29/10/2026

դրամարկղային գիրք

Կարինե.

Ողջույն, բոլոր մասնակիցներին։ Ես կուզենայի ճշտել. այսօրվա դրությամբ ինչպիսի՞ գրանցամատյաններ են օգտագործում հաշվապահության մեջ, եթե կազմակերպությունը նորաբաց է, զբաղվում է զբոսաշրջությամբ (ավիատոմսեր, տուր․ փաթեթներ, թարգմանություն, գրին քարտի խաղ․ գրանցում,)։ ՍՊԸ է, հանդիսանում է շրջ․հարկատու և ունենք միայն դրամարկղի գիրք։ Գիտեմ, որ բավականին գրանցամատյաններ այլևս չեն օգտագործում։ Խնդրում եմ արձագանքել։ Կանխավ շնորհակալություն։

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ, որը զբաղվում է միայն անկանխիկ գործունեությամբ, քանի որ ատամնաբուժարան է, հուլիս ամսից սկսած անկանխիկի չեքերը պե՞տք է արդյոք դրամարկղի գրքում գրեմ:

Անահիտ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, միկրոյի հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն զբոսաշրջության օպերատորի ծառայություններ է մատուցում, ունի բանկում բացված դրամային, դոլարային և եվրոյով հաշիվներ։ Արդյո՞ք միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի համար պարտադիր է դրամարկղի գրքի վարումը, թե ծառայությունների դիմաց փոխանցումները կատարվում են բանկային հաշվին և արտարժույթը տեղում փոխանակվում է։

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գործունեության ընթացքում կատարել է կանխիկով գործառնություններ, դրամարկղի գիրքը թղթային է, հիմա լրացել է։ Ներկայումս կանխիկով գործառնություն չի իրականցնում, բայց հնարավոր է որ հետագայում իրականացնի՝ ի՞նչ խորհուրդ կտաք, էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցել, թե՞ ոչ, և եթե դժվար չի նաև ի՞նչ որ ուղեցույց ուղարկեք, թե ինչպես վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Կանխավ շնորհակալ եմ։

Աննա.

Բարի երեկո։
Սիրելի հաշվապահներ, եթե հայտնաբերվել է, որ դրամարկղի գրքում 4 ամիս առաջ մեկ գործարք չի մուտքագրվել (հաշվարկային հաշվի համալրում է եղել), ըստ այդմ սխալ է գնացել հանրագումարի տողերը, ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս ուղղել։ Խնդրում եմ կիսվել անձնական փորձով։

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի դոլարի և ռուբլու դրամարկղային գրքեր, քանի որ կատարում է արտարժույթով կանխիկ գործարքներ: Այդ գրքերում գումարի մուտքն ու ելքը արտարժույթո՞վ պիտի կատարվի, թե՞ համարժեք դրամով։
Ու էլի մի հարց. դրամարկղային գիրքը 3 ամսվա կտրվածքով կարելի՞ է լրացնել, քանի որ գործարքները քիչ են։

Մելինե.

Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից: Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։

Արա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ 1. Կազմակերպության աշխատակիցների քանակը չի գերազանցում երեքը և հաշվապահի վրա նաև դրված են գանձապահի պարտականությունները։ Հաշվապահը պատճենահանող թղթի օգնությամբ գանձապահին հատկացվող ստորագրության մասում ստորագել է, նշել ելքի և մուտքի օրդերների քանակը, սակայն որպես հաշվապահ դրամարկղի գրքում ստորագրել է առանց պատճենահանող թղթի։ Դա դրամարկղի գրքի լրացման սխալ համարվու՞մ է, թե՞ ոչ։ 2. Կարո՞ղ է արդյոք հաշվապահը մուտքի և ելքի օրդերների վրա գրված “գլխավոր հաշվապահ” հատվածում ստորագրել, այս դեպքում, երբ ընկերությունը փոքր է և որպես այդպիսին գլխավոր հաշվապահ չկա։ Շնորհակալություն։

Ռոման․

Բարև ձեզ:

1․ Եթե կազմակերպության բանկային հաշվից կանխիկացում է կատարում լիազոր անձ, բայց կազմակերպությունում որպես աշխատող գրանցված չէ: Ի՞նչ խնդիրներ և հետևանքներ կարող է ունենալ համալիր ստուգման ժամանակ։

2․ Եթե կազմակերպությունը ունի ռուբլու հաշիվ և դրամարկղ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերները լրացնելիս կարո՞ղ է ռուսերեն լրացվել։

3․ Եթե շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ բանկի դոլլարային հաշվից կանխիկացում է կատարում դոլլարով, ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ։

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, դրամարկղային գրքերի լրացման հետ կապված պարտադի՞ր է ամսվա մնացորդը գրելը: Որտե՞ղ կարող եմ ուղղորդող որևէ բան գտնել: Ստուգումների ժամանակ դրամարկղային գիրքն ստուգու՞մ են, ինչի՞ն են ուշադրություն դարձնում: Կանխավ շնորհակալ եմ:

Լիլի.

Երկու հարց ունեմ. հանրային սնունդ կազմակերպող ՍՊԸ-ն միկրոյի դաշտում է աշխատում, դրամարկղի գիրք վարելը պարտադիր չէ՞: Հարկայինով բայց արդեն գրանցել են, իսկ եթե ունեմ, բայց չվարե՞մ:

Սամվել․

Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել․ Հ/Կ-ն ունի 1 քաղիրավականով աշխատող, սակայն մի օր է գրանցված եղել և չի աշխատել, աշխատավարձ չի ստացել, հիմա եկամտահարկի հաշվարկում աշխատողի աշխատանքային ժամերը պետք է գրեմ 24, թե՞ 0, և արդյո՞ք հնարավոր է աշխատավարձը գրել 0, կամ ի՞նչ հարկեր են պահվում և ինչքա՞ն աշխատավարձից, դրանք կարո՞ղ եմ իրար գումարել և այդքան գումար գրել: Նաև հարկի վճարման դեպքում դրամարկղային գրքում գրառում արվու՞մ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կամ կարող եմ այդ գումարը գրել տարեկանի հաշվետվությունում որպես նվիրատվություն այդքան գումարի չափով: Նաև անհրաժե՞շտ է հանձնել 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին ձևը, թե՞ այն այլ հաշվետվություն է: Նախապես շնորհակալություն։

Սոֆյա․

Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ:
Ասացեք խնդրեմ․
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին)
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու

Շնորհակալություն։

Արփի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Նախկին հաշվապահը դրամարկղի գիրքը լրացնելիս հաշվի չի առել, որ փոխվել է տարին, և շարունակել է օրդերների հերթական համարները։ Կասե՞ք՝ ինչ կարող եմ անել այս դեպքում, և ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ։
Շնորհակալություն։

Ռ. Գալոյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել, եթե դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են, իսկ նորը չունեմ: Արդյո՞ք կարող եմ նորը գրանցել և բաց թողածը լրացնել: Կանխավ շնորհակալություն:

Դիանա.

Բարև ձեզ: Ես շրջ. հարկով հարկվող ԱՁ եմ, մատուցում եմ մասնագիտական, գիտական ծառայություններ օտարերկրյա կազմակերպությանը։ Լրացնում եմ հաշիվ վավերագիր, աշխատաքների հանձնաման-ընդունման ակտի ստորագրման հետ միաժամանակ։ Միջազգային կազմակերպությունից ստացել եմ վճարում աշխատանքների դիմաց՝ արտարժույթով ԱՁ հաշվին։ Հարցս 2 մաս ունի.
1) Անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղ կանխիկացման համար:
2) Եթե ոչ, կա՞ն այլ հաշվապահական փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծել փոխանցումները կանխիկացնելիս։
Շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ: Մանկապարտեզի երեխաների վարձավճարները մինչ այս տարի հավաքում էին խմբերի դաստիարակները, վերջում ամսվա մեջ 2-3 անգամ դրամարկղային գրքում մուտք, ելք էր արվում տնօրենի ստորագրությամբ և վճարվում համայնքապետարանին։ Այս տարի մեզ ասացին, որ պետք է յուրաքանչյուր ծնողից անհատական վերցնել և դրամարկղային գրքում՝ մուտքի օրդերով ներկայացնել։ Մանկապարտեզն ունի 120 սան, կարծում եմ՝ այդ թվով վճարների դեպքում հնարավոր չէ խուսափել սխալներից, շփոթմունքներից և վերջապես դրանցից առաջացող տուգանքներից։ Ասացեք, խնդրում եմ, կարո՞ղ ենք առաջվա նման տնօրենի/դաստիարակի մոտ հավաքել, և տնօրենը փոխանցի հաշվապահին՝ ամսվա մեջ մի քանի անգամով մուտքի օրդերով գրանցել: Արդյո՞ք խախտում կլինի, ինչպե՞ս վարվել:
Հ.Գ. գանձապահ չունենք, միայն հաշվապահ է։

Մելինե.
Երբ ՍՊԸ տնօրենն անձամբ է վարում իր հաշվապահությունը մուտքի և ելքի փաստաթղթերում (մուտքի, ելքի օրդերներ) գլխավոր հաշվապահի, գանձապահի փոխարեն էլ՞ պետք է ստորագրի, թե՞ միայն կազմակերպության ղեկավարի տեղը։ Եվ եթե տարվա վերջում շահաբաժիններ չի հայտարարվել և չի վճարվել, դրամարկղի մնացորդը դրամարկղային գրքում տեղափոխվելու՞ է հաջորդ տարի, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք: