Tag: դադարեցում
Մուտք e-invoicing ծրագիր
Զառա.
Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք ԱՁ կարող է դադարեցնել գործունեությունը
Արթուր.
Բարև ձեզ, մի հարց ունեմ` անհատ ձեռներեցը ցանկանում է դադարեցնել գործունեությունը, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է դադարեցնել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Նախապես շնորհակալություն:
Կազմակերպության գործունեության դադարեցում
Վահե.
Ինչպե՞ս դադարեցնել ՍՊԸ-ի գործունեությունը:
Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ
Արմեն.
Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն:
Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Սամվել.
Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝
1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները:
2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով:
2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող:
Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը:
2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը:
2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը:
Հարգանքներով՝
Ս.Եսայան
ԱՁ գործունեության դադարեցման համար
Դավիթ.
Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը:
Կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու ժամանակ
Քնարիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու ժամանակ տնօրենին ազատու՞մ են:
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կազմակերպության համար
Վարդան.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում.
1. Ես հիմնադրել եմ ՍՊԸ և որպես տնօրեն եմ հանդես գալիս, բայց չունեմ պայմանագիր տնօրենի հետ:
2. ՍՊԸ հիմնել եմ 2015-01-12, բայց ոչ հարկայինում եմ գրանցվել, ոչ լիցենզիա եմ հանել որևէ ոլորտի, ոչ էլ որևէ բանկում բանկային հաշիվ կա բացված:
3.Ես անձնական խնդիրներ ունեմ հարկադիր կատարման մարմնի հետ, դա ինչ որ կերպ ազդեցություն կունենա՞ ՍՊԸ-ի հետ:
Ես հիմա ուզում եմ ակտիվացնել (այսինքն ստանալ լիցենզիա, գրանցվել հարկայինում…) ՍՊԸ-ն:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, կասե՞ք ինչ ազդեցություններ և տույժեր կարող են լինել, և իմ ԴԱՀԿ-ի հետ ունեցած խնդիրները ազդեցություն կունենա՞ն ՍՊԸ-ի վրա:
Կանխավ շնորհակալություն:
Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արթուր.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը գործունեությունը դադարեցրել է 2012թ.-ին: Հիմա ցանկանում ենք վերսկսել գործունեությունը, սակայն տարեսկզբին (մինչև փետրվարի 20-ը) շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չենք ներկայացրել: Հիմա եթե վերսկսենք գործունեությունը, արդյո՞ք հարկվելու ենք ԱԱՀ-ով, թե դադարեցված լինելու պայմաններում արդեն գործում է հայտարարություն ներկայացնելու 20-օրյա ժամկետը:
Կազմակերպության գործունեության դադարեցում
Margarita.
Բարև ձեզ, կասե՞ք` ինչքան ժամանակով կարող ենք սառեցնել կազմակերպությունը, և ինչպե՞ս է դա արվում: Խնդրում եմ շտապ պատասխանել:
Արդյո՞ք տնօրենը ազատվում է աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ
GOHAR.
Հարգելի կոլեգաներ, շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքային գործունեությունը: Ես գտնում եմ, որ պետք է ազատեմ իմ բոլոր աշխատողներին (եթե սխալ եմ, խնդրում եմ ուղղեք ինձ): Տնօրենը մնու՞մ է աշխատանքի մեջ: Եթե մնում է, ես նրան աշխատավարձ հաշվարկու՞մ եմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք պետք է հանձնել շրջանառության հարկի հաշվետվություն
Իզաբելա.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մինչև 01.08.15թ աշխատել է շրջանառության հարկով, այնուհետև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Օգոստոս ամսին ստացել է հովանավորչական օգնություն: Արդյո՞ք պետք է հանձնի երրորդ եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվետվություն:
Ա/Ձ գործունեություն չի ծավալել, սակայն դադարեցման դիմում չի ներկայացրել

Sargis.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում.
1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար
2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող:
3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞:
4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը:
Շնորհակալություն:
ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, շատ շտապ պատասխանեք: 1.5 տարվա ԱՁ եմ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը և լուծարել ԱՁ-ն: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ թղթեր, փաստաթղթեր, դիմումներ պետք է ներկայացնեմ և արդյո՞ք վճարումներ էլ պետք է անեմ, եթե այո` ինչի՞ համար:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Վազգեն.
Հարգելի հաշվապահներ, մոտ 2 տարի առաջ պետ. ռեգիստրում գրանցել եմ Ա/Ձ, ներկայացել եմ ՀՏ և գրանցել գործունեությունս, 6 ամիս հետո ներկայացրել եմ դիմում՝ գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, և այդ պահին բոլոր պարտքերս մարված էին: Հարցս հետևյալն է՝ երբ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, եկամտային հարկ պե՞տք է վճարեի, թե՞ ոչ: Շնորհակալություն:
ԱՁ լուծարում` հետագայում պարտքը մարելու պայմանով
Անահիտ.
Բարև ձեզ: Ես 2009թ-ին բացել եմ ԱՁ, որը փաստացի գործել է 1 ամիս: ՀԴՄ-ն հանձնել եմ, բայց ԱՁ-ն չի լուծարվել: Մինչ օրս այն չի գործել, սակայն վրան կուտակվել է 170 000 դրամ սոց. պարտք: Հիմա հնարավորություն չունեմ այդ պարտքը մարեմ: Կարո՞ղ եմ արդյոք լուծարեմ ԱՁ-ն՝ հետագայում պարտքը մարելու պայմանով:
Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի անունով
Arsine.
ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ:
Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը
Գագիկ.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը պետք է նոր սերնդի ՀԴՄ տեղադրի 2015թ. հունվարի 1-ից, սակայն փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը: Ինչպե՞ս վարվել: Միթե 1 ամսվա համար պետք է պարտադիր գնենք այդ ՀԴՄ: Շնորհակալություն:
Ո՞վ է վճարելու նպաստը
NM.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, եթե հնարավոր է:
Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և գումարած դրան գտնվում եմ հղիության վեցերորդ ամսում, մեր ֆիրման դադարեցնում է իր գործունեությունը դեկտեմբերի վերջին, բայց ես ֆիզ. բյուլետենը պետք է ստանայի հունվար ամսին: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ստանամ ինձ հասանելիք ֆիզ. բյուլետենի գումարը, չէ՞ որ ֆիրման ինձ ազատում է աշխատանքից, ումի՞ց պահանջեմ այդ գումարը, ես այդ ֆիրմայում ունեմ 3 տարվա փորձ և բոլոր հարկերը, վճարումները կատարվել են:
Գործունեության դադարեցման էլեկտրոնային դիմում
Մհեր.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ժամանակավոր դադարեցնել ՍՊԸ գործունեությունը: Փորձում եմ լրացնել դիմում (59. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հաստատագրված վճար վճարողի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ), բայց համար 3 դաշտը (Գործունեության տեսակը) միշտ դատարկ է մնում: Այդ դաշտում ոչ կարող եմ գրել, ոչ էլ ունեմ տարբերակներ, որ նրանից մեկը զատեմ: Այս ձևով չեմ կարողանում լրացնել դիմումը, միշտ ասում է` “Դաշտը չի կարող լինել դատարկ”: Խնդրում եմ հուշել` ինչպես վարվեմ: Նախապես շնորհակալ եմ:
Ի՞նչ հերթական քայլեր է անհրաժեշտ կատարել ՍՊԸ լուծարելու համար
Angela.
Հարգելի գործընկեր, խնդրում եմ բացատրել, թե ՍՊԸ-ն լուծարելու համար ինչ հերթական քայլեր են պետք կատարել: 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բոլոր աշխատողները ազատված են աշխատանքից, բացի տնօրենից:
Արդյո՞ք կազմակերպության գործունեությունը համարվում է վերսկսված
Կարեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2013թ. սեպտեմբերին գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել ՀՏ, որից հետո ստացել է հոսանքի և ջրի հարկային հաշիվներ: Հիմա ծանուցագիր է ստացել, որ կազմակերպության գործունեությունը համարվում է վերսկսված, և 2013թ. չորրորդ եռամսյակի համար պետք է հաշվարկել նվազագույն շահութահարկ: Հարց. արդյո՞ք կազմակերպության գործունեությունը համարվում է վերսկսված հաշիվ ստանալու դեպքում, եթե կազմակերպությունը որևէ այլ գործունեություն չի իրականացրել:
Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

Varduhi Balasanyan.
Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ
Mari.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը: Տնօրենին պե՞տք է ազատել աշխատանքից, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Պարտադիր գույքագրման հետ կապված

laura.
Ընկերությունը գումարային որքա՞ն մնացորդ իրավունք ունի ցույց տալու 2014թ. հոկտեմբերի 01-ի գույքագրման հետ կապված, եթե ընկերությունը դադարեցված է 2010թ.-ից, և գործունեությունը վերսկսել է 2014թ. սեպտեմբերի 01-ից:
Կազմակերպությունը ցանկանում է վերսկսել գործունեությունը
Մխիթար.
ՍՊԸ-ն դիմումի համաձայն ժամանակավորապես (անժամկետ) դադարեցրել է գործունեությունը: Ինչպիսի՞ կարգով պետք է առաջնորդվել գործունեությունը վերսկսելու համար, կա՞ արդյոք դիմումի ձև կամ կանոնակարգ: Կանխավ շնորհակալություն:
ԱՁ-ն ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել: Սակայն ԱՁ-ն ունի որոշ տեսակի գույք, ապրանք: Հարց` լուծարման ժամանակ այդ ապրանքի հետ ի՞նչ է լինելու, և արդյո՞ք առաջանալու են հարկային պարտավորություններ: Շնորհակալություն:
Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին դադարեցման դիմում տալու ժամանակ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. կազմակերպությունը գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում է ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում պետք է բոլոր աշխատողներին ազատել և վերջնահաշվարկ տալ, չէ՞ որ հնարավոր է կազմակերպությունը մի 2 ամսից կվերսկսի գործունեությունը, ի՞նչ է պետք է նորից հետ ընդունել: Շնորհակալություն:
ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում
Լևոն.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի` ժամանակավոր դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում: Նախապես շնորհակալություն:
Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը
Դավիթ.
Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե իրավաբանական անձի գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը: Ու՞մ հանձնել, Ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, թե՞: Ես ծանոթացա “Իրավաբականան անձանց պետական գրանցման մասին” ՀՀ օրենքին, սակայն այնտեղ հստակ ոչինչ չի ասվում: Խնդրում եմ օգնել, կանխավ շնորհակալություն:
