որի համար վճարել ենք 17000 $,որը փոխանցման օրը եղել է 17000*387=6 579000 դրամ,իսկ ապրանքի ստացման ժամանակ կուրսի բարձրացման պատճառով այդ 17000 $-ը դարձել է 17000*401=6817000 դրամ,այս դեպքում այս դրամային տարբերությունը (238000 դրամը )ես կարող եմ ձևակերպել որպես արտարժույթային տարբերություն ,725 կամ 625 հաշիվներով ձևակերպել :
Կանխավ ‘ շնորհակալություն:

Ոչ առևտրային կազմակերպության վերաբերյալ

Ժիրայր.

Բաև Ձեզ…. Կոլեգաներ մի հարց եթե կարելի է . Ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է միջազգային գրանտ արտարժույթով. Ինչպես է կատարվում գործարքները ԿԲ օրվա կուրսով թե տված միջազգային կազմակերպության կուրսով?. Պայմանգիրի մեջ կարելի ք գրել ասենք 50 եվրոյի համարժեք դրամ: Եթե կարելի հիմնավորել Օրենքի նհղումովՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ

Արթուր.

Հարց 1ֆինանսական հաշվետվության մեջ ձև2 արտարժույթի կուրսի տարբերությունը/ծախս կամ եկամուտ ձև2-ի մեջ ներառվում է թե ոչ և ԱԱՀ-ի մասով գրված ակտի գումարը ձև2-ի մեջ ներառվում է թե ոչ /որ տողում/
շատ մերսի

Վարկ արտարժույթով

Մարիամ.

Ես ունեմ արտաժույթով վերցրած վարկ, ուստի և տոկասային վճարները կատարելիս գոյանւոմ է փոխարժեքի տարբերություն: Շահութահարկի օրենքի հոդված 11- ի դ կետի համաձայն իրավունք չունեմ ճանաչել ծախս, բայց միևնույն պահին այս դեպքում բանկի համար տարադրամի փոփոխության եկամուտ է: Արդյոք ես ճիշտ եմ անում, որ արտաժույթի փոփոխությունից առաջացած ծախսերը ծախս չեմ համարում: