Tag: բոնուսային քարտ

Առցանց առևտրի հարթակի գործունեություն ռեֆերալների միջոցով

Տաթև․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ունի օնլայն առևտրի հարթակ։ Այժմ հաճախորդներ ներգրավելու նպատակով որոշում է կայացվել ներդնել referral-ների գաղափարը։ Էությունը կայանում է հետևյալում․ Հաճախորդ 1-ը հրավիրում է Հաճախորդ 2-ին և Հաճախորդի 2-ի յուրաքանչյուր գնումից Հաճախորդ 1-ը ստանում է որոշակի միավորներ, որոնցով կարող է հարթակի շրջանակներում իր գնումների դիմաց կատարել վճարումներ։ Օգնեք հասկանալ, թե ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հաշվապահությունը, որպեսզի խնդիրներ չլինեն։

Կարդալ ավելին Առցանց առևտրի հարթակի գործունեություն ռեֆերալների միջոցով

Ձևակերպում

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

Կարդալ ավելին Ձևակերպում

Եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով, ի՞նչ ձևակերպումներ է տրվում բոնուսային քարտի վրա գումար ավելանալու և քարտի գումարը օգտագործելու դեպքում:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով