Tag: ֆիննախ

Հաշվապահների որակավորում

Բարև ձեզ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվապահների և աուդիտորների որակավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության մեջ նշվել է, որ 2020 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրվել է որպես հավատարմագրված մասնագիտացված կառույց և սրանով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի ապրիլի 17-ից հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու և աուդիտորի որակավորում ստանալու դիմումներ այլևս չի ընդունելու։
Այսինքն՝ Ֆիննախի կողմից որակավորում այլևս չի՞ լինելու, թե՞ ուղղակի այդ գործառույթը տրվել է ՀՀԱԱ-ին։

Շնորհակալություն:

0

Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցեր

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` ani.agasevna շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալություն:

0

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։

Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն

Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Շարունակել կարդալ “Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան”

0

Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Գազավորված ըմպելիքներն ակցիազային հարկով հարկելու վերաբերյալ ֆինանսների նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է քննարկումները շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Մասնավորապես՝ վերանայելու համար օրենսդրական առկա սահմանափակումները:

Շարունակել կարդալ “Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են”

0

Եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևեր

Մանյա Ա.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ: Ուզում եմ բեռնել Ֆին. նախ. 104-ն հրամանի եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևերը, բայց չեմ գտնում: Եթե ունեք դատարկ բլանկները` ուղարկեք խնդրում եմ rain.song շնիկ mail.ru էլ. փոստին: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրներ

Mariam.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով:

0

Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցեր

Սաթենիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով:

Իմ էլ. փոստի հասցեն է` shakobyan շնիկ mail.ru

Կանխավ շնորհակալություն:

0

Որակավորման քննությունների խնդիրներ

Vic.

Հարգելի գործընկերներ,

Շատ եմ խնդրում ինձ տրամադրել տեղեկություններ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից անցկացվող Հաշվապահների որակավորման քննության մեջ ներառված խնդիրների վերաբերյալ:

Եթե Ձեզ մոտ առկա են այդ խնդիրները կամ դրանց օրինակները, խնդրում եմ կիսվել` ուղարկելով դրանք նշված էլ. փոստի հասցեին lavrenov_vic շնիկ mail.ru

Խոստանում եմ լավության տակ չմնալ:

Կանխավ շնորհակալություն:

0

Հաշվապահների որակավորման քննության նախապատրաստում

Աննա.

Խնդրում եմ նշել, թե որտեղ կարելի է անցնել ՀՀ Ֆինանսների Նախարարության հաշվապահների որակավորման քննության որակյալ նախապատրաստում:

0

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:

0

Որակավորման քննությունների խնդիրներ

Suzi.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք susie25 շնիկ mail.ru հասցեով:

0

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:

0

Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ

Աղավնի.

Բարև Ձեզ, հարցս վերաբերում է հաշվապահների որակավորման քննություններին: Ֆին. նախ-ի կայքից բեռնել եմ հարցաշարը, նաև հավելվածը հարցաշարից հանված հարցերի վերաբերյալ, սակայն պատասխանների մեջ և գործող օրենսդրության մեջ կան շատ և շատ անհամապատասխանություններ: Զանգիս պատասխանեցին, թե ՖՆ կայքում տեղադրվածն է վերջին գործող հարցաշարը, բայց մի՞թե կարող են քննություններ անցկացվել հին հարցաշարով, որում կան ակնհայտ անճշտություններ (ԱԱՀ օրենքի փոփոխություններ, ԱՕ փոփոխություններ, Աուդիտի ստանդարտների փոփոխություններ և այլն, կան նույնիսկ հարցեր օրենքների ուժը կորցրած կետերի վերաբերյալ, հիմա էլ նոր հաշվային պլանը): Խնդրում եմ օգնեք դուրս գալ այս խառնաշփոթից:

0

Հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Արաքս.

Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:

2+

Հաշվապահի որակավորման քննություն

Անի.

Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող հաշվապահի որակավորման քննությունը ամենամոտ ժամանակում ե՞րբ է, ո՞վ կարող է ասել: Կհուշե՞ք կարգի մասին: Գիտեմ, որ տևում է 4 ժամ: Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի քննություն հանձնողը: Եվ ճի՞շտ է, որ թույլատրվում է օրենքների, հաշվային պլանի առկայություն` գրքերի կամ թղթերի տեսքով:

0

Հայաստանում որակավորման վկայական ունի 514 հաշվապահ

Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման 2012թ. առաջին քննության արդյունքներով որակավորման վկայական է շնորհվել 4 հավակնորդների:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը ներկայացել է միայն 8 դիմորդ:

Հայաստանի Հանրապետությունում 2012թ. փետրվարի 1-ի դրությամբ որակավորման վկայական ունի 514 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Աղբյուր` panarmenian.net

0

Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ

Աղբյուր` panarmenian.net
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net

0

Հաշվապահական ծառայություն մատուցող ընկերություն բացելու համար

Անուշ.

Խնդրում եմ ասեք, անհրաժե՞շտ է արդյոք ֆինանսների նախարարության կողմից թույլտվություն հաշվապահական ընկերություն բացելու համար:

0

Որակավորվել է ևս 9 հաշավապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը ներկայացել է 16-ը, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին: Որակավորման վկայականը ուժի մեջ է 5 տարի ժամկետով:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության,
2011թ.-ի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 4 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 40 վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 21.03.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 406 հաշվապահ:

Աղբյուր` panorama.am

0

Որակավորման քննություններին մասնակցելու համար

Վահան Գրիգորյան.

Խնդրում եմ նշել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) գրականության ցանկը, որոնցից կարելի օգտվել որակավորման քննություններին մասնակցելու նպատակով:

0

Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 340 հաշվապահներ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները : Հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել է 15 դիմորդ, որոնցից 9-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել Շարունակել կարդալ “Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 340 հաշվապահներ”

0

Հայաստանում 314 հաշվապահ ունի որակավորման վկայական

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 14 քննություն, որոնց արդյունքներով Շարունակել կարդալ “Հայաստանում 314 հաշվապահ ունի որակավորման վկայական”

0

Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր

Այս տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Շարունակել կարդալ “Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր”

0

Որակավորվել է 9 հաշվապահ

Հրապարակվել են ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17-ը, որից որակավորված հաշվապահի վկայական է տրամադրվել 9 դիմորդի:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով Շարունակել կարդալ “Որակավորվել է 9 հաշվապահ”

0

Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների, քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել:

2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են Շարունակել կարդալ “Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ”

0

Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի:

Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Շարունակել կարդալ “Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա”

0

13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:

Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել: Շարունակել կարդալ “13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել”

0

Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Շարունակել կարդալ “Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն”

0

Որակավորվել է երեք աուդիտոր

Հուլիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման քննություն: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: 2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն: Արդյունքում 52 դիմորդներից քննությանը մասնակցել է 45-ը, որոնցից 13-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Շարունակել կարդալ “Որակավորվել է երեք աուդիտոր”

0