Tag: ծխախոտ

QR կոդով վաճառվող ապրանքներ

Գոռ․

Բարև Ձեզ։ Բացի ալկոհոլային խմիչքներից և ծխախոտից այլ ապրանքներ կա՞ն, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն։

Կարդալ ավելին QR կոդով վաճառվող ապրանքներ

Էլեկտրական ծխախոտների ներմուծում

Նարեկ․

Ես նախատեսում եմ Ռուսաստանից ներկրել էլեկտրական ծխախոտներ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալը՝ ինչպիսի՞ փաստաթղթեր և թույլտվություններ են անհրաժեշտ ներմուծման գործընթացի համար։ Ի՞նչ տեսակի հարկեր կառաջանան ներմուծման ժամանակ (Ներմուծման մաքսատուրք, ԱԱՀ և այլ հարկեր)։ Ի՞նչ հիմունքներով են հաշվարկվում մաքսային վճարները և հարկերը։ Կա՞ն արդյոք որևէ հատուկ սահմանափակումներ կամ կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրոնային ծխախոտների ներմուծմանը, որ պետք է հաշվի առնեմ։

Կարդալ ավելին Էլեկտրական ծխախոտների ներմուծում

Ծխախոտի վենդինգ մեքենա

Էդիկ․

Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ, ցանկանում եմ փողոցում տեղադրել ծխախոտի վենդինգ մեքենա։ Կարո՞ղ եք հուշել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ թույլտվություն և լիցենզիա ստանալու համար։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ծխախոտի վենդինգ մեքենա

Հեղուկ նիկոտին պարունակող ծխախոտային միջոցների ակցիզային հարկ

Տիգրան․

Հեղուկ նիկոտին պարունակող ծխախոտային միջոցները 2023թ-ից կհարկվեն նիկոտինի 1 մլ-ի դիմաց 55 դրամ ակցիզային հարկով:

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի
– արտադրողների ու ներմուծողների համար՝ մարտի 1-ից
– վերավաճառողների համար` ապրիլի 1-ից

Արդյո՞ք օրենքն ուժի մեջ է մտել, և եթե հնարավոր է՝ մի փոքր մանրամասնեք, թե ինչպե՞ս է կատարվելու հարկումը վերավաճառողների համար (ԱՁ, մանրածախ վաճառք)։

Կարդալ ավելին Հեղուկ նիկոտին պարունակող ծխախոտային միջոցների ակցիզային հարկ

Ծխախոտի վաճառքի թույլտվություն

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծխախոտի վաճառքի թույլտվության համար դիմում եմ տվել dimum.yerevan.am կայքում, բայց պահանջվում է կցել Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք, դա ո՞րն է։

Կարդալ ավելին Ծխախոտի վաճառքի թույլտվություն

ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգ

Քրիստինա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ գարեջրի և նարգիլեի թույլտվությունը որտեղի՞ց կարող ենք ստանալ, նաև ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգը։

Կարդալ ավելին ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգ

Ծխախոտի մաքսազերծում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ ֆիզ. անձն անձնական օգտագործման համար պատվիրել է ծխախոտ (սիգարիլլաներ) 200 հատիկ: Պարզվել է, որ թույլատրելի չափաքանակն փոխվել է՝ առաջվա 200-ի փոխարեն դարձել է 50: Մաքսայինում զննելուց հետո պահել են: Ֆիզ. անձն նաև Ա/Ձ է: Ներմուծված ապրանքն այդ քանակով օրենքով չի համարվում անձնական օգտագործման: Հնարավո՞ր է խախտնան համար տուգանք վճարել և մաքսազերծել որպես Ա/Ձ՝ ակցիզային հարկ վճարելով:

Կարդալ ավելին Ծխախոտի մաքսազերծում