31/10/2026

թղթակցություն

Արև․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կատարելու հաշվապահական ձևակերպումներ.

ՍՊԸ հիմնադիրը ընկերության կանոնադրական կապիտալ է ներդրել հող և շինություն՝ բազմահարկ շենքի կառուցման նպատակով: Շենքը քանդվել է, իսկ հողամասի վրա կառուցվել է շենք և վաճառվել: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պիտի տալ կանոնադրական կապիտալի նվազեցման մասով:

Լիլիթ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրը։ Պայմանագրի համաձայն <<Լույս>> ԲԲԸ-ն իր ժամանակավորապես ազատ դրամական միջոցները տրամադրել է <<Քվանտ>> ՍՊԸ-ին որպես փոխառություն` 2 000 000 դրամ գումարով: Փոխառությունը տրամադրվել է 2016թ. փետրվարի 1-ից` 2 տարի ժամկետով, տարեկան 15% տոկոսադրույքով: Փոխառության հիմնական գումարի և տոկոսների մարումը կատարվել է միանվագ վճարման կարգով՝ փոխառության ժամկետի վերջում: Վճարված գումարները մուտքագրվել են <<Լույս>> ԲԲԸ-ի հաշվարկային հաշվին: Ձևակերպել գործարքը և ըստ տարիների ճանաչված տոկոսային եկամուտը: Ցույց տալ յուրաքանչյուր տարվա վերջին տրված փոխառության զուտ մնացորդը:

Անուշ.

Բարև Ձեզ: ՀՈԱԿ-ի բանկային հաշվին ամեն ամսվա կտրվածքով բանկի կողմից հաշվարկվում և ավելանում է դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան 1% տոկոսադրույք։ Խնդրում եմ ասեք՝ ՀԾ-ում ի՞նչ ձևակերպումներ պետք է անել։

Անուշ.

Բարև ձեզ։ Կազմակերպության հիմնադիրը (տնօրենը) իրավունք ունի՞ կազմակերպության դրամարկղ մուտքագրել գումար՝ աշխատավարձ վճարելու նպատակով։

Եվ կազմակերպության տնօրենի կողմից հաշվին մուտքագրված փոխառությունը ինչպե՞ս է ձևակերպվում։

Մելինե.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Մեր ՍՊԸ-ն զբաղվում է ծառայությունների մատուցմամբ։ Պայմանագիր կնքելով բիլայն ընկերության հետ իրենցից գնել ենք 100 սիմ քարտեր (1900դր. փաթեթ), գումարը փոխանցում ենք ամեն ամիս քանի հատ քարտ ակտիվացրել ենք, այդ չափով։ Իսկ իրենք էլ յուրաքանչյուր ամիս մեզ որոշակի գումար (միջնորդավճար) են փոխանցում դրա դիմաց։ Հիմա սրանց ձևակերպումները կօգնեք։ Շնորհակալ եմ։

Արեգա.

Հարցս ուղղում եմ գործող հաշվապահներին և կանխավ հայտնում շնորհակալություն:

Հարցի բովանդակությունը հետևյալում է. ԱԱՀ վճարող կազմակերպությունը 27.10.22թ. ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ հետ կնքել է լիզինգի (վերականգնող էներգիայի ) պայմանագիր: Լիզինգի առարկա հանդիսացով առարկայի արժեքը կազմում է՝ 26 920 000 դրամ, 27.10.22թ. վճարվել է՝

ա. կանխավճար՝ 4 000 000դրամ,

բ. ապահովագրավճար՝ 116000 դրամ:

31.10.22թ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ դուրս է գրել հարկային հաշիվ՝ անվանումը Չափի միավ քանակը արժեքը ԱԱՀ ընդամենը՝

Մեկնարկային ամիս 1 3333333.3 666666.7 4000000

վարձավճար

վարձավճար ամիս 1 376114.1 75222.8 451336.9

Տոկոսագումար ամիս 1 40188.5 0 40188.5

ընդամենը 3749635.9 741889.5 4495525.4

Խնդրում եմ տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները։

Գրիգոր․

Բարև Ձեզ: Բուհը ունի դրամաշնորհներ, որտեղ օտարերկրյա գործուղման ծախսերը ծրագիրը նախատեսում է հաստատուն օրապահիկի արժեք։ Կա, որ ավելի բարձր է, քան 2335-Ն որոշմամբ նախատեսված է, և կա, որ ավելի ցածր է: Նույնը նախատեսված է նաև ճանապարհածախսի համար: Ի՞նչ թղթակցություններ պետք է տրվի ավել կամ պակաս տրված առհաշիվ գումարի ծախսագրման համար, և արդյո՞ք կարել է ավելի պակաս կամ ավել վճարել, քան նախատեսում է 2335-Ն որոշումը:

Ալիսա.

1)Ձեռք են բերվել նյութեր 600.000 դրամի, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ։

2)60.000 դրամի նյութեր օգտագործվել են իրացման բաժնում։

3)Տրվել է կանխավճար 4000.000դր, որի դիմաց ձեռք է բերվել 7000.000դր ապրանքներ, մնացածը մնալով պարտք։

4)200.000 դր արժողությամբ նյութերը փոխանակվել են համարժեք ապրանքների հետ։

5)Ստացվել է կանխավճար 3000.000դր, որի դիմաց մատակարարվել է 3000.000դրամ արժողությամբ ապրանքները 4000.000դրամով, մնացածը մնալով պարտք։

Ինչպե՞ս ձևակերպեմ։

Սերգեյ․

Կազմակերպությունն իր սեփական միջոցներով կառուցել է շենք և հանձնել շահագործման 5 մլն դրամ արժեքով, հետագայում ստացել է պետության կողմից փոխհատուցում ծախսված գումարի կեսի չափով՝ 2,5 մլն դրամ: Տալ հաշվապահական ձեվակերպումները։

Կարեն.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։

1694
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը (թեստ #13)

1 / 10

Հիմնական արտադրության բանվորների համար հաշվարկվել է աշխատավարձ․

2 / 10

Հաշվարկային հաշվում ստացվել է գումար բաժնետերերից՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում

3 / 10

Հաշվարկվել է հիմնական արտադրության հիմնական միջոցների մաշվածությունը․

4 / 10

Ծախսվել են նյութեր վարչական կարիքների համար․

5 / 10

Հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը․

6 / 10

Սարքավորման տեղակայման համար հաշվարկվել է աշխատավարձ․

7 / 10

Մատակարարից ապառիկ ձեռք են բերվել տեղակայման ենթակա սարքավորումներ․

8 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է նյութերի պակասորդ․

9 / 10

Մանրածախ խանութի դրամարկղում ստացվել է հասույթ ապրանքների իրացումից․

10 / 10

Հայտարարվել են բաժնետերերի տարեկան շահաբաժինները․

Լիա.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։

Գրիգոր.

Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

Հայկ.

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։

Թամարա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի անհուսալի դտ պարտքեր, որոնք չեն ներառվել տարեկան շահութահարկի հաշվետվության մեջ: Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ կարող եմ անել և ի՞նչ ձևակերպումներով: Կանխավ շնորհակալություն, հատկապես Տիգրանին, Ներսեսին և Ալլային։

Արև.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է 3-րդ երկրից 2017թ-ի օգտագործված էքսկավատոր: Մատակարարի հաշիվ ապրանքագրում գինը նշված է 52մլն դրամ, գնահատողի կողմից գնահատվել է 61մլն դրամ, մաքսայինը ներմուծման արժեք սահմանել է 56 մլն դրամ: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում: