25/10/2026

հաշվետվություն

izabela.

Հարգելի հաշվապահներ, կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր 1 տարի ժամկետով, և ըստ պայմանագրի վճարվել է կանխավճար, որից կատարվել է սոց. հատկացում և պահվել է եկամտահարկ: Պայմանագրային ընդհանուր արժեքը հայտնի կդառնա աշխատանքների կատարման ավարտին: Խնդրում եմ պատասխանել, թե մնացած 10 ամիսների ընթացքում պե՞տք է արդյոք հաշվարկել սոց. հատկացում, եթե ԱՎՈՒՄ չկա, և եթե այո, ապա ինչպե՞ս այն ցույց տալ սոցապի հաշվետվության մեջ:

Անուշ.

Շահութահարկի դեպքում ներկայացնում են տարեկան հաշվարկ հաշվետվության տեսքով, իսկ ի՞նչ տարեկան հաշվետվություններ կամ նման կարգի փաստաթղթեր պետք է ներկայացնել հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:

Մարինե.

Հարգելի գործընկերներ, ասացեք խնդրում եմ` գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվության և կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի եռամսյակային հաշվարկի բլանկները փոխվե՞լ են, և ե՞րբ կհրատարակվի կայքում:

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, մեր առօրյա աշխատանքում բոլորս էլ կատարում ենք սխալներ ու վրիպումներ: Աշխատանքը շատ է, հաճախ շտապում ենք վերջնաժամկետներին հասցնելու համար: Հետո մի գեղեցիկ օր ինչ-որ մի բան “չի բռնում” իրար, սկսում ենք փնտրել սխալը, նորից ժամանակ ենք ծախսում, մինչև կատարենք համապատասխան ուղղումները, ներկայացնենք ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Հարցը հետևյալն է` ստուգու՞մ եք արդյոք կատարված աշխատանքը ժամանակի ընթացքում, թե՞ սխալները իրենք են մի օր ի հայտ գալիս: Եվ որքա՞ն հաճախ եք ներկայացնում ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Մասնակցեք հարցմանը, ինչպես նաև թողեք ձեր կարծիքները տվյալ թեմայի շուրջ:
[poll id=”17″]

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն բացվել է 2011թ. հոկտեմբերին և գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, գրանցված է միայն տնօրենը, արդյո՞ք պետք է սոց. վճար վճարի և սոց. հաշվետվություն ներկայացնի: Եթե կարող եք, օրենքի հղում արեք:

Նարինե.

Խնդրում եմ օգնել. եկամտահարկի տարեկան տեղեկագրում տալիս ենք տեղեկություն տարվա ընթացքում կազմակերպության կողմից բոլո՞ր եկամուտ ստացող անձանց մասին (սեփական աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով), թե՞ միայն այն անձանց, որոնց վճարված եկամուտը անցել կամ հավասար է 390 000 դրամը:

Liana.

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Բացի շահութահարկի պարզեցված զրոյական հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ է հարկավոր ներկայացնել:

Կանխավ շնորհակալ եմ:

Արման.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ, նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ: Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պիտի հանձնեմ ՀՏ:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը բացվել է 2011-ի նոյեմբերին ու մինչ այժմ գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն տնօրեն: Այդ դեպքում սոց. վճար պե՞տք է վճարել, և կարո՞ղ է տնօրենը իր անձնական միջոցներից այն վճարել, եթե ոչ, ապա ինչպե՞ս: Իսկ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել: Նախապես շնորհակալ եմ:

Մարո.

Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:

N..

Էլեկտրոնային հաշվետվություններում կա նոր հաշվետվություն պայմագրերի մասին: Ո՞վ կարող է տեղեկություն տալ դրա լրացման կարգի մասին, և ո՞ր կազմակերպությունները պետք է լրացնեն այդ հաշվետվությունը: Շնորհակալություն:

Նառա.

Բարև ձեզ: Հղիության և ծննդաբերության արձակուրդը վճարել եմ ամբողջությամբ ապրիլ ամսում 350.000 դրամ, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոցվճարի հաշվին կատարված ծախսերը նշեմ 2 ծածկագիրը միայն ապրի՞լ ամսում, թե՞ բաժանեմ ըստ ամիսների (ապրիլ-սեպտեմբեր), բայց նա ստացել է այդ ամբողջ գումարը ապրիլ ամսում, իսկ օրերի սյունակում նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային օր: Շնորհակալություն:

Aneta.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալում, ամսական վճարում եմ 5000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպիսի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Anna.

Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:

Վահագ.

Ասացեք խնդրեմ` ինչպես գտնեմ ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվության բլանկ, և երբ է այդ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը:

Արմինե.

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:

Տիգրան.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկացնել` հասարակական կազմակերպությունը տարեկան ինչ հաշվետվություններ է ներկայացնում: Եթե ստացել է դրամաշնորհ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալություն:

Աղբյուր` panarmenian.net

2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն

LILIT.

Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):

Sabina.

Բարև ձեզ: Ես դժվարանում եմ լրացնել շահութահարկի տարեկան հաշվարկը: Կարո՞ղ եք ինձ օգնել: Ծախսերի բաժնում ես ի՞նչ պետք է գրեմ` առանց ԱԱՀ ձեռքբերված նյութեր և ծառայություններ, հաշվարկված աշխատավարձ, գործատուի սոց. վճար, նպաստի գումարը, վերջնահաշվարկ, մաշվածություն, գրասենյակային ծախսեր: Խնդրում եմ ուղղեք, եթե սխալվում եմ: Շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամանակահատվածում պետք է ներկայացնել վարսավիրանոցի համար: Կանխավ շնորհակալ եմ: