Tag: գնումներ

Գնումների համակարգողի լիցենզավորման քննությանը մասնակցելու համար

Լիանա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է գնումների համակարգողի լիցենզավորման քննություններին։ Արդյո՞ք պարտադիր է բարձրագույն կրթության առկայությունը քննությանը մասնակցելու համար։

Կարդալ ավելին Գնումների համակարգողի լիցենզավորման քննությանը մասնակցելու համար

Դիմումի ձև

Արմինե.

Բարև ձեզ,

Որ խնդրեմ կարո՞ղ եք ուղարկել գնումների որակավորման մրցույթին մասնակցության համար դիմումի ձև:

Կարդալ ավելին Դիմումի ձև

Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշար և պատասխաններ

Դավիթ Այվազյան.

Ողջույն:

Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ օգտակար լինել, որ ձեռք բերեմ գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշարը և պատասխանները: Եթե որևէ մեկը ունի այս հարցաշարերը կամ տեղյակ է, թե ինչպես կարող եմ ձեռք բերել, շնորհակալ կլինեմ, որ ներքոնշյալ էլ. փոստի հասցեի միջոցով ինձ ուղարկի կամ տեղեկացնի:

Կանխավ շնորհակալ եմ:

ayvazyand68 շնիկ gmail.com

Կարդալ ավելին Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշար և պատասխաններ

Հարցաշարի պատասխաններ

Անի.

Խնդրում եմ, օգնեք գտնեմ գնումների համակարգողի որակավորում ստանալու քննության հարցաշարի պատասխանները:

Կարդալ ավելին Հարցաշարի պատասխաններ

Պետական կազմակերպությունը գնել է օդորակիչ

Ashot Beglaryan.

Բարը ձեզ: Իմ հարցը ավելի շատ գնումներին է վերաբերվում: Պետական կազմակերպությունը 14/07/2016 բանակցային ընթացակարգով առանց նախապես հայտարարելու 131 000դր -ով գնել է օդորակիչ: Պայմանագիր չի կնքվել` հիմք ընդունելով հաշիվ-ապրանքագիրը: 18/07/2016 ապրանքը մատակարարվել է և ակտ է կազմվել: Գնման համապատասխան բոլոր փաստաթղթերը կազմվել են: 20/07/2016 հաշվապահը բերում է հաշիվ-ապրանքագիր, ըստ որի ևս 20 000 առանձին փոխանցվել է նույն ֆիրմային տեղադրման համար: Ասեմ, որ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն է:

Հարցս հետևյալն է` ես, որպես գնումներ համակարգող, կարո՞ղ եմ սա ներառել նույն ընթացակարգի մեջ՝ անունը դնելով օդորակիչի ձեռքբերման և տեղադրման պայմանագիր, թե՞ այլ կերպ պետք է վարվեմ: Խնդրում եմ պատասխանեք իմ էլ հասցեին՝ a.l.beglaryan շնիկ gmail.com:

Կարդալ ավելին Պետական կազմակերպությունը գնել է օդորակիչ

Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշար

Ashot Beglaryan.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք ձեռք բերել Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշարը և պատասխանները: Եթե որևէ մեկը ունի այն, խնդրում եմ ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ a.l.beglaryan շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշար

Գնումների համակարգողի որակավորման քննություններ

Նաիրա.

Խնդրում եմ khachatryan.nara շնիկ gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել գնումների համակարգողի որակավորման քննությունների թեստային աշխատանքի ճիշտ պատասխանները: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գնումների համակարգողի որակավորման քննություններ

Գնումների որակավորման հարցաշարի ճիշտ պատասխաններ

Ani.

Եթե ունեք գնումների որակավորման հարցաշարի ճիշտ պատասխանները, խնդրում եմ, ուղարկեք այս հասցեին՝ ap.sokolova շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գնումների որակավորման հարցաշարի ճիշտ պատասխաններ

Գնումների մասին օրենքի հետ կապված

Սյուզի.

