27/10/2026

լիազորագիր

Թեհմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված չէ` արդյո՞ք պատճենահանված լիազորագիրը ունի օրինական ուժ: Խնդրում եմ պատասխանի հետ հղում տալ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:

Hrant.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք:
Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն լուծարելու ՍՊԸ-ի կողմից կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Նախապես շնորհակալ եմ:

Մարգարիտա.

Բարև ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ.
1. Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ:
2. Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:

ANITA.

Բարև Ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ` արդյոք ֆիզ. անձը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Արամ.

Հարգելի կոլեգաներ, ինձ պետք է լիազորագրի տիպային ձև` տրված կազմակերպության ղեկավարի կողմից, որով կազմակերպության աշխատակիցը կարող է գործարք/ներ իրականացնել իրենց սպասարկող բանկում: Խնդրում եմ, օգնեք, շտապ է: Շնորհակալություն:

Նանա.

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ ընկերության անունից, չի հանդիսանում ընկերության աշխատակից: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է կատարել այդ գումարների վճարումը նրան: Նա պե՞տք է զեկուցագիր ներկայացնի ընկերության տնօրենին ու առհաշիվ գումարների մասին հաշվետվություն: Ելքի օրդերի վրա պե՞տք է անպայման նշվի նրա անձնագրային ու սոց. քարտի տվյալները, թե՞ ոչ: Պե՞տք է լիազորագրի օրինակը կցել գործերին: Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Ավտոմեքենան վաճառել եմ փոխառության պայմանագիր կազմելով, վեց ամիս ժամկետով, նաև տրամադրել եմ գնորդին լիազորագիր վեց ամսով: Ինձ կարո՞ղ եք ասել, եթե իմ գումարը չվճարեն վեց ամսում, ապա ես ինչպե՞ս վարվեմ:

Tereza.

Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, տնօրենը ում կարող է տալ լիազորագիր իր փոխարեն լիիրավ գործունեություն իրականացնելու համար եվ պարտադիր է նոտարի հաստատումը:
Կանխավ շնորհակալություն:

Լիլիթ Սմբատյան.

Բարև Ձեզ հարգելիներս, ես զբազվում եմ քեթրինգային գործունեությամբ, ես կարող եմ իմ հարազատին լիազորել նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա, որ նա իմ անունից հանդես գա,ստորագրի փաստաթղթեր ,քաղ. օրենքը չի արգելում սակայն հարկային աշխատողները պնդում են որ նա պարտադիր պետք է լինի իմ աշխատողը, նա աշխատում է մեկ ուրիշ ֆինանսական հաստատությունում եվ չի կարող միաժամանակ իմ մոտ աշխատել կարող եք ինց օգնել ,օրենքի որ մասով է արգելված հարկային թէ աշխատանքային , և ինչ օրենքի հիման վրա է նման սահմանափակում դրաված, քաղ օրնսգիրքը չի արգելում , սակայն հարցին լուծում չեմ գտնում

Ելենա.

Հարգելի հաշվապահներ…
Հուշեք խնդրում եմ մի հարցում, կազմակերպությունը կարող է արդյոք դուրս գրել ֆակտուրա , երբ ստացող կազմակերպությունից ներկայանում է ոչ թէ տնօրենը, այլ «Ստացող անձը» կնիքով եւ առանց Լիազորագրի: Արդյո՞ք դա խախտում չէ:

Acrobat Reader

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել է տիպային պայմանագրերի ժողովածու, որը ներառում է հետևյալ պայմանագրերը.

  • Առքուվաճառքի պայմանագրեր
  • Բանկային պայմանագրեր
  • Վարձակալության պայմանագրեր
  • Լիազորագրի տիպային ձև
  • Մատակարարման պայմանագրեր
  • և այլ պայմանագրերի տիպային ձևեր: