Հռիփսիմե.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, ճիշտն ասած գնումների մասին օրենքն այնքան ծավալուն է, որ կարդալ չեմ հասցնի:Համոզված եմ որ ավելի լիարժեք պատասխան կստանամ ձեզնից:Կազմակերպությունը տարվա ընթացքում ձեռք է բերում 7մլն դրամի դեղորայք`տարբեր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն, արդյոք ըստ գնումների մասին օրենքի պետք է մրցույթ հայտարարվի , թե ոչ: Մի հարց էլ ունեմ`կազմակերպությունը Ա/Ձ-ին պատվիրել է 296 000 դրամի բլանկներ միայն հաշիվ ապրանքագրի հիման վրա,արդյոք դա բավական է, թե աշխատանքի կատարման պայմանագիր պետք է կնքվեր: Շատ շնորհակալ եմ;