22/10/2026

արձակուրդային

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2005թ.-ից և մինչ օրս չի գնացել արձակուրդ, իսկ 2019թ. ապրիլից էլ գտնվում է բյուլետենի մեջ (հիվանդության պատճառով): Ինչպե՞ս պետք է ձևակերպել արձակուրդայինը և ազատել աշխատանքից:

Մարիամ.

Եթե աշխատողը ոչ լրիվ աշխատանքային տարվա համար օգտվել է հերթական արձակուրդից, ստացել է արձակուրդայինը ամբողջությամբ, ապա աշխատանքից ազատվելուց հետո ստացել է վերջնահաշվարկը ամբողջությամբ, այս դեպքում ո՞վ պետք է կատարի հետվճար ավել ստացած արձակուրդային գումարը, եթե այն չի պահվել վերջնահաշվարկի գումարից, իսկ ազատված աշխատողը Հայաստանում չէ: Կամ կա՞ արդյոք այդ գումարը հետվճար չկատարելու հնարավորություն:

Շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ, եթե աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից, սակայն 2014թ.-ից մինչև 2019թ.-ի ապրիլի 24-ը գտնվել է ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս է հաշվարկում վերջնահաշվարկը, այսինքն՝ արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվելու շրջանի համար արձակուրդային օրեր են հաշվարկվում:

Էդգար.

Ողջույն։ Եթե ես փոխարինող ուսուցիչ եմ, իսկ հիմնական ուսուցիչը վերադառնում է հունիսի 3-ին, էս դեպքում ես արձակուրդային ստանու՞մ եմ։ Նշեմ, որ աշխատում եմ մոտ 1.5 տարի ու նախորդ անգամ հուլիսին եմ գնացել արձակուրդ:

Շուշան.

Ողջույն, կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք ես իրավունք ունեմ հրաժարվել արձակուրդային վճարից և խնդրել, որ սովորական աշխատավարձ վճարեն ինձ: Կա՞ օրենք, որտեղ նշվում է, որ ես պարտավոր եմ ստանալ արձակուրդային վճար:

Մարիամ.

Բարև ձեզ, որ խնդրեմ կարո՞ղ եք օգնել: Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային աշխատավարձ 2018թ.-ի փետրվարի 12-ից։ 5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում: 12 լրիվ ամիսների աշխատավարձը, ներառյալ լրավճարները, միասին կազմում է 2 280 000 դրամ, ամսական աշխատավարձը 210 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ:
Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:

Աստղիկ.

2017 թվականի հերթական արձակուրդիցս հետ եմ կանչվել 10 օր շուտ իմ համաձայնությամբ` ելնելով անհրաժեշտությունից: 2018-ին գնալու եմ արձակուրդ իմ 24 աշխատանքային օրվա համար (6 օրյա աշխատանքային ռեժիմ), միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ գումարվի նաև նախորդ տարվա չօգտագործածս 10 օրը: Ցանկանում եմ իմանալ` վճարումն ինչպե՞ս է կատարվելու` 24 օրվա համար, թե՞ արդեն 34: Կանխավ շնորհակալություն:

Լաուրա.

Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն:

Անահիտ Ս.

Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ – ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև ձեզ, գնացել եմ արձակուրդ, հաշվարկվել է արձակուրդային, որը ես ստացել եմ, հետո հետ կանչում է արվել, որի համար ստացել եմ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ պատասխանել` ես իրավունք ունե՞մ վերջնահաշվարկ պահանջելու:

Լալա Հ.

Բարև ձեզ:

Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի, ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ, ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն, օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել՝ ճիշտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիներ աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում:

Շնորհակալ եմ շատ նախապես:

Անի.

Բարև ձեզ:
Հարց – բարձրագույն հաստատության դասախոսի պայմանագիրը լրանալուց հետո, նրան պետք է տրամադրել վերջնահաշվարկ: Արդյո՞ք վերջնահաշվարկում պետք է հաշվի առնել հասանելի 35 արձակուրդային օր: Կանխավ շնորհակալություն:

Էդգար.

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:

Արփինե.

Եթե աշխատողը աշխատել է մեկ կամ երկու տարի, արձակուրդներն օգտագործել է և ազատվել է, եթե անգամ ունեցել է արձակուրդային, դա էլ է հաշվարկվել ազատման ժամանակ, կա՞ արդյոք նաև առանձին արձակման նպաստի անհրաժեշտություն, շնորհակալություն:

Արտակ.

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:

Գեղամ.

Խնդրում եմ ասացեք` ու՞մ նկատի ունի կառավարության 11.08.2005 թ. N 1384-Ն որոշումը հավելված 1-ի 12-րդ կետում. “Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ” ասելով:

Լարիսա.

Բարև ձեզ: Անձը աշխատել է 1 տարի և 3 ամիս, որից 7 ամիսը` 80 000 դրամ, իսկ 8 ամիսը` 100 000 դրամ աշխատավարձով: Ազատվել է իր դիմումի համաձայն և վերջին մի տարվա ընթացքում ստացել/գնացել է ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք անձը այս դեպքում ստանում է վերջնահաշվարկ (ԱՕ 130 հոդված), և ի՞նչ բանաձևով է այն հաշվվում: Խնդրում եմ նշել կոնկրետ ձևով հաշվարկվող հասանելիք գումարը: Շատ շնորհակալություն:

Anna K.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել ինձ մեկ հարցում: Եթե աշխատակիցը այս տարվա մեջ` ապրիլին օգտագործել է 2016 թվականի ամենամյա արձակուրդը, այժմ 2017 թվականի արձակուրդը տրամադրելու դեպքում ինչպե՞ս պետք է կատարվի հաշվարկը:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Հարցս հետևյալն է՝ 1994-2017 թվականը աշխատել եմ համայնքապետարանում: 2017 թվականի հունվարից ազատվել եմ աշխատանքից: Աշխատանքային պայմանագիր գործատուի հետ կնքվել է 2006 թվականին: 1994 -2006 թվականները ամենամյա արձակուրդ չեմ գնացել և վերջնահաշվարկի ժամանակ տվել են վերջին 3 տարվա արձակուրդայինս, այժմ անցել է 6 ամիս, և ես ցանկանում եմ բողոքարկել մնացած արձակուրդայինիս համար: Խնդրում եմ ասել` իրավունք ունե՞մ բողոքարկելու և եթե այո` օրենքի ո՞ր կետով:Նշեմ նաև, որ ունեմ գործատուի հետ համաձայնագիր վերջնահաշիվս ստանալու պահին:

Սյուզի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դպրոցում եմ աշխատում ու դեկրետ եմ գնալու հունիսի 19-ից, իսկ ուսուցիչների արձակուրդը սկսվում է հուլիսի 3-ից: Ինձ հետաքրքրում է` այս դեպքում ես արձակուրդային կստանա՞մ, թե՞ միայն դեկրետային գումարը:

Nara.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` եթե աշխատանքը հերթափոխային է 24-ժամյա կամ 12-ժամյա, ապա տվյալ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ամենամյա հերթական արձակուրդը` հնգօրյա, թե՞ վեցօրյա:

Կանխավ շնորհակալություն!