22/10/2026

դասակարգիչ

Մարինե․

Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:

Lusi.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չէիք նշի՞ S96.02.0 /վարսավիրական գործունեության/ դասակարգիչը ինչո՞վ է փոխարինվել: Անցած տարվա հաշվետվության ուղղում պետք է արվի, թույլ չի տալիս համակարգը:

Գևորգ.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, 95․12․0 տնտեսական գործունեության դասակարգիչով գրանցված (գրանցումը կատարվել է 18.06.2020թ.-ին) Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել։ Շնորհակալություն:

Եվա.

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, եթե ԱՁ-ն գործունեություն է ծավալում որպես խանութ և որպես վարսավիրանոց, ի՞նչ դասակարգիչ պետք է լինի:

Լիանա․

Բարև ձեզ։ “Լվա ինքդ” օբյեկտի համար ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ, G45210 չի թողնում, «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 – Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի, 15-րդ տողում լրացրել եմ շրջանառությունը։ Շնորհակալություն։

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ շրջանառության հարկի հաշվետվության մեջ դասակարգիչ եմ լրացնում, բաժնի 1-ին տողում գրվում է. “Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի”։Բայց կա այդպիսի դասակարգիչ՝ G47210։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։ Շնորհակալ եմ:

Արմինե․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է միջնորդային գործունեությամբ (միջնորդություն բեռնափոխադրումներից), նրա եկամուտը միջնորդավճարն է: Նախորդ տարում չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը, կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եվ տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ պետք է ունենա:

Հայկ.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը:

Կանխավ շնորհակալություն:

Լիա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ կողմնորոշվել։ Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում (ըստ աշխատողների) զբաղմունքների դասակարգչի կոդը կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 2030177, ճի՞շտ է։ Սակայն նկատել եմ, որ զբաղմունքների դասակարգչի կոդը նշում են նաև 9999999 բոլոր աշխատողների համար (այդ թվում նաև տնօրենի)։ Արդյո՞ք դա նույնպես ընդունելի է։

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ծառայությունների անվանումներն էլ պետք է տպել ՀԴՄ կտրոնի վրա համաձայն դասակարգչի, թե՞ խոսքը վերաբերում է միայն ապրանքներին: Շնորհակալություն:

Արսեն.

Հարգելիներըս, խնդրում եմ օգնել, ցանկանում եմ գրանցել ԱՁ www.e-register.am կայքում, հեռախոսի և համակարգիչների վերանորոգմամբ եմ ուզում զբաղվել, հասել եմ “Տնտեսական գործունեության դասակարգիչ” կետին, ինձ առաջարկում է ընտրել
“95.12.0 Կապի սարքավորանքի նորոգում” կամ “95.11.0 Համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների նորոգում”:

Ստացվում է՝ ես իրավունք ունեմ միայն մեկ տիպի սարքավորում վերանորոգել, ես ուզում եմ համակարգիչ, հեռախոս և կենցաղային այլ իրեր վերանորոգելու իրավունք ունենալ: Ի՞նչ անել այս դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել արդյոք, շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվարկի ժամանակ մեր գիտա-ուսումնական լաբորատորիայի համար ըստ դասակարգիչների` լրացրել ենք 2 տող` M-ՀԴՄ-ով գրանցված գումարները, և P- ուսանողնեի ուսման վարձը բանկային հաշվին: Հիմա, երբ փորձեցի լրացնեմ P – հատված` 85, խումբ`5, դաս` 9. (ինչպես նախորդ բոլոր անգամները), համակարգի կողմից զգուշացում ստացա, որ նման դասակարգիչ գոյություն չունի: Կարո՞ղ եք իմանալ` արդյոք ինչի՞ հետ կապված կլինի զգուշացումը:

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:

ԱՐՓԻ.

Բարև ձեզ, օգնեք ինձ լրացնել շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակը, եթե ես մատուցում եմ աուդիո և վիդեո նկարահանման և մոնտաժի ծառայություն: Կանխավ շնորհակալ եմ: