26/10/2026

ԱՊՊԱ

Նարինե․

Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել և այլևս պիտանի չէ շահագործման։ ԱՊՊԱ-ն վնասը արձանագրել է 8 մլն, իսկ փոխհատուցելու է առավելագույն չափով՝ 1,6 մլն։ Արդյո՞ք կարելի է այս դեպքում մեքենան լուծարել և հարկային տեսանկյունից ծախս ճանաչել և եթե այո, ի՞նչ հիմքեր են պետք դրա համար։

Գոհար․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, օգնեք խնդրում եմ. Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել, վնասել է մեքենայում եղած բեռը, չի տեղեկացրել ոչ ԱՊՊԱ-յին, ոչ գործատուին, նախապես կանխիկ գումար է վերցրել տնօրենից պարտքով: Երբ տնօրենն իմացել է պատահածի մասին, փոխհատուցում է պահանջել, աշխատողը դիմել է շանտաժի, իբր իրեն սպառնացել են, ծեծել են: Գործատուն աշխատանքից ազատման ի՞նչ ընթացակարգ պետք է վարի, արդյո՞ք 113-րդ հոդվածի 6-րդ կետը հիմք չէ առանց ծանուցման և կարգապահական տույժերի հեռացման։

Ելենա․

Բարև ձեզ: Կազմակերպությունը (ՍՊԸ) աշխատում է շրջանառության հարկով: Ապահովագրական կազմակերպությունից ստացել է ԱՊՊԱ հատուցում 20 000դր․։ Այդ գումարը արդյո՞ք պետք է հարկվի շրջանառության հարկով։

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Ունի գրանցված ավտոմեքենա: ԱՊՊԱ պատահարի գծով ստացել է փոխհատուցում ապահովագրական ընկերությունից 350 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ 350 000 դրամը արդյո՞ք պետք է հարկվի և շահութահարկով և ԱԱՀ-ով։

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության մեքենայի համար ԱՊՊԱ կազմակերպությունից պատահարի համար ստացվել է փոխհատուցում: Այդ ստացված գումարն ինչպե՞ս ձևակերպել, ի՞նչ ձևակերպումներ տալ, որ գործընկերների մնացորդների մեջ չարտացոլվի: Շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ: 2022թ. ընթացքում ընդհատված ԱՊՊԱ պայմանագրի համար ապահովագրական ընկերությունը վերահաշվարկ է կատարել և մեզ հետ է փոխանցել որոշակի գումար: Այդ գումարը ճանաչել եմ եկամուտ: Շահութահարկի տարեկան հաշվարկում արդյո՞ք պետք է ցույց տալ այդ եկամուտը և ո՞ր տողում: Նախապես շնորհակալ եմ։

Հայկ.

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ իր ընկերությն պատկանող տրանսպորտային միջոցներ ԱՊՊԱ անում էր օնլայն եղանակով, աշխատակցի քարտին դրամարկղից մուտքագրվում էր գումար, և քարտի միջոցով արվում ԱՊՊԱ, նշեմ, որ օնլայն ԱՊՊԱ ՍՊԸ հաշվեհամարից չի լինում, հիմա այս կանխիկ գործառույթների հետ կապված նման ձևով ԱՊՊԱ-ն խնդիր չի՞ առաջացնի: Կանխավ շնորհակալ եմ:

Հայկ.

Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Kristina.

Բարև Ձեզ:

1. Եթե ԱՊՊԱ-ից ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի համար փոխատուցվել է 100 000 դրամ, ապա դա դիտվու՞մ է որպես եկամուտ ՍՊԸ-ի համար (Շահույթահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0103 տողում լրացնե՞մ այդ 100 000-ը):

2. Այդ 100 000-ը ՍՊԸ-ն փոխանցել է ավտոտեխսպասարկման կազմակերպությանը վերանորոգման համար (փաստաթղթերով հիմնավորվել է), ապա այդ ծախսը ցույց տամ Շահութահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0201 տողում, թե՞ 0202 տողում:

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ի՞նչ ձևակերպում պետք է կատարել, եթե կազմակերպության ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Մեղավորը դիմացի կողմն է, և նրա պատճառած վնասի համար ԱՊՊԱ-ն վճարել է: Կանխավ շնորհակալ եմ:

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ապահովագրությամբ, ինչպես նաև ինտերնետ ծառայություն է մատուցում, ունի հսկիչ-դրամարկղային մեքենա: Հարցս` ԱՊՊԱ-ի ժամանակ հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրվու՞մ է, թե՞ ոչ: