23/10/2026

հաշվապահական հաշվառում

Araqsya.

Բարև Ձեզ: խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.

  1. Եթե անձն ունի Ա/Ձ, ապա կարո՞ղ է դադարեցնել (չլուծարել, այլ անորոշ ժամկետով դադարեցնել կամ լուծարման համար դիմել և մինչև գործընթացի ավարտը հիմնել ՍՊԸ): Նշեմ, որ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում ու, եթե հնարավոր լինի հիմնադրել ՍՊԸ, ապա այդ ՍՊԸ-ն շարունակելու՞ է աշխատել ԱԱՀ դաշտում, թե՞ կարող է հայտարարություն ներկայացնել շրջհարկով աշխատելու համար։

  2. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, ի՞նչ վճարումներ ունի անելու, եթե չունի գրանցված աշխատող։

3 ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ է վարել հաշվապահություն և հետագայում արդեն տնօրեն ու հաշվապահ նշանակել:

Սոնա․

Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ:

“Ա” ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝

Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/

1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000
2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000
3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000
4.Վարձակալությունից եկամուտ 18 000

Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/

  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000
    2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000
    3.Ապրանքների ինքնարժեք 62 000
    4.Աշխատավարձ 6 600

Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին:
2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։
3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ:
4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:

Հայկ.

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝

  1. դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),

  2. դտ 52131 կտ 2521 330 000:

Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից:
Կանխավ շնորհակալություն:

Սաթեն.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք պատասխանել․ գնել եմ համակարգչի մկնիկ՝ 5 000 դրամ, և ստեղնաշար՝ 25 000 դրամ։ Դրանք պետք է դիտեմ որպես հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա։
Պե՞տք է դասեմ մինչև 50 000 դրամ արժողությամբ հմ-ի դասում և ծախսագրեմ նույն պահին 713-111, թե՞ դիտեմ որպես համակարգչային տեխնիկա և մաշվածք հաշվեմ 1 տարի։

Հենրիխ․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
– Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը:
– Ապրանքների վաճառքից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
– Կազմակերպությունը տրված կանխավճարների դիմաց մատակարարից ակտիվներ չի ստանում, այդ դեպքում մատակարարի կողմից կատարվում է հետվերադարձ միջոցների գծով:
– Հիմնադիրների կողմից դրամական միջոցների ներդրումը կանոնադրական կապիտալում:
– Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:

Ռիտա.

Բարի երեկո: Խնդրում եմ օգնել հանքարդյունաբերությամբ (քարի արդյունահանում) զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահության կազմակերպման գործում: Նախապես շնորհակալ եմ:

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․
-Ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
-Կանոնադրական կապիտալում մասնակիցների պարտքի արտացոլում:
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով հաշվարկված աշխատավարձի արտացոլում:
-Ոչ նյութական ակտիվի օտարման արտացոլում:
-Վարձատուի մոտ գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում:

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․
-Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք:
-Վարչական անձնակազմի աշխատավարձի հաշվարկում:
-Ընկերությունը պահեստ է մուտքագրում տրված կանխավճարի դիմաց ստացված ակտիվները:
-Անավարտ ոչ նյութական ակտիվի տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:
-Էմիսիոն եկամտի արտացոլում:

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ:
-Շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 400.000 դր. արժեք ունեցող նյութեր ձեռք բերելու նպատակով:
-Ոչ նյութական ակտիվների հետազոտության գծով ծախսումների դուրսգրումը որպես ժամանակաշրջանի ծախս:
-Վարձակալի մոտ վարձակալական պարտավորության մարման արտացոլում:

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 600.000 դր. արժեք ունեցող հաստոց ձեռք բերելու նպատակով:
-Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը (մատակարարների պարտքը):
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով նյութական ծախսումների արտացոլում:
-Հիմնադիրների կողմից հիմնական միջոցի ներդրումը կանոնադրական կապիտալում:

Ժամանակակից հաշվապահությունն ունի կին դեմք: Անշուշտ շատերը կռահում էին, որ դա գենդերային բաշխում է, բայց թվերն ավելի համոզիչ են: Ըստ վիճակագրության ՝ հաշվապահության ոլորտում աշխատում են կանանց 80% -ը և տղամարդկանց 20% -ը: Կանացի հաշվապահները, որոնք լուծում են այնպիսի խնդիրներ, որոնք ոչ բոլոր «գերհերոսներ» կարող են տիրապետել, ինչպես նաև կարող են հիանալ իրենց հմայիչ լինելու և անձնական պարտականությունների կատարման ունակությամբ: Ահա նա – ծանոթ անծանոթ հաշվապահություն:

Անժելա․

Հարգելի հաշվապահներ, ես բացել եմ ՀԿ և ունեմ հետևյալ հարցը․

Ունեմ երկու գրանցված աշխատող, պետք է տամ եկամտային հարկի հաշվետվություն։ Ես անցկացնում եմ վճարովի սեմինարներ, որի արյունքում եմ վճարելու աշխատողներիս, կասե՞ք՝ այս դեպքում ո՞նց անեմ հաշվառումս և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ, նշեմ, որ աշխատում եմ հիվանդ երեխաների հետ։

Մարա.

Խնդրում եմ, այս մեկն էլ օգնեք: Շնորհակալություն:

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)՝
Հիմնական միջոցներ՝ 2500
Կրեդիտ. պարտք սոցապին՝ 100
Բաժնետիրական կապիտալ՝ 5250
Ոչ նյութական ակտիվներ՝ 850
Երկարաժամկետ վարկեր՝ 950
Պահուստային կապիտալ՝ 480
Նյութեր՝ 1400
Անավարտ արտադրանք՝ 510
Արտադրանք՝ 1000
Դրամարկղ՝ 300
Կրեդիտ. պարտք բյուջեին՝ 200
Հաշվարկային հաշիվ՝ 1350
Կրեդիտ. պարտք գնումների գծով՝ 450
Կրեդիտ. պարտք աշխ. գծով՝ 620
Արտարժութային հաշվի մնացորդ՝ 400 $ (1 $ = 410 դրամ)
Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները (հազ. դրամ)՝
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 990
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1400
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 500
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 200
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1900
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 320
Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։

Լուծել խնդիրը․
Սոթքի ոսկու հանքը 2008թ.-ի հունիսի 15-ին ձեռք է բերել բուլդոզերներ $ 100 000 ընդհանուր արժեքով: Ենթադրվում է, որ դրանք ծառայելու են 5 տարի, որից հետո վաճառվելու են $ 20 000-ով: Հաշվել բուլդոզերների տարեկան մաշվածությունը՝ օգտագործելով ուղիղ գծային, նվազող մնացորդի և տարիների գումարի մեթոդները:

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․
1. հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական ծախսերի դուրսգրման արտացոլում,
2. մաքսային մարմիններում վճարումներ կատարելու համար հաշվետու անձին տրված գումարների արտացոլում,
3. բանկային փոխանցմամբ գնումների գծով պարտքի մարում:
Կանխավ շնորհակալություն:

Մելինե․

Բարև ձեզ։
Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․
1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը:
2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար:
3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում:
Կանխավ շնորհակալություն։

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ.
1․ անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում,
2․ շենքերի կառուցման վրա կատարած նյութական ծախսումների արտացոլում,
3․ իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին։
Խնդիր․
Արամուս ՓԲԸ-ն ապրանքանյութական պաշարների գնումների և վաճառքի մատյանում 2008թ.-ի առաջին եռամսյակի համար գրանցել է հետևյալ գործառնույթները․
Սկզբնական պաշար 100 միավորի ինքնարժեք 5 ընդհանուր արժեք՝ 500
Գնումներ․
3 հունվարի՝ քանակ՝ 70, միավորի ինքնարժեք՝ 5,1, ընդհանուր արժեք՝ 357,
3 փետրվարի՝ քանակ՝ 80, միավորի ինքնարժեք՝ 5,2, ընդհանուր արժեք՝ 416,
15 փետրվարի՝ քանակ՝ 30, միավորի արժեք՝ 5,3, ընդհանուր արժեք՝ 159,
3 մարտի՝ քանակ՝ 25, միավորի արժեք՝ 5,6, ընդհանուր արժեք՝ 140:
Վաճառվել է․
հունվարի 7-ին՝ քանակ՝ 90,
փետրվարի 6-ին՝ քանակ՝ 130,
փետրվարի 20-ին՝ քանակ՝ 40,
մարտի 8-ին՝ քանակ՝ 25:
Պահանջվում է հաշվել վաճառքի ինքնարժեքը՝ օգտվելով ՎՄԱԵ, ԱՄԱԵ և միջին կշռային մեթոդներով:

Մելինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։

Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Կասե՞ք՝ փոխառության և վարկի մուտքը դրամարկղ ինչպե՞ս ձևակերպել համաձայն հաշվային պլանի:

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝
1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում,
2. ձևակերպել տնտեսական գործառնությունները:

Գործառնություների բովանդակությունը՝
1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ,
2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ,
3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ,
4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ,
5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ:

Նախօրոք շնորհակալություն:

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ տալ հաշվապահական ձևակերպումներ՝
1. կանխիկ գումարով ձեռք բերված ապրանքի արտացոլում,
2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում,
3. հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին հասանելիք արձակուրդային վճարների հաշվեգրման արտացոլում:
Նախօրոք շնորհակալություն:

Վարդուհի.

Բարև ձեզ: Որ խնդրեմ, կարո՞ղ է ինձ ուղարկեք ներքին կանոնակարգի օրինակ ՍՊԸ-ների՝ varduhi.davtyan.1972 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ևս մեկ խնդրանք. եթե ունեք ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականություն, կուղարկե՞ք իմ mail-ին: Կանխավ շնորհակալ եմ:

Վարդան.

Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։
Դտ 252 հաշվարկային հաշիվ,
կտ ?

Շնորհակալ եմ նախապես։

Սոնա.

Բարև բոլորին: Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ խնդրում․
Կազմակերպությունում կիրառվում է ներդրումային գույքի հետագա չափման իրական արժեքի մոդելը։ 2010թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ներդրումային գույքի իրական արժեքը կազմել է 12 000 000 դրամ, 2011թ․ վերջի դրությամբ՝ 12 500 000 դրամ, 2012թ. վերջի դրությամբ՝ 11 800 000։ 2013թ. հոկտեմբերին գույքը վաճառվել է։ Այդ պահին իրական արժեքը կազմել է 13 200 000 դրամ։ Վաճառքից գումարը ստացվելու է գնորդից 30 օրվա ընթացքում։ Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները: