Tag: աշխատանք

16 տարին չլրացած քաղաքացին կարո՞ղ է արդյոք աշխատել

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ունեմ, որի համար շտապ պատասխան եմ ակնկալում: 16 տարին չլրացած քաղաքացին կարո՞ղ է արդյոք աշխատել: Ի՞նչ հիմքեր են պետք կամ թույլտվություն նրան աշխատանքի ընդունելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի

Սուսաննա.

Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը:

Ազատման հրամանի ամսաթվի վերաբերյալ

Գայանե.

Հարգելի գործընկերներ, աշխատողը դիմում է գրել 01.03.2012-ին 02.04.2012թ-ից իրեն աշխատանքից ազատելու համար: Տնօրենը մակագրել է այն 19.03.2012թ-ին: Կարելի՞ է արդյոք ազատման հրամանը տալ 30.03.2012թ-ին, թե՞ պարտադիր պետք է տալ մակագրման ամսաթվով: Ազատումը լինելու է ՀՀ ԱՕ 112 հոդվածին համաձայն: Նախապես շնորհակալություն:

Աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում

Anya.

Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը դիմում է գրում, որ ցանկանում է տեղափոխվել նույն ընկերության մեջ այլ պաշտոնում աշխատելու, և տնօրենը մակագրում է, որ համաձայն է, ապա ծանուցման ժամկետներ պահելու կարիք կա՞, թե՞ ոչ, և համաձայնվելով կնքում են համաձայնագիր, որ պայմանագիրը շարադրվի նոր խմբագրությամբ, որովհետև շատ բան է փոխվում: Թե՞ ճիշտ կլինի գրել նոր համարով պայմանագիր, թե՞ համաձայնագրում գրել, որ աշխատողը տեղափոխվում է: Եվս մեկ հարց` համաձայնագիրն ու պայմանագիրը այս պարագայում բավարա՞ր են, թե՞ անհատական հրաման էլ պետք է կազմել:

Արյո՞ք աշխատանքը համարվում է վտանգավոր

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ պատասխանել, արդյո՞ք բենզալիցքավորման կայանի աշխատանքը համարվում է վտանգավոր կամ խիստ վտանգավոր, եթե այո, ապա որտե՞ղ կարելի է դա նայել: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքից ազատում համաձայն ԱՕ 113 հոդվածի

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 5-ը` աշխատողին պետք է ազատել 120 կամ 123 հոդվածով, կատարած աշխատանքին չհամապատասխանելը գործատուն ի՞նչ փաստաթղթով պետք է ներկայացնի:
2.Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 9-ը , աշխատողին պետք է ազատել 123 հոդվածով, ապա քանի՞ օր անհարգելի բացակայության դեպքում կարող է այն կիրառվել:
Նախապես շնորհակալություն:

Աշխատանքի ընդունում

Lilit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինչու՞ են գործատուները խուսափում հղի կանանց ընդունել աշխատանքի: Ինչքանով ես տեղյակ եմ, հղիության հետ կապված բոլոր նպաստները վճարում է պետությունը: Խնդրում եմ պատասխանել մանրամասն և օրենքով հիմնավորված: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում

Գոհար.

Բարև:
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01 մարտի 2011 թ: Ազատվել է 30.09.2011 թ-ին:
Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում: Աշխատանքը հնգօրյա է: Շնորհակալություն:

Աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտ

Անժելա.

Հարգելիներս, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտի տիպային ձև angela-avagyan շնիկ yandex.ru հասցեին:

Հարկադիր պարապուրդ

Հրանուշ.

Կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, շենքի վթարային լինելու պատճառով աշխատակիցնբերին չի կարողանում ապահովել աշխատանքով և ուրիշ աշխատանք էլ չի կարող առաջարկել: Որքա՞ն ժամանակ կազմակերպությունը կարող է տվյալ աշխատակիցներին վճարել հարկադիր պարապուրդի համար և ի՞նչ չափով և աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածների համաձայն:

Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա գրաֆիկով

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, կազմակերպությունը աշխատում է հնգօրյա գրաֆիկով, քանի՞ աշխատանքային օր արձակուրդ է հասնում աշխատակցին, եթե ունի 3 և 15 տարեկան երեխաներ, աշխատում է 8 ամիս: Շնորհակալություն:

Աշխատանք կես դրույքով

Սեդա.

Ողջույն: Ես մի խնդրանք-հարց ունեմ: Ես աշխատանքի եմ ընդունվել 2010թ.-ի հուլիսի 1-ին, այժմ 7 ամսական հղի եմ, և այս տարվա հուլիսին լրանում է մեկ տարին, որ ես աշխատում եմ: Սակայն կա մի այսպիսի խնդիր: Բանն այն է, որ ես անցյալ տարվա հուլիսից մինչև այս տարվա մարտի 15-ը լիարժեք դրույքով եմ աշխատել և ստացել եմ 80 հազար դրամ աշխատավարձ, առողջական խնդիրների պատճառով մարտի 15-ից ապրիլի 15-ը արձակուրդ վերցրեցի, որից հետո կրկին առողջական վիճակի պատճառով, ըստ իմ դիմումի, ինձ ձևակերպեցին կես դրույք աշխատող: Ստացվում է, որ ես ապրիլի 15-ից հետո մինչ դեկրետ գնալը որպես կես դրույք աշխատող եմ եղել: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կերպ են հաշվելու իմ նպաստը և որքան այն կկազմի: Մեր կազմակերպության հաշվապահը ինձ ասել է, որ եթե ես հուլիսից եմ գնում դեկրետի, ապա ես մեկ ամիս կորցնում եմ, քանի որ ըստ նրա` հաշվելիս 12 ամիս հետ են գնում: Խնդրում եմ օգնեք: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ.փոստի հասցեն ` sepo86 շնիկ mail.ru

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարող է ՍՊԸ տնօրենը քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել աշխատանքի համար հենց իր հետ:

Բարձրացնում ենք աշխատանքի արդյունավետությունը: Արտադրողականության անկման 5 հիմնական պատճառ

tired

Հաճախ պատահում է այնպես, որ դուք անում եք ամեն բան ձեր արտադրողականությունը բարձրացնելու համար, սակայն դա տեղի չի ունենում: Ընդհակառակը, տեղի է ունենում անկում: Ինչու՞մն է բանը: Գոյություն ունի 5 հիմնական պատճառ.

1.Էներգիայի բացակայություն
Եթե չունեք էներգիայի աղբյուր, դժվար կլինի պահպանել շարժառիթները, որպեսզի արդյունավետ աշխատեք ամեն օր: Վատ քունը, նախաճաշի բացակայությունը, ավելորդ անհանգստությունը աշխատանքային օրվա ընթացքում իջեցնում են ձեր արտադրողականությունը Կարդալ ավելին “Բարձրացնում ենք աշխատանքի արդյունավետությունը: Արտադրողականության անկման 5 հիմնական պատճառ”

Պրակտիկանտ բժշկական հաստատությունում

Քնարիկ.

Բարև ձեզ: Այսպիսի մի բան, ես սովորում եմ արդինատուրաի 1-ին կուրսում, ինձ նշանակել են X պետական պոլիկլինիկայում որպես պրակտիկանտ: Այնտեղ կան բժշկուհիներ, որոնց հետ հարաբերություններս այնքան էլ նորմալ չեն: Այսոր բժշկուհին ինձ զգուշացրեց, որ այստեղ են հարկային մարմինները, ուստի. “Զգուշացնում եմ, կարող եք աշխատանքի չգալ”:
Ես որոշեցի օգնություն խնդրել:
Արդյո՞ք ես համարվում եմ օրենքով աշխատող, եթե նշանակվել եմ պետության կողմից, և ըստ մեր ունեցած տվյալների, եթե ես նշանակվել եմ պետության կողմից, ապա պետությունը ինքն է իմ հաշվին փոխանցումներ կատարում: Նախապես շնորհակալ եմ օգնության համար:

Աշխատողի գրանցում

zara.

Բարև ձեզ: Եթե հնարավոր է, կարո՞ղ եք ասել աշխատողին գրանցելու ամբողջ ընթացակարգը:

Պետական և քաղաքացիական աշխատանքներ

Tigran.

Բարև Ձեզ, խնդրում եմ, ինձ կարո՞ղ եք ասել` կա տարբերություն պետական կամ քաղաքացիական աշխատանքի մեջ, աշխատանքային գրքույկում դա ինչպես է լրացվում, եթե կատարվում է քաղաքացիական աշխատանք: Եվ արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ:

Պարտադիր բուժ. զննում

Գուրգեն.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ մեկնաբանեք աշխատանքային պայմանագրում աշխատողի պարտականությունների ցանկում տեղ գտած հետևյալ կետը.
– Աշխատողը պարտավորվում է անցնել բուժ. զննում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Ո՞ր օրենքն է սահմանում և հսկում վերը նշված կետը:
Շնորհակալություն:

Աշխատողների գրանցում

Տ.Ս.

Հարգելի հաշվապաներ, ինձ հետաքրքրում են մի քանի հարցեր` կապված աշխատողների գրանցման հետ:
1. Ես ունեմ հացաբուլկեղենի արտադրամաս և որպես խանութների առաքիչ օգտվում եմ ինձ ծանոթ տաքսու վարորդի ծառայություններից և վճարում դրա համար իրեն նախապես համաձայնեցված գումար:
Այսպիսով` արդյո՞ք նա համարվում է աշխատող, թե ոչ:
2. Այս պարագայում արդյո՞ք նա իրավունք ունի ստորագրելու հաշիվ-ապրանքագրի առաքիչ մասում
3. Եթե իմ աշխատողներց մեկը իմ բարեկամն է, որին ես չեմ վճարում աշխատավարձ, արդյո՞ք ես իրավունք ունեմ վերջինիս չգրանցելու:

Աշխատանք նախատոնական օրերին

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք, թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված նախատոնական օրերի 7 ժամյա աշխատանքային օրերը պահպանվա՞ծ են, թե՞ ոչ:
Շնորհակալ եմ:

Ինչպե՞ս անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի

Ռոբ.

Ինչպե՞ս հնգօրյա աշխատանքային շաբաթից անցնել վեցօրյայի, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Աշխատանքի ընդունման հրաման

Արմեն.

Հարգելի կոլեգաներ, աշխատանքի ընդունման հրամանը պետք է տրվի աշխատանքի անցնելու՞ օրը, թե՞ մեկ օր շուտ: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքի վարձատրություն

Աննա.

Խնդրում եմ պատասխանել` հանգստյան, տոնական և հիշատակի օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վճարել ցերեկային պահակին, եթե նա աշխատում է օր ու մեջ` առավոտյան 9:00-ից երեկոյան 20:00:

Վերադարձնում ենք աշխատանքն իր հունի մեջ. հետտոնական “ակլիմատիզացիա”

Գրասենյակ

Ահա և եկավ “երկար սպասված” երկուշաբթին` այս տարվա առաջին աշխատանքային օրը: Եվ չնայած առջևում “Հին տոմարով Նոր Տարին” է, թվերը, հաշվետվությունները և տնօրենը սպասել չեն կարող:

Դե ինչ, մասնագետները խորհուրդ են տալիս “թեթև տանել” հետտոնական “ակլիմատիզացիան” և ոչ մի դեպքում չմեղադրել ինքներդ Ձեզ ցածր արտադրողականության մեջ: Դա միայն կմեծացնի բացասական ազդեցությունը և չի նպաստի սեղանին դրված թղթերի կույտի վերացմանը: Ավելի լավ է աստիճանաբար Կարդալ ավելին “Վերադարձնում ենք աշխատանքն իր հունի մեջ. հետտոնական “ակլիմատիզացիա””

Ա/Ձ-իˋ աշխատանքի ընդունում

Անուշ.

Հարգելի կոլեգաներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է Ա/Ձ հանդիսացող անձը ընդունվել աշխատանքի (օրինակ՝ ՍՊԸ-ում)՝ որպես հիմնական աշխատող: Արդյո՞ք նույն գործընթացն է իրականացվում, ինչ սովորական աշխատող ընդունելու դեպքում:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, արդյոք հղի կինը պարտավոր է բյուլետենը ներկայացնելուց հետո գնալ արձակուրդ: Իսկ եթե նա ցանկանում է և ի վիճակի է դեռ աշխատել, հնարավո՞ր է շարունակել աշխատանքը:

Օտարերկրյա քաղաքացուˋ աշխատանքի ընդունում

Արտյոմ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ…
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին օտարերկրյա քաղաքացու վերաբերյալ: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է, կխնդրեի նշեք, թե որտեղից կարող եմ կարդալ դրա մասին: Կախավ շնորհակալ եմ:

Ուսանողիˋ աշխատանքի ընդունում

Անի.

Խնդրում եմ հուշեք. եթե հեռակա սովորող ուսանողին ընդունում ենք աշխատանքի, ապա նրա աշխատանքային պայմանագրի մեջ պե՞տք է նշվի, որը աշխատանքը համատեղության կարգով է:

Արդյո՞ք խախտում է համարվում

Նանուլ.

Խնդրում եմ պատասխանեք ….. Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:

Ոչ ռեզիդենտի` աշխատանքի ընդունում

Արփինե.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ մեկ հարցում: Օտարերկրյա քաղաքացու գրանցումը (որպես ոչ ռեզիդենտ անձ) աշխատանքի ինչպե՞ս է կատարվում ու ի՞նչ հարկեր են պահվում: Կանխավ շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ պայմանագրերը.

  • Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ
  • Աշխատանքային պայմանագիր գլխավոր հաշվապահի հետ

Աշխատանքի ընդունում

Մանուշ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, եթե հղին ուզում է գրանցվել որևէ մի կազմակերպությունում որպես աշխատող, նա քանի՞ ամիս պետք է աշխատի, այսինքն քանի՞ ամիս պետք է սոց վճար փոխանցվի նրա համար, որ աշխատողը ստանա իր ֆիզ.արձակուրդի գումարը:
Շնորհակալություն:

Արդյո՞ք արդինատուրան համարվում է աշխատանք

Վիկտորյա.

Մի այսպիսի հարց, հարգելի գործընկերներ… Ցանկանում եմ աշխատանքի ընդունել բժշկի, որը սովորում է արդինատուրայում և իր “պրակտիկան” անցկացնում է հիվանդանոցում: Իր համալսարանում նա գրանցված է աշխատանքային գրքույկով… և հիմա ես չգիտեմ, արդյոք իմ կազմակերպությունում աշխատանքը համարվելու է համատեղությամբ, թե հիմնական: Արդյոք արդինատուրան համարվում է աշխատանք:

Ժամանակավոր ընդունում աշխատանքի

Աննա.

Բարև ձեզ, ես ուզում էի իմանալ, եթե աշխատողին գրանցում ես մեկ ամսով, նրա համար ընդունման հայտ և աշխատանքի ազատման հաշվետվություն պե՞տք է նեկայացնել, թե ոչ:

Առողջության համար վնասակար աշխատատեղեր

Skristin.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ `հնարավորության դեպքում հղեք սայթը կամ եթե ունեք ուղղարկեք,
որ աշխատողներն են ընկնում 50 տոկոսի տակ (առողջ. համար վնասակար)
կամ խնդրում եմ պատասխանեք, անհատական կոշիկ կարող կոշկակարը ընդգրկվա՞ծ է այդ ցուցակում:

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Աննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ տալ ՍՊԸ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Աշխատանքային պայմանագիր (նոր)
  • Պահատվության պայմանագիր

Աշխատանքի ընդունում

Geghecik.

Բարև Ձեզ,
Կարո՞ղ եք ինձ ասել, թե ընկերությունում եռակցող աշխատանքի ընդունելիս, որակավորման կամ այլ վկայականի առկայությունը պարտադի՞ր է:

Աշխատանք համատեղությամբ

Սարգիս.

Խնդրում եմ պատասխանել, համատեղությամբ աշխատելու դեպքում հիմնական աշխատավայի ղեկավարի թույլտվությունը պարտադի՞ր է, թե ոչ:

6-օրյա աշխատանքային շաբաթ

SONA.

Սիրելի գործընկերներ:
Մեր ՍՊԸ-ն աշխատում է 6-օրյա աշխատանքային շաբաթով: Եթե շաբաթ օրն դառնում է աշխատանքային (երբ տեղափոխություն է լինում), ապա 6օրյա աշխատանքային աշխատաժամանակի տեղեկագրում լրի՞վ օր է գրվելու:

Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում

Hasmik.

Խնդրում եմ օգնեք:Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում և դուրս է եկել աշխատանքից, համապատասխանաբար ձևակերպելով այն և որը գրանցվել է գրանցամատյանում: Երեք օր անց աշխատողը ետ եկավ աշխատանքի, ուզում եմ իմանալ, կրկին դիմումի հիման վրա նոր հրաման տամ և կնքեմ աշխատանքային պայմանագիր, թե՞ հրամանով չեղյալ համարեմ ազատումը:

Մասնակցե´ք նոր հարցմանը

Հարցում

Հայտնե´ք Ձեր կարծիքը Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ Accountant.am – ի` 2 հարցից բաղկացած նոր հարցման միջոցով:

Կադրային գործ

Ժաննա.

Ես հիմա մի քանի փոքր ֆիրմաների կադրերի բաժնում եմ աշխատում:Երբեմն լինում են հարցեր, որոնց դժվարանում եմ լուծումներ տալ:Ակնկալում եմ Ձեր աջակցությունը:Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի հաշվարկ

Ani.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք ինձ հաշվարկել աշխատավարձ ազատ գրաֆիկով համատեղության կարգով աշխատողի համար, ընդ որում աշխատանքը սկսված է մայիսի 15-ից: Ինչպիսի՞ հաշվարկ պետք է ես անեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքի ներկայանալու ժամեր

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ հուշել, որտեղից կարող եմ գտնել սարքեր և համապատասխան էլեկտրոնային ծրագիրը, որոնք ֆիքսում են աշխատողների աշխատավայր ներկայանալու և աշխատավայրը լքերու ժամերը?

Աշխատանքային պայմանագիր

Նանե.

Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ասեք արդյոք այսպես ճիշտ կլինի և որտեղից ավելի մանրամասն կարող եմ տեղեկանալ հետևալի մասին`աշխատողի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց տասն օր առաջ իր իսկ կողմից ներկայացված դիմումի հիման վրա հրաման եմ տվել նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մասին,որը կկապեմ նախորդի ժամկետը լրանալու հենց հաջորդ օրը: Նոր աշխատանքային պայմանագիրը կունենա իր հերթական համարը աշխատանքային պայմանագրերի հերթականության մեջ և գրանցամատյանում կգրանցվի որպես նոր աշխատանքային պայմանագիր ?
Կանխավ շնորհակալություն

Ազատ գրաֆիկով աշխատանք

Tatev.

Ազատ գրաֆիկով աշխատակիցների համար լրացվու՞մ է արդյոք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր: Եթե այո, ապա ի՞նչ ժամաքանակով:

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.

  • Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Աշխատանք համատեղությամբ

Armine.

Բարև բոլորին: Խնդրում եմ եթե կարող եք ինձ օգնել: Եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է մեկ այլ տեղում, ապա հիվանդության բյուլետեն կարո՞ղ է ստանալ բոլոր աշխատատեղերից: