22/10/2026

ավտոտրանսպորտային

Սոֆի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ ն մայիս ամսին ներկրված վեքենան վաճառել է ֆիզիկական անձի։ Հարց 1․ շրջանառության հարկից նվազեցվող գումարի հաշվարկում ո՞ր տվյալները պետք է ներառել։ Հարց 2․ առք ու վաճառքի պայմանագիրի օրինակ պե՞տք է ուղարկել հարկային։ Շնորհակալություն։

Արթուր․

2019 թ-ի դեկտեմբերին ՀՀ եմ ներմուծել մեքենա, մաքսազերծել եմ նույն տարում ու այդ ստատուսով մնացել մինչև 2025 թ-ի դեկտեմբերին, մեքենան կանգնել է հաշվառման իմ անունով, ու այդ պահին նվիրատվություն եմ արել կնոջս, ինչի համար բացի հայտնի վճարներից գանձել են նաև 45 600 պետ տուրք։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ տուրք էր դա, ինչպե՞ս է հաշվարկվել այդ թիվը, որ մարմնից ճշտել և անհրաժեշտության դեպքում հետ ստանալ այդ գումարը, եթե 2020ից հետո երբեք մեքենա ձեռք չեմ բերել և չեմ վաճառել։ Նախապես շնորհակալ եմ։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, տեխզննման գործունեությամբ զբաղվող ՍՊԸ արդյո՞ք պետք է հանձնի 18. ՏԵՂԵԿԱՆՔ` Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մասին, թե՞ ուժը կորցրել է:

Մերի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 22.02.2023թ. ՍՊԸ ձեռք է բերել ավտոմեքենա, որի դիմաց 4.833.000 ԱԱՀ է վճարել, հիմա մեքենան վաճառվում 20 մլն ՀՀ դրամով։ Հարգելիներս, ինչպե՞ս է տեղի ունենալու փոխմարումը, և ի՞նչ ընթացակարգ է պահանջվում հաշվապահից։ Ասեմ, որ ՊԵԿ-ը ավտոմեքենայի ԱԱՀ թույլ չի տվել հաշվանցել, և այն ՀՕ 72 հոդվածի 1) 8-րդ կետով պակասեցվել է։

Շուշանիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ կազմակերպության տնօրենի կատարած ծախսերը՝ կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված մեքենայի տրանսպորտային և պետական վճարումների հետ, հնարավո՞ր է փոխհատուցել՝ գումարը փոխանցելով նրա բանկային հաշվին։

Լիլիթ․

Բարև Ձեզ: Ընկերությունը հունվար ամսին ներմուծել է թեթև մարդատար մեքենա, որի invoice+տրանսպորտը (ինքնարժեք) էականորեն փոքր է մաքսային արժեքից: ԱԱՀ-ն (մաքսային արժեք+20%) միացրել ենք ինքնարժեքին և մուտքագրել ՀՄ: Հոկտեմբերին մեքենան վաճառվել է: Ինչպե՞ս ձևակերպենք և առանձնացնենք ԱԱՀ-ն։

Կիմա․

Բարև Ձեզ։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Ընկերությունը ձեռք է բերել մեքենա $14.000 արժեքով։ Մեքենայի օգտարար ծառայությունը գնահատվում է 5 տարի, իսկ մնացորդային աժեքը $2.000։ Ենթադրվում է, որ 5 տարվա տարվա ընթացքում մեքենան կանցնի 80.000կմ ճանապարհ։ Ենթադրենք՝

1-ին տարում անցնում է 10.000 կմ
2-րդ տարում անցնում է 15.000 կմ
3-րդ տարում անցնում է 18.000 կմ
4-րդ տարում անցնում է 20.000 կմ
5-րդ տարում անցնում է 17.000 կմ
Ընդամենը – 80.000 կմ ճանապարհ

Պահանջվում է՝ հաշվարկել մեքենայի մաշվածությունը 4 մեթոդներով՝ գծային, արտադրական, նվազող մնացորդի և ըստ տարիների հանրագումարի։

Արմեն․

ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը բեռնատար մեքենա է ներմուծել Վրաստանից, որի համար ներմուծման ժամանակ գործում է արտոնություն, ներմուծման ԱԱՀ չի առաջանում, վճարվում է միայն մաքսատուրք 10 %: Հարցը հետևյալն է․ եթե կազմակերպությունը արտահանում է այդ բեռնատար մեքենան ՌԴ, ապա արդյո՞ք այդ դեպքում գործում է ԱԱՀ զրոյական դրույքաչափը, և առաջանում է միայն շահութահարկ ձեռքբերման գնի և վաճառքի գնի տարբերության մասով։ Առհասարակ, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված։ Շնորհակալություն։

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հասկանամ, թե ի՞նչ անեմ ֆիզ․ անձի կողմից ավտոմեքենայի օտարման ժամանակ առաջացած հարկային պարտավորության համար։ Պետք է ԱՁ բացի, և ներկայացնեմ 163 ձևը ու էլի փակե՞մ։

Նարինե․

Բարև ձեզ։

ՀՀ-ում գրանցված կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրենը ՌԴ քաղաքացի է, ցանկանում է 3-րդ երկրից ներմուծել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցներ։ Ի՞նչ արտոնություններ ունի կազմակերպությունը, և արդյո՞ք կարող է արտահանել այդ տրանսպորտային միջոցները, թե՞ միայն ՀՀ-ում կարող է վաճառել։

Արա․

Բարև Ձեզ։ Հիմնադրելու ենք ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով։ Երրորդ երկրից ներմուծելու ենք ավտոմեքենա՝ վճարելով մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որը վաճառելու ենք Ռուսաստանի դաշնությանը։ Խնդրում եմ ասեք, թե ինչպես պիտի արտահանելու դեպքում վերադարձնենք վճարված ավելացված արժեքի հարկը։

Արմինե․

Բարև Ձեզ հարգելիներս, ՌԴ քաղաքացին (ոչ ռեզիդենտ) ցանկանում է ՀՀ-ում ՍՊԸ բացել, որպեսզի ԱՄՆ-ից մեքենաներ ներմուծի ՀՀ և արտահանի ՌԴ: Հայաստանում ոչ մի վաճառք չի իրականացնելու: Կասե՞ք, թե ինչ կարգով դա պետք կազմակերպվի, և դրույքաչափերը: Կանխավ շնորհակալ եմ։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ն ցանկանում է բեռնատար ավտոմեքենա ներուծել Վրաստանից։ ԱԱՀ-ն պե՞տք է հաշվանցվի, թե՞ ոչ, և հետևաբար որպես ՀՄ մուտք անելիս չպիտի՞ ներառվի ինքնարժեքում։ Խնդրում եմ արձագանքել։

Արայիկ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը ունի 2 մեքենա․ էվակուատոր և շարժական վուլկանիզացիայի հարմարանքով մեքենա։ Հարց․ արդյո՞ք երկու մեքենաների մեջ պետք է գրանցել շրջիկ ՀԴՄ։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը Վրաստանից ավտոմեքենա է ձեռք բերել 4 000 ԱՄՆ դոլլարով, որը համարժեք է 1 584 000 ՀՀ դրամի։ Մաքսային արժեքը նշված է 1 800 000 ՀՀ դրամ։ Կասե՞ք՝ ինչի՞ց է տարբերությունը, և ավտոմեքենայի մաքսային արժեքը ինչպե՞ս են որոշում:

Արուս․

Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ներմուծել ավտոմեքենա իր օգտագործման համար, հնարավոր է մի տարի ժամկետով, այնուհետև վաճառի։ Ի՞նչ նրբություններ կան ավտոմեքենա ձեռք բերելիս, և արդյո՞ք պարտադիր է վարել ուղեթերթը։

Շնորհակալություն։

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. երկու կազմակերպություններ, որոնք գործում են ԱԱՀ-ի դաշտում, իրականացնում են բեռնափոխադրման ծառայություններ։

Կազմակերպություններից առաջինը ցանկանում է իր գործունեության ընթացքում շահագործել երկրորդ կազմակերպության տրանսպորտային միջոցները։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հիմունքներով կարող է այն իրականացնել, արդյո՞ք պետք է որևէ քաղիրավական պայմանագիր՝ վարձակալության և/կամ անհատույց օգտագործման պայմանագիր տրանսպորտային միջոցների, և երկրորդ հարցս՝ կարո՞ղ է կազմակերպությունների միջև կնքվի համատեղ գործունեության պայմանագիր և այն գրանցվի հարկայինում, որի դեպքում տրանսպորտային միջոցների շահագործման վերցնելու պարագայում հարկեր չեն գոյանա։

Նարեկ․

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.

Հարց-Կասե՞ք՝ ո՞րն է օրենքով սահմանված կարգով ստացած պետական գրանցումը ։

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում վաճառքից, կարո՞ղ է արդյոք գնման արժեքից պակաս արժեքով վաճառել, և մաքսազերծման ժամանակ մուծված ԱԱՀ-ն հաշվանցվում է։

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ “транзитная декларация” փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։

Հարց 1․ Դա նորմա՞լ է

Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Արմեն․

Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Իգոր․

Բարև։ Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք իրեն պատկանող գույքը՝ տվյալ դեպքում բեռնատար ավտոմեքենան, անհատույց տրամադրել այլ անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ): Ի՞նչ պարտավորություններ կարող են առաջանալ։