Tag: հաշվառում

ՀՄ նվիրատվություն

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մարզպետարանը ՀՄ-ներ է հանձնել դպրոցին: Գրանցման և շահագործման հանձման ակտի մեջ պետք է նշվի մատակարար հաշիվը, սակայն տվյալ ՀՄ-ն որպես նվիրատվություն է պետք ճանաչել, և եթե գործառնությունները չենք գրանցում, անալիտիկ և սինթետիկ հաշիվների շեղում է առաջանում: Նշեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվեմ:

ԱՁ անալիտիկ հաշվառում

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն անալիտիկ հաշվառում չվարելու համար ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում։

Հաշվապահական հաշվեկշռի կազմում

Քնարիկ․

Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք՝ առաջին անգամ հաշվապահական հաշվեկշիռ եմ պատրաստում, ու ակտիվներն ու պասիվները տարբերություն են տալիս։ Ինչպե՞ս գտնեմ, ինչո՞վ ուղղորդվեմ, եթե մեկը արել է՝ փորձով կիսվեք։ Նշեմ, որ հաշվառումը վարել է ուրիշը, ես միայն հաշվեկշիռն եմ ցանկանում կազմել։

Դեբիտորական պարտքի հաշվառում

Մարիաննա․

Խնդրում եմ ասել, թե հանրային հատվածում դեբիտորական պարտքերը հաշվառելիս տրված զեղչը հանու՞մ ենք, թե՞ ոչ։

Ինչպե՞ս վարել անալիտիկ հաշվառում

Նոննա․

Բարև ձեզ: Հարկային օրենսգրքով նախատեսված անալիտիկ հաշվառումը վերաբերվու՞մ է արդյոք միկրոձեռնարկատերերին: Եվ եթե այո՝ ինչպե՞ս պետք է վարել այն:

ԱՁ անալիտիկ հաշվառում

Անահիտ․

Բարև ձեզ։ Ես լսել եմ, որ հոկտեմբեր ամսից բոլոր Ա/Ձ-ները անկախ հարկատեսակից պետք է անալիտիկ հաշվառում կատարեն և դրամարկղի գիրք լրացնեն։ Դա որքանո՞վ է ճիշտ։

ԱՁ ակտիվների և պարտավորությունների հաշվառում

Կարեն․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում` Կառավարության սահմանած կարգով, իսկ 10-րդ մասի համաձայն հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:

Հարց 1․ Կնշե՞ք Կառավարության սահմանած կարգը։

Հարց 2․ Գոյություն ունի փոքր խանութ, որի ամսական շրջանառությունը մոտ 1 մլն դրամ է։ Օրեկան ստանում է մոտ 100 տեսակի ապրանք, մոտ այդքան վաճառք է անում մանրածախ։ Այս օրենքի համաձայն, եթե ճիշտ եմ հասկացել, պետք է ամեն ստացված ապրանքը օրական մուտք անել հաշվապահական ծրագիր և վաճառքը ցույց տալ։ Այս դեպքում հաշվապահի աշխատանքի ծավալը մեծանում է և պետք է ծառայության դիմաց համարժեք գումար ուզել։ Արդյո՞ք կա տարբերակ այլ ձևով հաշվառումը անել, ավելի քիչ աշխատանք կատարել, որպեսզի այդ փոքրիկ խանութից շատ գումար չուզենք, բայց օրենքի խախտում էլ չլինի։