28/10/2026

դեբիտորական պարտք

Գոռ․

2011թ. հունվարի 1-ին կազմակերպության դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի մնացորդը 59,000 դրամ է: 2011թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպության դեբիտորական պարտքի մնացորդը կազմել է 537,000 դրամ: Որոշվել է դուրս գրել 57,000 դրամի դեբիտորական պարտք և հնարավոր կորուստների պահուստը կարգավորել այնպես, որ այն կազմի դեբիտորական պարտքի մնացորդի 5% չափով: Որքան կլինի կազմակերպության Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը։

Արամ․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է 05․10․2017թ․ N 1373-Ն որոշմանը՝ “ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ”։

Սույն որոշմամբ սահմանվում է, որ “այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս”:

Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։

Նախապես շնորհակալություն։

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր, բայց գործընկերը դադարեցրել է գործունեությունը կամ սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս կարող եմ անհուսալի դեբիտորական պարտք ճանաչել, և հաշվապահական ձևակերպումները խնդրում եմ: Կանխավ շնորհակալություն:

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 17.04.2021թ.-ին ծառայությունների մատուցման հաշիվ է դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ 31.05.2021: Վճարումը կատարվել է 17.04.2021թ.-ին, և տրվել դրամարկղի մուտքի օրդերի անդորրագիր: Հարց. ինչպե՞ս ձևակերպել վճարումը՝ ստացված կանխավճար, թե՞ դ. պարտքի մարում:

Քրիստինե.

Բարև ձեզ: Բալանսի հետ կապված, որ խնդրեմ կասե՞ք կրեդիտորական պարտքերը, դեբիտորական պարտքերը միայն հաշվետու ժամանակաշրջանինն են գրանցվում, թե՞ նախկինից մնացածին գումարվում են հաշվետու տարվանը:

Վազգեն.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը 2019թ.ի վերջի դրությամբ ունի դեբիտորական պարտք՝ ապրանքների մատակարարումից 1 000 000 դրամ: Արդյո՞ք դա 2019թ.-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է ներառել որպես եկամուտ և հարկվել:

Արամ.

Բարև Ձեզ: Հարցս վերաբերվում է պահուստաֆոնդին: Կխնդրեմ հստակեցնել անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝ եկամտի և ծախսի հաշվառման առանձնահատկությունները:

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք անհուսալի դեբիտորական պարտքերը ծախս ճանաչել և նվազեցնել կուտակված շահույթից: Նշեմ, որ ծախս ճանաչելու համար առկա են հիմնավորող փաստաթղթեր /որոշում՝ քննչական վարչության/:

Արմեն.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել մի հարցում․ կազմակերպությունը զբաղվում է մեծածախ վաճառքով և ԱԱՀ վճարող է: Եթե, օրինակ, հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք՝ 9 մլն դրամի, և այդ հաճախորդը գումարը տալու է 1 ամիս հետո, այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ի՞նչ գումարի կորուստ է կրում կամ ի՞նչ խնդիրներ կունենա: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, գրեք: Շնորհակալ եմ։

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը արդյո՞ք իրավունք ունի այլ կազմակերպության կամ ֆիզ. անձի անունից բանկից գումար փոխանցի իր կազմակերպության հաշվեհամարին: Նշեմ, որ փոփանցման փաստաթղթերում երևում է վճարողի անունը, իսկ նպատակ դաշտում` թե ում անունից է փոխանցվել գումարը: Շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ:
Եթե դեբետորական պարտքը գոյանում է, երբ կազմակերպությանը պարտք են, ապա ո՞րն է համարվում կոնկրետ առևտրային կազմակերպության դեբիտորական պարտք (ավելի հստակ` սուպերմարկետներում), այսինքն ո՞րն է համարվում սուպերմարկետի դեբետորական պարտք:

Շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝

1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու:
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:

218

Erik.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին.
Եթե կազմակերպությունը գործունեության 6 ամսվա կտրվածքով շահույթ չունի, սակայն կանխատեսվում է, որ տարին շահույթով է փակելու, այդ դեպքում 6 ամսվա ընթացքում միջանկյալ շահաբաժին կարո՞ղ է վճարել, թե՞ ոչ, թե՞ այդ ընթացքում անձնական նպատակով հանված գումարը ձևակերպվում է դեբիտորական պարտավորություն, այլ ոչ թե միջանկյալ շահաբաժին: Եթե շահույթ չկա, կարո՞ղ է վճարվել միջանկյալ շահաբաժին, թե՞ ոչ:

207

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 – րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% – ի չափով, 181-րդ օրը՝ 50 % – ի չափով և 271-րդ օրը՝ 75 % – ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % – ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, ժամկետանց դեբիտորական պարտքի վրա հաշվարկված տույժերը ինչպե՞ս փաստաթղթավորել, որպեսզի ներկայացնել դեբիտոր կազմակերպությանը:

Նախապես շնորհակալ եմ:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:

Արթուր.

Խնդրում եմ ինձ ներկայացրեք վարկերի և դեբիտորական պարտքերի ամորտիզացված արժեքով հաշվառումը և ակնկալվող դրամական հոսքերի զեղչումը:
Կանխավ շնորհակալություն