27/10/2026

ՀԴՄ կտրոն

Էդգար․

Բարև Ձեզ։ Կոնստրուկտորների օնլայն վաճառքով ենք զբաղվում կայքի միջոցով, առաքումով։ Եթե հաճախորդը 10 000 դրամ արժողությամբ ապրանք է պատվիրում, արժեքին գումարվում է 900 դրամ առաքման համար, և նա վճարելու է առաքիչին 10 900 դրամ կանխիկ։ Մենք հաճախորդին պետք է տրամադրենք 10 900 դրամի կտրոն ՝ 10 000 դր ապրանքի կտրոն 9503 ԱՏԳ կոդով + կտրոն առաքման 900 դր վճարի համար։ Հիմա հարց․ ո՞ր ԱՏԳ կոդն է ճիշտ օգտագործել առաքման այդ 900 դրամի կտրոնը գեներացնելու համար։

Աննա․

Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող և ՀԴՄ ունեցող ԱՁ-ն 2023թ-ին գերազանցել է 24 մլն շրջանառությունը։ 2024թ-ին չի ներկիայացրել ապրանքների անվանացանք ՀԴՄ կտրոնի վրա։ Ի՞նչ վարչական տույժ է նախատեսվում տվյալ դեպքում։

Աշոտ․

Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Շրջանառության հարկի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառության 5 տոկոսից նվազեցվում է ձեռքբերումների 4 տոկոսը, որոնց մեջ մտնում է հարկային հաշվով ձեռք բերումները, հաշիվ վավերագրով ձեռք բերումները։ Հիմա հարց՝ ՀԴՄ կտրոններով ձեռք բերումները նույնպե՞ս նվազեցվում են։

Արմեն․

Բարև Ձեզ։ Ի՞նչ հարկային վճարներ կան 93.29.2 կետով աշխատող միկրոձեռնարկատերերի համար։ Դա բիլիարդի և թենիսի խաղերի կազմակերպման գործունեություն է։ Պարտադրում են ունենալ ՀԴՄ, բայց տարածքը ավտոմատացված է, և մարդ չի լինելու էնտեղ աշխատող, որ ՀԴՄ կտրոն տպի։

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Մեր կազմակերպությունը զբաղվում է ապրանքների առևտրով: Ունենք նաև առաքման համար նախատեսված ավտոմեքենաներ, որոնք ամեն օր առաքում են իրականացնում ՀՀ տարածքում: Մեքենաներին կցված են ՀԴՄ սարքեր: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է արդյոք առաքիչը նախօրօք տպել ՀԴՄ կտրոն՝ մինչև տվյալ ապրանքը ֆիզ. անձ հանդիսացող սպառողին հասցնելը:

Լուսինե․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ամեն օր ունենում է կանխիկ գործարքներ ՀԴՄ – ով։ 2024թ․ հունվարի 1-ից արդյո՞ք անհրաժեշտ է ամեն օր գրանցել դրանք էլեկտրոնային դրամարկղային գրքում, թե՞ հնարավոր է խմբավորել գործարքները որևէ կերպ։ Շնորհակալություն։

Թամարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ զբաղվում է հանրային սննդով (ռեստորան), 2024թ․ հունվարի 1-ից գնման ակտով ձեռքբերումը պարտադիր է դառնում: Հիմնականում մսամթերքը գնում ենք Սիթիից և այլ խանութներից: Ասացեք խնդրեմ՝ մեզ տրված ՀԴՄ կտրոնները կարո՞ղ են հիմք դառնալ գնման ակտով չգնելու համար:

Հովհաննես․

Բարև Ձեզ։ Էլեկտրոնային ՀԴՄ վեբ ծառայության ինտեգրումից հետո, մի քանի թեստային վիրտուալ կտրոն հաջողությամբ “տպելուց” հետո, այն հայտնվեց Ֆիսկալ Հասույթ բաժնում է օր անց, բայց կտրոնը ստուգելու ժամանակ ստանում եմ “ՀԴՄ գրանցման համարը սխալ է”: Ստացվում է, եթե հաճախորդը ուզենա ստուգել՝ վավեր է արդյոք կտրոնը, կստացվի, որ ոչ։ Կա՞ ինչ որ լուծում։

Վահագն․

2024թ.-ին ՀԴՄ կտրոնի վրա անվանացանկի առկայությունը, դեռևս պարտադիր է միայն 24 000 000 շրջանառությունը գերազանցելու դեպքու՞մ։ Եվ այդ ի՞նչ պահանջ կա ՀԴՄ-ով էլեկտրոնային հաշվետվության արտահանման հետ կապված։

Եվա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն (գեղեցկության սրահ), ով աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե ունենա աշակերտ կամ ունենա դասընթացներ և տրամադրի սերտիֆիկատ, այս դեպքում անձնագրի հիման վրա հաշիվ գրելն է պարտադիր, թե՞ ՀԴՄ կտրոն կարող ենք տրամդրել։

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպության աշխատողին փոխանցվել է գումար կազմակերպության մեքենայի նորոգման համար, ինչպե՞ս պետք է կազմել առհաշիվի հաշվետվություն, եթե բոլոր ծառայություններն ու ապրանքները ձեռք են բերվել շուկայից առանց ՀԴՄ կտրոնների։

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Զբաղվում է մանրածախ առևտրով: Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը կհամարվի հիմնավորող փաստաթուղթ։

Եվ խնդրում եմ հուշել անալիտիկ հաշվառման հետ կապված, այն պարտադի՞ր է բոլոր ԱՁ-ների համար անկախ հարկման տեսակից։ Խնդրում եմ անալիտիկ հաշվառման օրենքին հղում տալ:

Շնորհակալություն:

Անուշ․

  • Թարգմանչական գործունեությամբ զբաղվող ԱՁ-ը պե՞տք է ՀԴՄ ունենա
  • Ինժեներական ծառայություններ (ծրագրավորման ոլորտում) մատուցող ԱՁ-ն պե՞տք է կիրառի ՀԴՄ
  • Ո՞ր դեպքերում է ՀԴՄ ունենալը անհրաժեշտ

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ կազմակերպության աշխատակիցը կազմակերպությանը պատկանող մեքենայով գործուղվել է ՌԴ, ճանապարհի և մնացած բոլոր ծախսերը կատարել է իր գրպանից, վերադառնալուց ներակայացրել է սնունդի և վառելիքի ծախսերը հիմնավորող ՀԴՄ կտրոններ։

2335-Ն որոշումը ուսումնասիրել եմ, կխնդրեմ ուղղորդել՝ ինչպե՞ս կատարեմ ծախսերի փոխհատուցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պատրաստել բացի գործուղման հրամանից։

Նշեմ նաև, որ ծախսերը կատարվել են ռուբլով, իսկ հյուրանոցի գիշերավարձը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն։

Սյուզաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հասկանալ՝ կա՞ արդյոք խախտում, թե՞ ոչ։ Ֆիզ․ անձին տրամադրել ենք ՀԴՄ կտրոն (ոչ անկանխիկ), իսկ նա վճարումը կատարել է քարտով, և ոչ թե առձեռն։ Արդյո՞ք կարող ենք վճարումն ընդունել՝ հիմք ընդունելով նրան տրամադրված կտրոնը, թե՞ սխալ կլինի։

Արմենուհի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ, եթե շրջհարկով ներկայացված հաշվետվություններում վաճառքից եկամուտը ավել է ցույց տրված ՀԴՄ-ի թվից, կարո՞ղ եմ երկու տարվա կտրվածքով ճշտում տալ և ի՞նչ տույժեր ու տուգանքներ են կիրառվում այս դեպքում: Շնորհակալություն։

Նունե․

Բարև ձեզ։ Ես միկրոբիզնես եմ, օնլայն կուրսեր եմ վաճառելու առցանց։ Կայքի համար օգտագործելու եմ հայկական համակարգ՝ ucraft կամ uteach։ Իրենք ուղիղ ինտեգրվում են մեր բանկերի հետ, բայց էլեկտրոնային ՀԴՄ չունեն ավտոմատիզացված։ Իմ տպավորությամբ, իրենցից օգտվողներն այդ էլեկտրոնային ՀԴՄ-ները չեն ուղարկում։ Հիմա կասե՞ք խնդրում եմ՝ դա պարտադիր պայման է։

Տաթև․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ 🙃 ԱՁ-ն շրջհարկով է գործում, կայքով թվային ապրանքներ պետք է վաճառվեն, փոխանցումները իդրամով, ինչպես նաև բանկային քարտերով կայքում կլինի: Խնդրում եմ օգնել հասկանալ.

1. ՀԴՄ կտրոնի գեներացումը բավարա՞ր է, թե՞ նաև հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել

2. Եթե գնորդը ՀՀ-ից դուրս է, այլ հարկեր առաջանու՞մ են

3. Վճարման համակարգից պահումները ինչ որ ձևով ծախս հնարավո՞ր է ձևակերպել, եթե արտադրություն է (ապրանքները մշակվում են ԱՁ-ի կողմից / չեն գնվում )։

Շնորհակալ եմ:

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հասկանամ․

1․ Եթե վճարումներն քարտից քարտ է լինում, ՀԴՄ կտրոն տրամադրեմ, հերիք է, չէ՞

2․ Եթե ես ունեմ հյուրատուն, և ինձ կանխիկ են վճարում, իսկ ես հաշիվ եմ գրում, արդյո՞ք ճիշտ եմ աշխատում