27/10/2026

դպրոց

Մարտին․

Հիմնական աշխատանքին զուգահեռ քաղաքապետի որոշմամբ ընդգրկվել եմ դպրոցի կառավարման խորհրդի կազմում և ընտրվել խորհրդի նախագահ ու 5 տարի բարեխիղճ աշխատել: Արդյո՞ք այդ տարիները կհամարվեն աշխատանքային ստաժ, թե՞ ոչ, և եթե ոչ, ապա ինչու՞։

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մարզպետարանը ՀՄ-ներ է հանձնել դպրոցին: Գրանցման և շահագործման հանձման ակտի մեջ պետք է նշվի մատակարար հաշիվը, սակայն տվյալ ՀՄ-ն որպես նվիրատվություն է պետք ճանաչել, և եթե գործառնությունները չենք գրանցում, անալիտիկ և սինթետիկ հաշիվների շեղում է առաջանում: Նշեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվեմ:

Ժասմենա.

Բարև ձեզ։ Եթե տեղյակ եք՝ ԿԳՄՍ նախարարի 13.10.2020թ. N 38-Ն հրամանի համաձայն, դպրոցները կարող են ծնողների վճարի հիման վրա ձևավորել երկարօրյա խմբեր։ Կարգի 21-րդ կետի համաձայն, այդ խմբերում աշխատող մանկավարժի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից։ Խնդրում եմ կոնկրետ օրինակով կարո՞ղ եք բացատրել, թե ինչպե՞ս հաշվարկենք մանկավարժի վճարի չափը՝ համաձայն օրենսդրության ո՞ր կետերի։

Սաթենիկ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս վարվել, եթե դպրոցը կառուցում են և տեղափոխվել ենք այս պահին ուրիշ դպրոց, պահակներին ինչպե՞ս վճարել։ Շինարարական կազմակերպությունը ունի իր պահակը, իսկ տեղափոխված դպրոցը իր պահակները։

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։
Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։

Լիաննա.

Բարև Ձեզ: Դպրոցները, որ անցել են 6 օրյա աշխատանքային շաբաթի, քանի՞ աշխատ. օր վերցնենք հոկտեմբերի համար և շաբաթական քանի՞ ժամ ենք լրացնելու հաճախումների տաբելը:

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Անահիտ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները։ Եթե դպրոցը չունի գնումների համակարգող, արդյո՞ք պայմանագրերը պետք հաշվապահը կազմի և ի՞նչ ժամկետներում։

Լյուսի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկատեսակներով է հարկվում և ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում ԱՁ-ն, որը հանդիսանում է պարարվեստի դպրոց։

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին՝
1. դպրոցներում տնօրենն ու հաշվապահը կարո՞ղ են միաժամանակ գնալ արձակուրդ,
2. դպրոցի հավաքարարը քանի՞ օր իրավունք ունի արձակուրդ գնալու:

Նախապես շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ: Ինձ արաջարկում են վարել դպրոցի հաշվապահություն: Երբևէ չեմ վարել ընդհանուր: Կարո՞ղ եք ինձ տրամադրել ձեռնարկներ կամ ընթացակարգեր դպրոցի հաշվապահություն վարելու համար: Կամ հուշեք, թե որտեղից կարող եմ ձեռք բերել: Նախապես շնորհակալություն:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ուղղություն տվեք՝ ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ, պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը:

Շնորհակալություն: