Tag: Ա/Ձ

Արդյո՞ք կնշանակվի տուգանք

ԱՐՄԵՆ.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է 4 տարի առաջ, չունի աշխատող, բայց տարեկան անհատական հաշվետվություն տարածքային սոցապ 1 անգամ է ներկայացրել և ամեն տարի էլ չի ներկայացրել, տուգանք կնշանակվի՞ արդյոք դրա համար:

Կարդալ ավելին Արդյո՞ք կնշանակվի տուգանք

Ա/Ձ նվազագույն սոց. վճարի վերաբերյալ

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է նախորդ տարվանից, ոչ մի գործունեություն չի կատարել և նույնիսկ Ա/Ձ-ի նվազագույն սոց. վճարը չի կատարել (5000 դրամ), արդյո՞ք նա պետք է վճարի այդ սոց. վճարները և միաժամանակ տույժ 0,15%-ի չափով:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ նվազագույն սոց. վճարի վերաբերյալ

Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության հանձնում

Lusine.

Ասացեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն աշխատող չունի, բայց վարձակալություն ունի, պարտադիր պե՞տք է տա եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն (20-րդ տողի մասին է խոսքը):

Կարդալ ավելին Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության հանձնում

Աշխատանքի տեղավորման գործակալություն

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. մենք բացել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի դեպքում հաջորդաբար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ ժամկետներում: Նախապես շնորհակալություն: edgararmin23 շնիկ mail.ru

Կարդալ ավելին Աշխատանքի տեղավորման գործակալություն

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Մարինե.

ԱՁ-ն ՓՄՁ է: Հունվար ամսին կատարել է եկամտահարկի 1 տոկոսի կանխավճար 22000 դրամ: Տարեկան եկամտահարկը կազմել է 3000 դրամ: Խնդրում եմ ասեք, ապրիլ ամսին պե՞տք է եկամտահարկի 1 տոկոս վճարեմ, թե՞ ոչ, եթե նախորդ եռամսյակի շրջանառության 1 տոկոսը կազմում է 15000 դրամ:

Կարդալ ավելին Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի

Լուսինե.

Խնդրում եմ պատասխանեք, երբ հաշվետու տարվա վերջում պարզվել է, որ Ա/Ձ -ն 1 հօգուց է գնում կատարել (80%), նա պե՞տք է տա ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ի եկամտահարկի, սոց.-ի հաշվարկ:

Կարդալ ավելին Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի

Առցանց առևտուր

Գայանե Ա.

Հարգելի հաշվապահներ, համակարգչով online առևտուր անելու համար ի՞նչ խորհուրդ կտաք՝ ՍՊԸ բացել, թե՞ Ա/Ձ: Ո՞րն է հարմար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Առցանց առևտուր

Լիցենզիայի վերաբերյալ

Մհեր.

Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ:

Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր:
Նախապես շնորակալ եմ:

Կարդալ ավելին Լիցենզիայի վերաբերյալ

Համակարգիչների վերանորոգման կենտրոն

Կարեն Մարգարյան.

Բարև Ձեզ:
Ես ցանկանում եմ բացել համակարգիչների վերանորոգման կենտրոն: Արդեն ունեմ բացած Ա/Ձ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե որոնք են իմ կատարվելիք հաջորդ քայլերը, կամ ընդհանրապես ու՞մ կամ ու՞ր կարելի է դիմել նման հարցերով:
Կարծես թե այս խնդիրը կոչում են «բիզնես պլան»

Կանխավ շնորհակալ եմ …

Կարդալ ավելին Համակարգիչների վերանորոգման կենտրոն

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Վարսավիրական ծառայությունների մատուցում

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Ani.

Ա/Ձ-ը, որն աշխատում է հանրային սննդի ոլորտում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Թերեզա.

Բարև բոլորին, սիրելի կոլեգաներ: Ես ներկայացրել եմ Ա/Ձ սոց.-ի տարեկան սխալ հաշվետվություն: Կարո՞ղ եմ ճշտված հաշվետվություն ներկայացնել և մինչև ե՞րբ:

Կարդալ ավելին Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Ինչպե՞ս գրանցվել որպես Ա/Ձ

ԴԻՆԱ.

Ողջույն:
Խնդրում եմ ասեք` ինչ հաջորդականությամբ և ինչպես պետք է դառնալ Ա/Ձ: Խնդրում եմ ասեք նաև, թե ինչ հաշվետվություններ է ներկայացնում Ա/Ձ-ն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս գրանցվել որպես Ա/Ձ

Ծախսերի և եկամուտների հաշվառում

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել. ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ն ինչպե՞ս է վարում ծախսերի և եկամուտների հաշվառումը և ի՞նչ գրքեր է վարում:

Կարդալ ավելին Ծախսերի և եկամուտների հաշվառում

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել

Անուշ.

Եթե Ա/Ձ – ն ունի 2 խանութ և խանութների միջև կատարում է ապրանքային տեղափոխություն, առաքման գիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ: Ի դեպ, 2 խանութում էլ ունի հդմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել

Ա/Ձ կողմից ներկայացվող հաշվետվություններ

Էդգար.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին` Ա/Ձ-ն բացի տարեկան եկամտահարկի հաշվետվությունից պե՞տք է նաև ներկայացնի եռամսյակային հաշվետվություն:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ կողմից ներկայացվող հաշվետվություններ

Պատճենահանման ծառայությունների մատուցում

Արթուր.

Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ յոթ քառակուսի մետրը չգերազանցող տաղավարում պատճենհանման (xerox) և (print) ծառայություններ մատուցել: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հարկատեսակներ և պարտադիր վճարներ պետք է մուծեմ, և դրանք ինչպես են հաշվարկվելու ու ինչքան են կազմելու, եթե գրանցվելու եմ որպես անհատ ձեռնարկատեր:

Կարդալ ավելին Պատճենահանման ծառայությունների մատուցում

Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք` ինչպես է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար: Եթե հաշվարկվում է, օրինակ, տարվա համար 70000 սոց. վճար, ապա տարվա ընթացքում ԱՁ-ի կողմից մուծված 60000-ը (ամսական 5000) հանվու՞մ է 70000-ից մուծման ժամանակ: Եվ արդյո՞ք եկամտահարկը և սոց. վճարի հաշվարկները տրվում են առանձին-առանձին և միմյանց հետ որևէ կապ չունեն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար

Եկամուտների տարեկան հայտարարագիր

Անի.

Խնդրում եմ պարզաբանել, թե ին՞չ է գրվելու Ա/Ձ-ի եկամտահարկի տարեկան հայտարարագրի 36 տողում կամ ինչու՞ չի գրվելու:

Կարդալ ավելին Եկամուտների տարեկան հայտարարագիր

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկ

Անի.

Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:

Կարդալ ավելին Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկ

ԱՁ-ի վկայական

Աստղիկ.

Ես ինչպե՞ս կարող եմ ստանալ ԱՁ-ի վկայական Երևան քաղաքում, եթե գրանցված եմ հանրապետության որևէ մարզում:

Կարդալ ավելին ԱՁ-ի վկայական

Ծախսի հիմնավորում

Ժաննա Գ.

Խնդրում եմ պատասխանեք, եթե Ա/Ձ-ը ապրանք է ձեռք բերում, փոխարենը տալիս են հդմ և ոչ հ/ֆ, ես կարո՞ղ եմ չեկը ընդունել որպես հիմք և կազմել միակողմանի հ/ֆ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծախսի հիմնավորում

Ա/Ձ-ի վերաբերյալ

Լևոն.

Արդյո՞ք հնարավոր է Ա/Ձ-ին անուն դնել և ինչպե՞ս:

Կարդալ ավելին Ա/Ձ-ի վերաբերյալ

Պայմանագրի փոփոխություն

Հայկուշ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պայմանագրի փոփոխություն

Գործունեության գրանցում

Alina.

Բարև ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ, և իմ առջև դրված է հետևյալ խնդիրը` ես պետք է սկսեմ բիժուտերիայի խանութի գրանցում և հաշվապահական հաշվառման վարում, խնդրում եմ օգնեք, թե որտեղից պետք է սկսեմ: Ի՞նչ փաստաթղթեր և պայմաններ են անհրաժեշտ կազմակերպությունը գրանցելու համար: Կարծում եմ` ավելի հարմար և խելամիտ է ԱՁ գրանցել, շատ կարևոր է նաև ձեր կարծիքը:
Շատ շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ հղում անեք, թե որտեղից մանրամասն կարող եմ հարցերիս պատասխանը գտնեմ:

Կարդալ ավելին Գործունեության գրանցում

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից

Էդգար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից

Ա/Ձ-ն ԱԱՀ-ով չի հարկվում

Մարինե.

ԱՁ-ն ԱԱՀ-ով չի հարկվում, ՓՄՁ է: Խնդրում եմ, ով կարող է ինձ ուղարկել տարեկան հաշվետվությունների ձևերը և ասել հանձնման ժամկետները, rita142 շնիկ yandex.ru

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ԱԱՀ-ով չի հարկվում

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում Ա/Ձ-ն

Գայանե.

Խնդրում եմ ասեք ինձ` ինչ հաշվետվություն է ներկայացնում ինտերնետ ակումբ ունեցող Ա/Ձ, եթե նա աշխատող չունի:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում Ա/Ձ-ն

Սոց. վճարի հաշվարկ

Լևոն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Ա/Ձ աշխատողի սոց. վճարը ինչքան կլինի, եթե աշխատավարձը 35000դ. է:

Կարդալ ավելին Սոց. վճարի հաշվարկ