25/10/2026

հաշվետվություն

Բարև Ձեզ: Եթե աշխատողին տվել եմ արձակուրդ 23 աշխատանքային օր և վճարել մարտին՝ 12 աշխատանքային օր մարտ ամսին է լինում, 11 օր ապրիլին: Եկամտային հաշվետվության մեջ պե՞տք է առանձին ցույց տալ 12 օրը մարտին, 11 օրը ապրիլին, թե՞ ընդհանուր մարտին։

Կարինե.

Բարի օր: Կազմակերպությունը (ԱԱՀ-ով) գրանցվել է 25.12.2020թ․-ին։ Փաստացի գործունեությունը սկսել է 2021թ․-ին։ Շահութահարկի հաշվարկ զրոյական ներկայացնել պե՞տք է։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։

Կարեն․

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․

1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։

2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։

3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։

Շնորհակալություն։

Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. շրջանառության հարկի հաշվետվության մեջ սխալ եմ հայտնաբերել՝ կարո՞ղ եմ ճշգրտել։ Ի՞նչ է բխում, եթե ապրանքի ձեռքբերման ծախսը քիչ եմ նշել, եթե շրջանառության հարկի հաշվետվության մեջ 5,4 կետը հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար պակաս եմ գրել՝ կոպիտ խախտու՞մ է և ի՞նչ հետևանք ունի:

Մարիա.

Բարև Ձեզ: Ներեցեք ես 2020 թվականի դեկտեմբերի 15-ին պայմանագիր եմ կնքել դայակի հետ և օգտվում եմ “Դայակ պետության աջակցությամբ” ծրագրից: Խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը մարտ ամսին գնացել է արձակուրդ՝ ամենամյա, եկամտային հաշվետվության մեջ նշվու՞մ է արձակուրդի գումարը: Եվ արձակուրդայինից դու՞րս է գալիս եկամտային և դրոշմանիշ: Եվ եթե նշվում է աշխատավարձ և արձակուրդային, առանձին-առանձին է դուրս գալիս հարկերը, թե՞ միասին դրոշմանիշ, եկամտային, սոց.:

Քրիստինե.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից 3 ամիս առաջ և չի տվել եկամտային հարկի հաշվետվություն։ Ի՞նչ տուգանք կառաջանա ճշտում տալուց հետո, եթե առաջացող հարկի գումարը գերազանցելու է 200 000 դրամը։ Եվ ի՞նչ հետևանք կլինի, եթե հաշվետվություն չուղարկվի։

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ միկրոձեռնարկատիրոջ համար նոր գործունեություն գրանցելու և աշխատող գրանցելու համար ո՞ր հաշվետվության ձևերից եմ օգտվում։

Անի.

Բարև Ձեզ: Աշխատակցին մի քանի ամիս մեխանիկական սխալի պատճառով պակաս աշխատավարձ է փոխանցվել, այժմ ինչպե՞ս ուղղեմ սխալը ըստ օրենքի, և հաշվետվությունները կարո՞ղ եմ ինչքան որ պակաս եմ հաշվել, վերահաշվարկեմ այդ ամսվա հաշվետվության մեջ էլ ցույց տամ:

Կազմակերպությունը կաթսայատան ընթացիկ սպասարկման համար ծառայություն մատուցող կազմակերպությանը վճարել է ամբողջ գումարը, սակայն տվյալ կազմակերպությունն այդպես էլ հաշիվ դուրս չի գրել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել այդ գումարը շահութահարկի հաշվետվության մեջ որպես ծախս:

Սուրեն.

Բարև ձեզ, Ա/Ձ գրանցելուց մի քանի օր անց (Ա/Ձ փաստաթղթում նշված է id card – ի սերական համրը) PIN և PUK կոդերի չլինելու պատճառով դիմել եմ անձնագրային բաժանմունք նոր id card ստանալու համար, որպեսզի կարողանամ ակտիվացնել էլ․ ստորագրություն, և հիմա ՊԵԿ -ին 20 օրյա ժամկետում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ Էլեկտրոնային հաշվետվություն պետք է ներկայացնեմ, և ստացվում է, որ նոր id card -իս սերիական համարը տարբերվում է Ա/Ձ – փաստաթղթում նշված նախքին id card -ի սերիական համարից։ Հարցս հետևյալն է, դա կարո՞ղ է համարվի սխալ և հաշվետվությունը չնդունվի, քանի որ id card -ի տարբեր սերիական համարներ են երևալու և ի՞նչ անել եթե դա սխալ է դիտարկվելու, 20 օրյա ժամկետի ավարտին մնացել է 10 օր, նախապես շնորհակալություն:

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք` շահութահարկում ծախսերի մեջ ներառվու՞մ է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները, թե՞ միայն մաքուր աշխատավարձը: Շահութահարկի եռամսյակային կանխավճարները համարվու՞մ են ծախս, այսինքն՝ ներառվում են շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ:

Sofya.

Բարև Ձեզ:
Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ:
Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե.

ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն:

2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել:

2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/:

Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին:

Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը:

2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել:

Կանխավ շնորհակալություն:

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ վճարներ և հաշվետվություններ պետք է տամ։ Աշխատող չունեմ և վարձակալություն է՝ Երևանում։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա՞: Կխնդրեի մանրամասնել։ Նախապես շնորհակալություն:

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09․1․1, 23․2, 23․18, 23․23, 25, 26, 28, 44․1, 44․8, 46․9։ Կանխավ շնորհակալություն։

Gayane.

Հարգելի հաշվապահներ, 2020թ-ին ՍՊԸ-ն մինչև հոկտեմբեր ամիս գործել է շրջհարկով, սակայն գործունեություն չի ծավալել: ՍՊԸ-ի հիմնադիրը մեկ այլ ՍՊԸ է բացել էլի 100% մասնակցությամբ, և երկու ՍՊԸ-ներն էլ հայտնվել են ԱԱՀ դաշտում: Հիմա հարց՝ այդ երկու ՍՊԸ-ները 240 ձևը, որ զրոյական հանձնեմ, խնդիր չի լինի չէ՞:

Սոնա Ամիրջանյան.

Բարև Ձեզ: Սկսնակ հաշվապահ եմ, զբաղվում եմ Ա/Ձ-ների հաշվապահությամբ, Ա/Ձ-ի աշխատակիցը պետք է գնա դեկրետ, կասեք հստակ քայլերի հերթականությունը, երբ պե՞տք է հաշվետվություն ուղարկեմ, որ հաշվետվության մեջ ի՞նչ պետք է լրացնեմ, և արդյո՞ք հարկային այցելելու կարիք կա, թե՞ ոչ, հարկային մարմինը չի ցանկանում օգնել ինձ այս հարցում:

Anida.

Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել:
Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Սեպտեմբեր ամսին ունեցել է ապրանքի ձեռքբերում և՛ հարկային հաշվով, և՛ հաշիվ վավերագրով, սակայն ԱԱՀ-ի հաշվարկի մեջ միայն 18 տողում լրացրել է միայն հարկային հաշվի թիվը և ԱԱՀ-ն: Արդյո՞ք կա որևէ խախտում տվյալ դեպքում: