22/10/2026

հետաքրքիր

Իլոն Մասկը պաշտոնապես դարձավ աշխարհի առաջին տրիլիոնատերը իր տիեզերական «SpaceX» ընկերության պատմական բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից հետո 🚀

Նրա աննախադեպ 13-նիշանոց կարողությունը հիմնականում ձևավորվել է «SpaceX» և «Tesla» ընկերություններում ունեցած իր հսկայական բաժնեմասերի շնորհիվ։

Իսկ ինչու՞ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը երբեմն վճարում 0 դոլար հարկ, իսկ երբեմն այդ հարկերը կարող են հասնել միլիարդների

Մանրամասն
Պանամայի ջրանցք

Պանամայի ջրանցք (Կենտրոնական Ամերիկա)
📦 Թողունակություն․ տարեկան մոտ 14 000 նավ
💰 Տարեկան տեղափոխում է 270+ միլիարդ դոլարի ապրանք
⏳ Խնայում է մոտ 8 000 կմ՝ շրջանցելով Հոռն Հրվանդանը
⚠️ 2023-ին ցածր ջրի մակարդակը սահմանափակեց երթևեկությունը

Մանրամասն

📊 Գիտե՞ք, թե ինչ է խորհրդանշում հաշվապահների գերբը

Հաշվապահների գերբը ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանիշ և իր մեջ կրում է շատ խոր իմաստ։

Գերբի վրա պատկերված են՝

☀️ Արևը – խորհրդանշում է, որ հաշվապահական հաշվառումը «լուսավորում» է ֆինանսական գործունեությունը, դարձնում այն թափանցիկ և տեսանելի

⚖️ Կշեռքը – նշանակում է հաշվեկշիռ և հավասարակշռություն ֆինանսների մեջ

📈 Բերնուլիի կորը – հաշվառման հավերժական և առանց ընդհատումների լինելու խորհրդանիշ

Գերբի վրա գրված է կարգախոսը՝

🧠 «Գիտություն, անկախություն, բարեխղճություն»,
որը հիշեցնում է, որ հաշվապահը պետք է լինի գիտելիքով զինված, անկախ մտածողությամբ և բարձր բարոյական արժեքներով։

Մեծ Քառյակը աշխարհի ամենամեծ հաշվապահական և աուդիտորական ընկերությունների միավորումն է՝ Deloitte, PwC, EY և KPMG։ Դրանք միջազգային հսկաներ են, որոնք ձևավորում են ոլորտի ստանդարտները և աշխատում են աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ։

Ահա մի քանի հետաքրքիր փաստեր Մեծ Քառյակի մասին․

Մանրամասն

🇯🇵 Ինեմուրի. երբ քունը դառնում է աշխատանքի մի մաս 💤

Իսկ Դուք գիտեի՞ք, որ ճապոնացիներն ունեն հատուկ մշակույթ՝ աշխատելիս կամ հասարակական վայրերում կարճ քնելու։ Այն կոչվում է ինեմուրի, և դա իրականում հպարտության առիթ է Ճապոնիայում։ Մարդն այնքան է նվիրված իր աշխատանքին, որ թույլ է տալիս իրեն մի քանի րոպե հանգստանալ հենց գրասենյակում, ժողովի ժամանակ կամ երթուղայինում։

❗ Ինեմուրին՝
▪️ Թույլատրելի է հատկապես բարձր պաշտոնյաների համար
▪️ Նպաստում է աշխատունակության բարձրացմանը
▪️ Ցույց է տալիս նվիրվածություն, ոչ թե ծուլություն
▪️ Կարող է տևել ընդամենը 10-20 րոպե

հետաքրքիր փաստեր

1. Շքեղության հարկ

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը 2013թ-ին հաստատեց “շքեղության հարկը”, որը հաշվարկվում էր 1 մլն եվրոյից բարձր եկամուտների 75 %-ի չափով: Շատ հարուստներ տեղում փոխեցին իրենց քաղաքացիությունը: Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն որոշեց, որ ավելի էժան կլինի ռուս լինելը, և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն:

2. Օդի հարկը Բյուզանդական կայսրությունում

Բյուզանդիայում համարում էին, որ օդը պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Եվ եթե փոքր տնակները օդի պակաս չէին առաջացնում, ապա մեծ շինությունները ավելի շատ օդ էին իրենց մեջ տանում, այդպիսով այնտեղ ապրողները որպես հատուցում պետք է վճարեին օդի հարկ` կախված շինության չափերից:

3. Չբացահայտված սպանության հարկ

Միջնադարյան Գերմանիայում գործում էր սպանության հարկ, սակայն այն վճարում էր, բնականաբար, ոչ թե մարդասպանը, այլ համայնքի ղեկավարը: Հարկի գումարը որոշվում էր չբացահայտված սպանությունների քանակին համապատասխան:

Մանրամասն

10-րդ տեղ.
Հին Հունաստանում պարտապանի հողի վրա կրեդիտորը տախտակ էր փակցնում, ինչը նշանակում էր, որ պարտքը չվճարելու դեպքում հողի սեփականության իրավունքը անցնելու է կրեդիտորին: Այդ տախտակը կոչվում էր հիփոթեք:

9-րդ տեղ.
Հին սլավոնական գյուղերում գյուղացիները կիրառում էին փայտիկներ ստացականների փոխարեն: Ենթադրենք, գյուղացին պարտքով 4 պարկ ցորեն է վերցրել հարևանից: Նա փայտիկ է վերցնում և 4 նշան անում դրա վրա: Ստացականին վերջնական տեսք հաղորդելու համար գյուղացին այն երկու կես է անում` մեկը պահելով իրեն, մյուսը հանձնելով հարևանին:

8-րդ տեղ.
Ուինսթոն Չերչիլն ասում էր, որ պետության Մանրամասն

1. Մեծ Բրիտանիայում 1784 – 1811թթ գոյություն ուներ գլխարկների հարկ, որը գանձվում էր գլխարկ գնելու ժամանակ: Հենց սկզբից էլ այս հարկը դարձավ վիճաբանության առարկա` ո՞ր գլխածածկերն են համարվում գլխարկ, այդ պատճառով 1804թ-ից սկսած բոլոր գլխածածկերից այս հարկը գանձվում էր, իսկ 1811թ-ին վերացվեց:

 

 

Մանրամասն