Tag: դրոշմավորում

Ապրանքի դրոշմավորում ձեռքբերման փաստաթղթի բացակայության դեպքում

Հասմիկ․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն շարժիչի յուղի վաճառքի հաշիվ է գրում, բայց չունի ձեռքբերման փաստաթուղթ և չի հանդիսանում ներմուծող, այս պարագայում ապրանքի դրոշմավորումը ինչպե՞ս պետք է կատարվի։

Կարդալ ավելին Ապրանքի դրոշմավորում ձեռքբերման փաստաթղթի բացակայության դեպքում

Պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երկու հարց ունեմ․

1. Եթե հյուրատունը գտնվում է մարզում, աշխատում է շրջանառության հարկով և 2024թ․ շրջանառությունը չի գերազանցել 25 000 000 դրամը, պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը

2. եթե առանձին գարեջրի, հյութի, ջրի վաճառք չի ունենում, միայն հյուրատան հյուրերի սննդի պատվերի մեջ է մտնում, պարտադի՞ր է ապրանքների դրոշմավորումը

Կարդալ ավելին Պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ

Բելլա․

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Ռեստորանային ոլորտը ինչպե՞ս կարող է անցում կատարել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների նույնականացմանը։ Արդյո՞ք խնդիրներ կառաջանան մարտի 1-ից չունենալու դեպքում։ Նշեմ նաև, որ մեր դեպքում նման ապրանքներից են՝ գազավորված ըմպելիքները, սուրճը, գարեջուրը։

Կարդալ ավելին Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ

Գեղեցկության սրահի գործունեություն

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն իրականացնում է գեղեցկության սրահի գործունեություն, ծառայությունների մատուցման համար ձեռք է բերում ներկեր և գունաբացող նյութեր, տվյալ նյութերը, որպես ծառայությունների մատուցման հետ կապված նյութածախս կարո՞ղ է ներառել շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությանում։ Կամ արդյո՞ք ճիշտ է, որ առանձին վաճառք լինի, ուղղակի նյութերի մի մասը ստանում է մեծ տարաներով և օգտագործում է մաս- մաս, այս դեպքում դրոշմավորման խնդիր առաջանու՞մ է։ Եթե ունեք այս որորտում փորձ, խնդրում եմ արձագանքեք։

Կարդալ ավելին Գեղեցկության սրահի գործունեություն

Խմորեղենի արտադրություն և վաճառք

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, և ցանկանում եմ խմորեղեներ պատրաստել և վաճառել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հաշվետվություն էլ պետք է հանձնվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Խմորեղենի արտադրություն և վաճառք

Սուրճի վաճառքը դրոշմավորման ենթակա՞ է

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի պատասխանել հարցիս՝ արդյո՞ք սուրճի վաճառքը ՀՀ տարածքում և դրանից դուրս դրոշմավորման ենթակա է։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Սուրճի վաճառքը դրոշմավորման ենթակա՞ է