Tag: արժույթ

Վարձատրությունը ստացվում է կրիպտոարժույթով

Աննա․

Բարև ձեզ, ես կատարում եմ ֆրիլանս աշխատանք և վարձավճարը ստանում եմ կրիպտոարժույթով: Այդ արժույթը վաճառում եմ մաս-մաս, գումարը ստանում եմ իմ բանկային հաշվին: Լսել եմ, որ 2025 թվականից պետք է հայտարարագրվի բոլոր եկամուտները, խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել այս դեպքում: Որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

Կարդալ ավելին Վարձատրությունը ստացվում է կրիպտոարժույթով

Ռեզիդենտների միջև գործարքների արժույթը

Նունե․

Չէի՞ք հուշի՝ որտեղ է նշված, որ ռեզիդենտների միջև պայմանավորվածությունը միայն դրամով պետք է լինի։

Կարդալ ավելին Ռեզիդենտների միջև գործարքների արժույթը

Արտարժույթով պարտքի մարում

Կարեն․

Ողջույն։ Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպում հետևյալ հարցում։ 2022թ․ սկզբին ունեցել ենք ձեռքբերում ՌԴ-ից ԱՄՆ դոլարով։ Հետագայում, ՌԴ բանկերի դեմ կիրառվող սանկցիաներից հետո ստիպված էինք փոխանցել այդ ձեռքբերման դիմաց ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլով։ Ինչպե՞ս ձևակերպեմ տարբեր արժույթներով պարտքի մարումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արտարժույթով պարտքի մարում

4 տոննա քաշով դրամները – Ռաի քարեր

Ռաի դրամները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի Յապ կղզիների վրա, իրենցից ներկայացնում են քարե սկավառակներ, թվով 6 000 հատ՝ պատրաստված կրաքարից։ Ամենամեծ քարերը ունեն 3,6 մետր տրամագիծ և 4 տոննա զանգված, իսկ ամենափոքրերը՝ 7-8 սմ չափեր։

Քարե դրամները Յապում են հայտնվել հարևան Պալաու կղզուց։ Մի քանի հարյուր տարի առաջ Յապի բնակիչները գնացել են ձկնորսության և մոլորվելով՝ հայտնվել են Պալաու կղզու վրա։ Տեսնելով կրաքարե կառուցվածքներ՝ նրանք պոկել են մի կտոր և կետի (ջրային կենդանու) ձև տվել դրան։ Այս քանդակը տուն բերելով՝ այն անվանել են “ռաի”, ինչը տեղացիների լեզվով նշանակում է “կետ”։

Այդ ժամանակ տեղացիները որպես արժույթ օգտագործում էին ամեն ինչ՝ խխունջներ, համեմունքներ և այլն, և այդ պատճառով Մանրամասն

Կարդալ ավելին 4 տոննա քաշով դրամները – Ռաի քարեր