Հարգելի կոլեգաներ, կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր քաղաքացու հետ, որպեսզի կատարի մի շարք վերանորոգման աշխատանքներ: Հարցս հետևյալն է` համաձայն գնւմների մասին օրենքի 1 000 000 դրամը գերազանցելու դեպքում պետք է աշխատանքների կատարումը արվի տենդերի միջոցով: Վերը նշված մեկ միլիոնը դա հաշվարկայի՞ն թիվն է, թե՞ փաստացի բանվորին վճարված: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Գնումների մասին օրենքի հետ կապված

Գնումների համակարգողի որակավորման քննություններ

Naira.

Խնդրում եմ ասեք, թե որ իրավական ակտով է սահմանվում Գնումների համակարգողի որակավորման քննություններին դիմելու կարգը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գնումների համակարգողի որակավորման քննություններ

Արդյո՞ք դպրոցի հաշվապահները կարող են ստանալ գնումների համակարգողի լիցենզիա

Լիլիթ.

Խնդրում եմ ասել` արդյո՞ք դպրոցի հաշվապահները կարող են ստանալ գնումների համակարգողի լիցենզիա և հաշվապահ լինելու հետ միաժամանակ լինել գնումների համակարգող այդ դպրոցում:

Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք դպրոցի հաշվապահները կարող են ստանալ գնումների համակարգողի լիցենզիա

Պետական գնումների նվազագույն շեմ

Ararat.

Բարև Ձեզ, հարգելիներ:
Խնդրում եմ ասել, թե որ գումարի չափն է, որ ենթակա է մրցութային կարգով գնման: Այսինքն` որքա՞ն է նվազագույն շեմը պետական կամ համայնքային ձեռնարկությունների գնումներ կատարելու համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Պետական գնումների նվազագույն շեմ

Գնումների որակավորման քննություններ

Արամ.

Ժողովուրդ, ի՞նչ են իրենցից ներկայացնում գնումների որակավորման քննությունները, և իրակա՞ն է արդյոք դրանք հանձնելը:

Կարդալ ավելին Գնումների որակավորման քննություններ

Հաշվապահը կարո՞ղ է նշանակվել գնումների համակարգող

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Դպրոցի հաշվապահը կարո՞ղ է նշանակվել դպրոցի գնումների համակարգող:

Կարդալ ավելին Հաշվապահը կարո՞ղ է նշանակվել գնումների համակարգող

Եթե գնման առարկան չի գերազանցում 1 միլիոն դրամը

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. եթե գնման առարկան (գրասենյակային ապրանքներ) չի գերազանցում 1 միլիոն դրամը, ապա պարտադի՞ր է մրցույթով կատարել գնումը: Եթե այո, ապա ինչպե՞ս, կամ մեկ բաժակ գնելու համար ի՞նչ մրցույթ կարող է կազմակերպվել, որքանո՞վ է ճիշտ:

Կարդալ ավելին Եթե գնման առարկան չի գերազանցում 1 միլիոն դրամը

“Գնումների մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ

Sirarpy.

Բարև ձեզ, հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. գնումներին վերաբերող օրենքը բազային միավորը սահմանում է 1 միլիոն դրամ: Կարո՞ղ եք ասել` այդ բազային միավորը վերաբերում է ապրանքատեսակներին, թե՞ մեկ կազմակերպության հետ կարող ես մինչև 1 միլիոն գնումներ կատարել:

Կարդալ ավելին “Գնումների մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ

Գնումների մասին օրենքի վերաբերյալ

Հռիփսիմե.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, ճիշտն ասած գնումների մասին օրենքն այնքան ծավալուն է, որ կարդալ չեմ հասցնի:Համոզված եմ որ ավելի լիարժեք պատասխան կստանամ ձեզնից:Կազմակերպությունը տարվա ընթացքում ձեռք է բերում 7մլն դրամի դեղորայք`տարբեր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն, արդյոք ըստ գնումների մասին օրենքի պետք է մրցույթ հայտարարվի , թե ոչ: Մի հարց էլ ունեմ`կազմակերպությունը Ա/Ձ-ին պատվիրել է 296 000 դրամի բլանկներ միայն հաշիվ ապրանքագրի հիման վրա,արդյոք դա բավական է, թե աշխատանքի կատարման պայմանագիր պետք է կնքվեր: Շատ շնորհակալ եմ;

Կարդալ ավելին Գնումների մասին օրենքի վերաբերյալ